Նախագծի մասնակիցները՝ Միջին դպրոցի սովորողներ
Իրականացման վայրը՝ Օրգով-Դղեր
Նպատակը` սովորողներին օգնել ձեռք բերել նոր գիտելիքներ, կատարել հետազոտականաշխատանքներ տեղանքի բնագիտական և աշխարհագրական դիրքի վերաբերյալ: Ձեռք բերելբարձունքներ նվաճելու հմտություններ և կարողություններ, հաղթահարել դժվարություններ:
Մեկնում – Սեպտեմբերի 20-ին, ժամը՝ 09:00-18:00
Անհրաժեշտ պարագաներ
· սպորտային հագուստ և կոշիկներ
· ուսապարկ
· արևային ակնոցներ, գլխարկ
· ջուր և բուտերբրոդներ
· ֆոտոխցիկ
Անվանումը
Հայտնի է Տեղեր, Դգիր, Դըղըր, Դղեր, Դղիր, Տեխեր անուններով։
Ինչ գիտենք
Տեղեր գյուղից հյուսիս, Պահլավունիների Ամբերդ ամրոցում 10-րդ դարում մշտապես կայազոր էպահվել։ Զինվորների ընտանիքները, Ամբերդի շրջակայքի խիստ կլիմայի պատճառով,բնակատեղի փնտրելու նպատակով իջել են հարավ։ Տեղեր գյուղի տարածքը համարելովհարմար, ասել են. «Լավ տեղեր են»։ Այդտեղից էլ բնակավայրը կոչվել է Տեղեր։ Մեկ այլավանդազրույցի համաձայն Տեղեր գյուղի անունը կապվում է իր շրջակայքում աճող դեղաբույսերի հետ։ Այդ պատճառով գյուղը անվանել են Դեղեր-Դղր։ Գյուղի տարածքում առկաեն Սուրբ Վրթանեսսրբավայրի ավերակները:
Ճամփորդութան ամփոփ հաշվետվութոուն:
Ճամփորդութան ամփոփ հաշվետվութոուն:
Նախատեսված մասնակիցների քանակը 15-ն էր, բայց մեզ միացան նաև քույեր և եղբայրներ՝դարձանք 18 հոգի:Ուշացողներ չկային , շարժվեցինք ճիշտ ժամանակին:Օրգովի ձորում իրականացրինք փոքր էկո-նախագիծ՝մաքրեցինք տարածքը,հանգստացանք բնության գրկում, հետաքրքրի, զվարճալի խաղեր խաղացինք, այնուհետև ոտքով բարձրացանք Դղեր, ճանապարհը շատ երկար էր, բայց մենք էլ չնկատեցինք ինչպես հաղթահարեցինք մեզ բաժին ընկած բարձունքը, հպարտությամբ կարող եմ նշել, որ սովրողները համբերատար, հոգատար վերաբերմւնք էին ցուցաբերում միմյանց նկատմամբ, ավագ սովորողները սիրով օգնում էին իրենց կրտեսր ընկերներին , երբեմն էլ նաև մեզ՝ուսւցիչներիս։Երբ հասանք Դղեր, մի փոքր հանգստացանք, պատմեցինք մեր ունեցած տեղեկությունները կապված գյուղի անվան ծագման հետ, մտանք եկեղեցի, մոմ վառեցինք, աղոթեցինք ։ Ճամփորդությունը կայացավ ըստ ծրագրի:
Սովորողների նյութերն են՝ 1, 2, 3։
Սովորողների նյութերն են՝ 1, 2, 3։
No comments:
Post a Comment