Մարմարյա սրահի կանաչապատման
նախագիծը
Ի՞նչ է կրթությունը, եթե ոչ հետազոտելու, ուսումնասիրելու, մեկնաբանելու, ինչո՞ւ չէ, նաև սխալվելու, սխալի վրա սովորելու հնարավորություն։ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը սովորողին ընձեռնում է նման հնարավորություն, տալով և՛ անհրաժեշտ միջավայր և այլ անհրաժեշտ միջոցներ ։ Այդպիսի միջավայր է մարմարյա սրահի օղակաձև հատվածը, որը երկու տարի առաջ, տիկին Մարիետի առաջարկով, որոշեցի կանաչապատել առանց թաղարների։
Այս նախագիծը իրականացնում են մի խումբ սովորողներ, ում հետաքրքրվում է բուսաբուծությունը, տարբեր տեսակի բույսերի բազմազումն ու դրանց հետազոտումը, բույսերի մոտ հանդիպող հիվանդությունները և դրանց կանխարգելման մեթոդները:
Նախագծի իրականցումը շարունակական աշխատանք է, բազմափուլ պրոցես է և յուրաքանչյուր փուլ ուղեցկվել կամ ուղեկցվում է որոշակի աշատանքով:
Ի՞նչ է կրթությունը, եթե ոչ հետազոտելու, ուսումնասիրելու, մեկնաբանելու, ինչո՞ւ չէ, նաև սխալվելու, սխալի վրա սովորելու հնարավորություն։ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը սովորողին ընձեռնում է նման հնարավորություն, տալով և՛ անհրաժեշտ միջավայր և այլ անհրաժեշտ միջոցներ ։ Այդպիսի միջավայր է մարմարյա սրահի օղակաձև հատվածը, որը երկու տարի առաջ, տիկին Մարիետի առաջարկով, որոշեցի կանաչապատել առանց թաղարների։
Այս նախագիծը իրականացնում են մի խումբ սովորողներ, ում հետաքրքրվում է բուսաբուծությունը, տարբեր տեսակի բույսերի բազմազումն ու դրանց հետազոտումը, բույսերի մոտ հանդիպող հիվանդությունները և դրանց կանխարգելման մեթոդները:
Նախագծի իրականցումը շարունակական աշխատանք է, բազմափուլ պրոցես է և յուրաքանչյուր փուլ ուղեցկվել կամ ուղեկցվում է որոշակի աշատանքով:
Նախապատրաստական փուլ:
. Նախ նախագծի մասակիցները մաքրել են մարմարյա սրահի երկրորդ հարկում գտնվող օղակաձև հատվածը, փորձելով բույսերի աճեցման համար նպաստավոր պայմաններ ստեղծել
. Պատրաստել անհրաժեշտ որակի հող՝ արդեն իսկ պահեստավորված
հողը խառնելով բնական միջավայրում եղած հողի հետ՝ ½ հարաբերությամբ: Նախագծի այս հատվածում
իրենց ակտիվ մասնակցությունն են ունեցել նաև Նոր դպրոցի սովորողները:
. Սովորողները ուսումնասիրել են մարմարյա սրահի լուսաջերմային պայմանները պայմանները,
օգտվել Լրացուցիչ գրականությունից, անհրաժեշտության դեպքում կատարելով թարգմանություններ,
ամբողջացնելով աճեցվելիք բույսերի մասին տեղեկությունները: Որոշ դեպքերում սովորողները
բերել , տրամադրել են համապատասխան կտրոններ:
Աշխատանքային փուլ:
Նախագծի հաջորդ փուլը բուն աշխատանքային փուլն է, որին սովորողները անցնում են արդեն անհրաժեշտ գիտելիքներով զինված:
Այս երկու տարիների ընթացքում փորձարկել ենք բույսերի տարբեր տեսակներ, արձանագրելով և որոշակի հաջողություններ և իհարկե տեղ-տեղ հիասթափություն ապրելով: Արդյունքում եկանք այն եզրահագման, որ այդ պայմաններում լավ են աճում քլորոֆիտումները, սպացիֆիլիումները, սանսիվերիան:
Բույսերի շուրջտարյա խնամքը ենթադրում է հատուկ նախապատրսատական աշխատանք տարվա յուրաքանչյուր եղանակի համար:
