Pages

Monday, September 26, 2016

Ուսումնական ճամփորդություն «Նորմեդ»բժշկական կենտրոն

Ուսումնական ճամփորդություն  «Նորմեդ» բժշկական կենտրոն։
Նախագծի նպատակն է
ա/նախ սովորողները ուսումնասիրել են արյան ձևավոր տարերը,արյան խմբերը , ստացել են տեսական գիտելիքներ արյան խմբերի որոշման մեթոդների վերաբերյալ,լաբորատուրիայում կարող ենք հետևել այդ պրոցեսի բոլոր փուլերին
բ/ ծանոթացում ժամանակակից լաբորատոր սարքերին
գ/ծանոթացում հետազոտման նորագույն մեթոդներին
դ/պարզել հաճախակի հանդիպող հիվանդությունները , դրանց ախտանիշները, պատճառները
ե/ ծանոթանալ դրանց կանխարգելման մեթոդներին

Նախագծի մասնակցներն են 10-րդ դասարանի սովորողները։

Ճամփորդության ընթացքը և ստացած գիտելիքները սովորողները ամփոփում են իրենց բլոգներում և ենթակայքերում, պատրաստում ուսումնական նյութներ, որոնք կարող են համալրել մեդիագրադարանը։

Հոկտեմբերյան նախագծեր

1. Պատշգամբի բույսերի համալրում՝ չորացած բույսերի հեռացում, վնասատուների դեմ պրոֆիլակտիկ սրսկում
2․Մարմարյա սրահի բույսերի համալրում
3․Կախովի թաղարներ 
4․Բարձունքի հաղթահարման նախագիծ։
5․ Ուսումնական ճամփորդություն  «Նորմեդ» բժշկական կենտրոն
6․Տեսադասերի պատրաստում։

Saturday, September 24, 2016

Այլընտրանքային բուսաբուծության լաբորատորիա

Գարնանը մի շարք բույսերի հետ միասին աստղացուցարանին կից տարածքում տնկեցինք նաև սենյակային բույսերի մի քանի կտրոններ:Ամբողջ  գարանան ընթացքում կտրոնները  ակտիվ  աճում էին, ամռան տապը նպաստավոր պայման չէր նրանց համար,սակայն մեր սովորողների համառ ջանքերի շնորհիվ(նրանք արձակուրդների ընթացքում սահմանել էին ամենօրյա հերթապահություն և խնամում էին մեր բույսերը) բույսերը չվնասվեցին, ընդհակառակը մեզ ուրախացրեցին իրենց փարթամ աճով:Հաշվի առնելով ջերմաստիճանի անկումը,մենք այսօր այդ բույսերը հանեցինք պատշգամբից և տեղափոխեցինք մարմարյա սրահ,քանի որ դրանք սենյակային բույսեր են և ցածր ջերմաստիճանից կարող էին ցրտահարվել:Վստահ  եմ , որ այս կարճ ժամանակահատվածում ցանկացած սենյակային պայմաններում այդ կտրոնները չէին կարող այդքան փարթամ աճել և այդ չափերի հասնել, կարծում եմ կարելի է այդ հատվածը այսուհետ օգտագործել նաև սենյակային բույսեր աճեցնելու , հետագայում  տեղափոխելու նպատակով:









Friday, September 23, 2016

«Մեր բակը պարտեզ» նախագիծ՝ քրիզանթեմների կտրոնների տնկում

Այսօր 9.3 դասարանի սովորողները կենսաբանության դասի ընթացքում մաքրել, փխրեցրել են բակում  դրված թաղարների հողը և ազատված հատվածներում տնկել քրիզանթեմների կտրոններ: Հասուն կտրոնների վրա արդեն երևում են կոկոնները, շուտով այդ տարածքը կվերածվի գույնզգույն ծաղկանոցի:

Saturday, September 10, 2016

Կախովի այգիներ -Մեր բակը պարտեզ նախագիծ





Նախագծի նպատակն է

  • կանաչապատել տարածքը
  • սովոողներին ծանոթացնել մագլցող բույսերի բազմացման տեխնոլոգիային
  • սերմանել հոգատար վերաբերմունք շրջապատող բունության նկատմամբ 
Նախագծի ընթացքը
  • ընտրել համապատասխան տարածք՝միջին դպրոցի ներքին բակ՝բրուտանոցին կից տարածք
  • ձեռք բերել մագլցող խաղողի կտրոններ
  • կատարել անհրաժեշտ հատվածների բաժանում
  • տնկել համապատասխան վայրում և արատ ջրել
  • սահմանել ամենօրյա հսկողություն 
Մասնակիցները միջին դպրոցի սովորողները, ըստ այս գրաֆիկի
Աշխատանքային խումբը ՝3-4 սովորղ:

