Pages

Sunday, November 29, 2015

Բջջի բաժանում՝միտոզ

Միտոզ

ՄիտոզՄիտոզը էուկարիոտ բջջի կորիզի բաժանումն է` քրոմոսոմնների թվի պահմանմամբ: Ի տրաբերություն մեյոզի, միտոտիկ բաժանումը տեղի է ունենում առանց բարդությունների, քանի որ չի ներառում պրոֆազի ընթացքում հոմոլոգ քրոմոսոմների կոնյուգացիա:
Միտոզի փուլերը.Միտոզը բջջային ցիկլի մի հատվածն է, սակայն այն բավականին բարդ է և իր մեջ ներառում է հինգ փուլեր`պրոֆազ, պրոմետաֆազ, մետաֆազ, անաֆազ, տելոֆազ:
Քրոմոսոմների կրկնորինակների ստեղծումը կատարվում է ինտերֆազիժամանակ և միտոզի փուլում քրոմոսոմները արդեն կրկնապատկված են:
- Պրոֆազի փուլում տեղի է ունենում հոմոլոգ քրոմոսոմների (զույգերի) կոնդենսացիա և սկսվում է բաժանման վերետենի ձևավորումը: Մարդու և կենդանիների բջիջներում սկվում է ցենտրիոլների հեռացումը, ձևավորվում են բաժանման բևեռները:
- Պրոմետաֆազը սկսվում է բջջի կորիզի թաղանթի քայքայմամբ:Քրոմոսոմները սկսում են շարժվել, նրանց ցենտրոմերները կոնտակտի մեջ են մտնում ցենտրիոլների միկրոխողովակների հետ, իսկ բևեռները շարունակում են իրարից հեռանալ:
- Մետաֆազի ընթացքում քրոմոսոմների շարժումը դադարում է, նրանք տեղավորվում են բջջի այսպես կոչված հասարակածի վրա` բևեռներց հավասարաչափ հեռավորության վրա, մի հարթության մեջ` առաջացնելով մետաֆազային թիթեղիկ: Կարևոր է նշել, որ այս դիրքում նրանք մնում են բավականին երկար ժամանակ, որի ընթացքում բջջի մեջ կատարվում են նշանակալից վերփոխումներ, որից հետո միայն կարող է տեղի ունենալ քրոմոսոմների իրարից հեռացումը: Այս է պատճառը, որ մետաֆազը ամենահարմար պահն է քրոմոսոմններիքանակի հաշվարկման:
- Անաֆազի ընթացքում քրոմոսոմները հեռանում են իրարից դեպի հանդիպակած բևեռներ. վեջինները նույնպես շարունակում են իրարից հեռանալ:
- Տելոֆազում արդեն առանձնացված քրոմոսոմների խմբերի շուրջ ձևավորվում են բջջի կորիզների թաղանթներ, որոնք ապակոնդենսացվում են և առաջացնում են երկու դուստր կորիզներ:

Արյուն



Մարդու արյան կազմը:
a – էրիթրոցիտներ; b – նեյտրոֆիլներ;
c – էոզինոֆիլներ; d – լիմֆոցիտներ
Էլեկտրոնային մանրադիտակի տակ արյան ձևավոր տարրերը: Ձախից աջ` էրիթրոցիտ, թրոմբոցիտ, լեյկոցիտ
Արյան շրջանառությունը
կարմիր = թթվածնով հարուստ արյուն
կապույտ = թթվածնից զրկված արյուն
Մարդու արյունը մեծացված 600 անգամ
Արյուն, հեղուկ շարակցական հյուսվածք: Արյունը հյուսվածքային հեղուկի և ավշի հետ միասին կազմում էօրգանիզմի ներքին հեղուկ միջավայրը: Արյունն ունի կենսական նշանակություն և կատարում է կարևորագույն գործառույթներ: Արյունը կազմված է պլազմայից և արյան բջիջներից: Արյան բջիջները գոյանում են արյունից դուրս՝արյունաստեղծ օրգաններում, իսկ ծերացածները և անկենսունակները քայքայվում են արյունը քայքայող օրգաններում (փայծաղլյարդ և այլն):

Արյան ֆունկցիաները

  1. Փոխադրիչ. ընդգրկում է բոլոր նյութերի փոխադրումը դեպի համապատասխան օրգաններ:
    1. Մարսողական օրգաններում հարստանում է սննդանյութերով և փոխադրում դեպի բոլոր օրգաններն ուհյուսվածքները:
    2. Թոքերում հարստանում է թթվածնով, այն փոխադրում է դեպի հյուսվածքները, իսկ այնտեղից դեպի թոքերը՝ածխաթթու գազ:
    3. Բջիջներում առաջացած նյութափոխանակության արգասիքները արյան միջոցով հասնում են արտազատիչ օրգաններ:
  2. Արյան պաշտպանական ‎ֆունկցիայի մեջ ընդգրկվում են ինչպես ձևավոր տարրերը, այնպես էլ՝ պլազման: Լեյկոցիտներնապահովում են բջջային իմունիտետըֆագոցիտոզըթրոմբոցիտները և էրիթրոցիտները մասնակցում են արյան մակարդմանը: 