Ամռանը, տաք եղանակներին հաճախակի ջրելը բերում է գերազանց արդյունքի, այս տարի ամռանը սովորղների պարտաճանաչ հերթապահության և բարեխիղճ աշխատանքի շնորհիվ (բույսերը ջրվել են շաբաթը չորս անգամ) մարմարյա սրահի բույսերը բավականին շատացել և փարթմացել են, ակնհայտ երևում է , որ արևկող հատվածում բույսերը ավելի փարթամ են:
Ցուրտ եղանակներին հաճախակի ջրելը հանգեցնում է նեխման պրոցեսների առաջացման, անհրաժեշտ է ջրել միայն այն դեպքում , երբ հողը չոր է լինում: Առաջին տարին ձմեռային արձակուրդների ժամանակ ամբողջ «ծաղկանոցը» ծածկել ենք մոմլաթե ծածկոցով` փորձելով ապահովել հերմետիկություն: Հերմետիկ ծածկված վիճակում գտնվող բույսերին հաճախակի ջրելու անհրաժեշտություն չկա, իսկ բույսերի արտադրած թթվածինը լրիվ բավարար է նրանց շնչառությունը ապահովելու համար:
Երկրորդ տարին, քանի որ ստվերային պայմաններում բույսերը անկախ մեր ջանքերից այնուամենայնիվ վնասվում են , սովորողների հետ հանել ենք վնասված բույսերը, տեղափոխել ենք ջերմոց, ջեռուցումը վերսկսելուն պես վերադարձրել ենք՝ համեմատաբար վերականգնված, փոքր-ինչ փարթամացած վիճակում։
Այս տարի ձմեռային արձակուրդների ժամանակ սրահի բույսերը կրկին ծածկվել են
մոմլաթե
ծածկոցով:
Նախագծի ընթացքում հանդիպած
դժվարությունները:
. Դժվարություն է ներկայացնում բույսերը փոշուց մաքրելը, քանի որ փոքր ցողիչներով անհրաժեշտ արդյունք չենք ստանում, ուստի մաքրում ենք ցնցուղով՝ զգուշորեն լվանալով բույսերի թերթիկները: Իհարկե, պետք է չմոռանանք նաև հողի պարատացման մասին, գոհացնող արդյունքի հասնում ենք, երբ պարատացնում ենք հողը 15 օրը մեկ, նախապես ջրում ենք հողը, որպեսզի պարատանյութից բույսերը չվառվեն, հաջորդ օրը պարատացնում:
• Փորձել ենք աճեցնել բույսերը, որոնք ըստ գրական աղբյուրների կարող են աճել տվյալ պայմաններում, սակայն միշտ չէ որ կարողացել ենք ցանկալի արդյունքի հասնել
. Լուսաջերմային պայմանների առանձնահատություն սահմանափակում է աճեցվող բույսերի տեսականին:
Նախագծի արդյունքում արձանագրած ձեռքբերումները:
• սովորողները ստանում են ծաղիկների խնամքի վերաբերյալ անհրաժեշտ հմտություններ
• սովորողների մոտ ավելանում է պատասխանատվության զգացումը քանի որ իրենց աշխատանքից է կախված իրենց տնկած բույսերի աճն ու զարգացումը:
• սովորողները հնարավորություն են ստանում տեսական գիտելիքները ամրապնդել գործնական աշատանքների շնորհիվ
• գեղեցիկ, ծաղկած փոքրիկ պարտեզ, որով հիանում են ոչ միայն նախագծի մասնակիցները
• էկոլոգիապես մաքուր և գեղեցիկ միջավայր. ծաղիկները կլանում են փոշին՝ հարստացնելով միջավայրը թթվածնով։
Առաջարկություններ
Միջավայրի լուսաջերմային պայմանները բարելավելում, որը կարող է իրականացվել էլեկտրական լամպերի միջոցով, արդյունքում մենք հնրավորություն կունենանք նաև աճեցնել այնպիսի բույսեր, որոնք ավելի շատ լույս ու ջերմություն են պահանջում:
Անհրաժեշտության դեպքում կիրառել նաև ոռոգման կաթիլային համակարգը, որը ոչ միայն կհեշտացնի ոռոգման պրոցեսը, այլ հնրավորություն կտա առավել մանրամասն ուսումնասիրություն կատարել: Քանի որ տաբեր սովորողներ են կատարում ծաղիկների ոռոգումը դժվար է ֆիկսել, թե յուրաքնչյուր բույսի բնականոն աճեցման համար ինչքա՞ն և ի՞նչ հաճախականությամբ պետք է ջրել, իսկ կաթիլային համակարգը դա թույլ է տալիս:
No comments:
Post a Comment