Thursday, September 8, 2016

Բույսերի խնամքի իրականացման գրաֆիկ





1.I  օր-09.20-10.00Միջին դպրոցի ներքին բակի՝բրուտանոցին կից տարածքի, կանաչապատում, մագլցող խաղողների տնկում  և  ջրում, երկրորդ հարկի պատշգամբի բույսերի խնամք

2.II օր11.00-11.50 Մարմարյա սրահի բույսերի համալրում, խնամք,միջին դպրոցի ներքին բակի՝ բրուտանոցին կից տարածքի,  մագլցող խաղողների  ջրում


3.III օր9.20-10.00Միջին դպրոցի ներքին բակի՝ բրուտանոցին կից տարածքի,  մագլցող խաղողների տնկում  և  ջրում ,ջերմոցին կից պատշգամբի բույսերի խնամք

4.IVօր11.00-11.50 Մարմարյա սրահի և երկրորդ հարկի պատշգամբի  բույսերի համալրում, խնամք, միջին դպրոցի ներքին բակի՝ բրուտանոցին կից տարածքի,  մագլցող խաղողների   ջրում

5.Vօր 9.20-10.00 հասարակական աշխատանք ավագ դպրոցի սովորողների հետ, ջերմոցին կից պատշգամբի բույսերի խնամք
13.00-13.30Միջին դպրոցի ներքին բակի՝ բրուտանոցին կից տարածքի,  մագլցող խաղողների   ջրում

Պատշգամբի բույսերը համալրում են 10-րդ դասարանի սովորողները

Բոլորս էլ հիշում ենք մեր պատշգամբերը զարդարող քրիզանթեմները, անցած ուսումնական տարվա ընթացքում սովորողների հետ  փորձել ենք ստանալ քրիզանթեմների կտրոններ՝դրանք տնկելով բուսաբուծության լաբորատորիայում, քանի որ դա մեր առաջին փորձն էր, կարելի է այն համարել ստացված, մենք ստացել են մոտ 50 սածիլ, որոնց մի մասը միջին դպրոցի սովորողները տնկել են ջերմոցային տարածքին կից պատշգամբում, իսկ մյուս մասը ավագ դպրոցի սովորողները տնկել են ավագ դպրոցի գրասենյակի պատշգամբում:Սածիլները դեռ մատղաշ են, շատ նուրբ , նրանց անհրաժեշտ է ամենօրյա խնամք, մեր սովորողները խոստացել են սահմանել հերթապահություն և պարտաճանաչ ջրել այդ տարածքները:
Բույսերի համալրում:

Մայր դպրոցի բույսերի խնամք, պատշգամբի բույսերի համալրում

Բույսերը պահանջում են մշտական հոգատարություն , նրանք գտնվում են մեր ուշադրության կենտրոնում և արձակուրդների , և հանգստյան օրերի ընթացքում,սակայն ուսումնական տարվա սկսելուն պես, մի փոքր փոփոխվեց բույսերի խնամքի կազմակերպումը, այժմ այն իրականացվում է սովորողների տարբեր խբերի միջոցով՝ կենսաբանության դասեաժամերի ընթացքում:




Sunday, September 4, 2016

Հեղինակային կրթական ծրագրերի սեպտեմբերյան ամենամյա 11-րդ հավաք



  • «Բարձունքի նվաճում» նախագիծ
  • Արտագնա, կրթական փոխանակման ծրագիր՝այցելություն Հյուսիսային համալսարան Ավագ դպրոց-վարժարան-մասնակիցներ ավագ և միջին դպրոցի սովորողներ
  • «Կրթական պարտեզ բնակելի արվարձանում»` ուսումնական բաց-ներառական կրթական միջավայր

Հեղինակային կրթական ծրագրերի սեպտեմբերյան ամենամյա 11-րդ հավաք



  • «Բարձունքի նվաճում» նախագիծ
  • Արտագնա, կրթական փոխանակման ծրագիր՝այցելություն Հյուսիսային համալսարան Ավագ դպրոց-վարժարան-մասնակիցներ ավագ և միջին դպրոցի սովորողներ
  • «Կրթական պարտեզ բնակելի արվարձանում»` ուսումնական բաց-ներառական կրթական միջավայր