Գիշատիչ կամ միջատակեր բույսեր





Գիշատիչ կամ միջատակեր բույսեր են կոչվում այն բազմամյա խոտաբույսերը, թփերը, թփիկները, լիանաները, որոնք որսում են մանր միջատներ, հազվադեպ նաև այլ մանր կենդանիներ և օգտագործում որպես սնունդ:Հայտնի են մոտ 500 գիշատիչ բույսեր: Տարածված են ամենուրեք, առավելապես արևադարձային և մերձարևադարձային երկրներում: ՀՀ-ում տարածված է խորշաբուսազգիների ընտանիքին պատկանող 3 տեսակ՝ փոքր, միջին և սովորական խորշաբույսերը: Հանդիպում են լեռնային մարզերի (Լոռի, Տավուշ) լճերում, լճակներում և դանդաղահոս ջրերում:Ունեն միջատներ որսալու տարբեր հարմարանքներ՝ սափորիկներ, պարկեր, թարթիչավոր ատամնաձև ելուստներ ու խոռոչներ, յուրահատուկ գունավորում, նաև արտազատում են միջատներին հրապուրող քաղցրավուն, կպչուն ու հոտավետ նյութեր:Եթե բույսն ամուր չբռնի միջատին իր կպչուն մազմզուկներով, ապա վերջինս կարող է փրկվել, թեկուզ եւ որոշ վնասվածքներով։Միջատակեր բույսեր են` պինգուիկուլա,ցողաբույս կապի,ցողաբույս կլորատերև, դրոզոֆիլա,սառացենիա (ճանճորս), սափորատունկ,խորշաբույս:

Դեկտեմբեր ամսվա նախագծեր




1.Ձկների նոր տեսակների ձեռքներում, ձկների բազմացում:
ա/ նոր ակվարիումի ձեռք բերում՝ կրիաներին և ձկներին առանձնացնելու համար, նախագծին մասնակցելու են վեցերորդ դասարանի սովորողները
բ/ ձկների ծնարանի պատրաստում
գ/ նոր տեսակի ձկների վերաբերյալ տեղեկությունների փաթեթի ստեղծում
դ/ կենդանածին ձկների ձեռքբերում
2.Մայր դպրոցի բույսերի կենտրոնացում արձակուրդների ընթացքում ջեռուցվող սենյակում և հերթապահության սահմանում՝ ներգրավելով միջին և ավագ դպրոցների սովորողներին
3.Ուսումնական նյութերի պատրաստում՝ավագ և միջին դպրոցի սովորողների հետ:

Friday, November 6, 2015

Նոյեմբեր ամսվա աշխատաժամանակ




Սեբաստացու օրերին  բույսերի խնամք ընտրության գործնեության խմբի հետ կազմակերպելու ենք ցուցահանդես -վաճառք։
Համագործակցում ենք դիզայնի խմբի սովորաղների հետ,պատրաստում թաղարներ՝մարմարյա սրահի ձևավորումն ավարտելու համար։
Համալրելու ենք մարմարյա սրահի բույսերը՝ համագործակցելով բուսաբուծության լաբորատորիայի հետ։
Ավագ դպրոցի սվորողների հետ իրականացնում ենք նախագիծ՝ ուսումնական տեսադասերի փաթեթի ստեղծում։
Դասավանդելու եմ ըստ դասացուցակի 6-12-րդ դասարաններում,այս ամից երկու վեցերորդ դասարանում բնագիտությունը  դասավանդելու է Ալեքսանյան Շուշանը, իսկ ես ՝ 10-11-րդ դասարաններում կենսաբանություն։
Չորեքշաբթի օրերին՝ ժամը՝ 15:15-16:00, Մարմարյա սրահում մասնակցելու եմ Մեդիաչորեքշաբի-համերգներին:

Ուրբաթ օրերին՝ ժամը՝ 15:15-16:00, մանսակցելու եմ դասավանդողների ամենշաբաթյա սեմինարներին:
Ամսվա մեջ մեկ օր ղեկավարելու եմ ռադիոնյութի պատրաստման ընթացքը:
Ամսվա մեջ մեկ օր ղեկավարելու եմ առավոտյան ընդհանուր պարապմունքը: