Pages

Wednesday, November 30, 2016

Ճամբարային նախագծեր

Նախատեսում եմ աշխատել 7 և   10-րդ դասարանի սովորողների հետ.

Նախագիծ  1

  • Ծանոթություն պատմությանը
  • Ծանոթացում կենդանական հավաքածուի հետ 
Ստացած տեղեկությունները լրամշակել համացանցի միջոցով, պատրաստել ուսումնական նյութեր և տեղադրել բլոգներում:


Նախագիծ 2
Կանաչ անկյունների ստեղծում
  • Սովորողները կատարում են հետազոտական աշխատանք՝ համացանցից  գտնում են ձևավորման  տարբեր լուծումներ
  • գտնում տվյալ ձևավորմանը համապատասխանող բույսեր, որոնք կարող են աճել այդ պայմաններում
  • սովորղները տանից բերում են տարբեր բույսերի կտրոններ՝ բազմացնելու համար
  • արդյունքում ստանում ենք գեղեցիկ, ձևավոր, կանաչ անկյուններ



Նախագծային աշխատանքներ

Սավել Զաքոյան-Հարցազրույց բժիշկ բարեկամի հետ «Որ  հիվանդություններն են փոխանցվում  արյան միջոցով, դրանց ախտանիշները և կանխարգելման մեթոդները» վերնագրով:
  • Կատարել հետազոտական աշխատանք արյան կառուղցվածքի վերաբերյալ
  • պարզել արյան ձևավոր տարրերի ֆունկցիան
  • հարցազրույցի միջոցով պարզաբանել հիվանդությունների տեսայները, վարաքման ճանապարհները, կանխարգելումը
  • պատրաստել ուսումնական նյութ տեղադրել բլոգում:


Նազելի Տեր-Պետրոսյան -Շնչառական հիվանդություններ, դրանց ախտանիշները և կանխարգելման մեթոդները
  • Կատարել հետազոտական աշխատանք շնչառական համակարգի վերաբերյալ
  • Ինչ շուր շնչառական հիվանդություններ են այժմ տարածված
  • Որոնք են դրանց կանխարգելման մեթոդները
Գոռ Բարխուդարյան և Էդուարդ Երիցյան -Գիշատիչ բույսերի տեսակները
  • Համացանցից գտնել տեղեկություններ գիշատիչ բույսերի մասին
  • ինչ հարմարանքներ ունեն նրանք կենադնիներով սնվելու համար
  • ինչու են նրանք անցել գիշատիչ կենսակերպին



Monday, November 28, 2016

Դեկտեմբերյան նախագծեր

1.Կայքի սպասարկում


2.Մայր դպրոցի բույսերի կենտրոնացում մեկ տարածքում, արձակուրդների օրերին հերթապահության գրաֆիկի կազմում
3․ Մարմարյա սրահի օղակաձև հատվածի մոմլաթապատում՝ ջերմոցի ստեղծում
4.Ամենաառեղծվածային կենդանին ինձ համար
  • սովորողը համացանցից հավաքում է տեղեկություններ իր նախընտրած կենդանու մասին՝բնակլիմայական կենսակերպը, հարմարվողականությունը տվյալ միջավայրին, սննդային առանձնահատկությունները
  • համեմատում Հայաստանի պայմանների հետ
  • կատարել անհրաժեշտ վերլուծություն/կա ար՞դյոք այդ կենդանին մեր կենդանաբանական այգում/
  • հավաքած փաթեթի շնորհիվ ստեղծել ուսումնական նյութ, տեղադրել կայքում
  • նախագիծը ներկայացնել նաև ռուսերեն լեզվով
5.Ճամփորդություն Բնության թանգարան 
  • Անհատական նյութերի ստեղծում
  • Լուսաբանում կայքում

Wednesday, November 9, 2016

Էկոլոգիական նախագիծ «Վ. Զատիյանի անվան այգում»

Նախագծի իրականացման ժամանակը՝ Նոյեմբերի12 ,ժամը `11.00
Նախագծի մասնակիցներն են՝ 6, 7, 10-րդ  դասարանի սովորողներ
Նախագծի իրականացման վայրը՝ Վ. Զատիկյանի  անվան այգի
Նպատակը՝
Երևանը մերն է  , նրա մաքրությունն ապահովելը՝ մեր պարտականությունը: Նախագծի էությունը կայանում է նրանում,որ սովորողներին,քաղաքացուն,մարդկանց ներգրավենք այս նախագծի մեջ:
Նախագծի ընթացքը՝
  • Սովորողների հետ պատրաստվել աշխատանքներին
  • աղբի տոպրակներ և ձեռնոցներ վերցնել
  • Թուամանյանի այգում կազմակերպել ակցիա
  • քաղաքացիներին ներգրավել նախագծին
  • Մաքրել տարածքը

Tuesday, November 8, 2016

Մեր հյուրն է 3-րդ մանկական հիվանդանոցի լոռ- վիրաբույժ՝Սերյան Հովհաննիսյանը

Նոոյեմբերի 16-ին , ժամը՝ 11.00, մեր հյուրն է լինելու լոռ-վիրաբույժ ՝Սերյան  Հովհաննիսյանը:
Ութերորդ դասարանի սովորող ՝ Աննա  Հովհաննիսյանի   հայրը,  տեղյակ   լինելով  «Սեբաստացու օրերկրթահամալիրի տոն» ստուգատեսի շրջանակներում իրականացվող նախագծերին , ցանկություն է հայտել կարդալ դասախոսություն «Քթի , կոկորդի, ականջի հետ կապված հիվանդություններ, վիրաբաուժական միջամտություններ  » թեմայով:

Հյուրընկալման նպատակն է 
  • Սովորողների մոտ ընդլայնել գիտելիքները տվյալ ոլորտում հանդիպող հիվանդությունների վերաբերյալ 
  • Ինչպես կարողանալ տարբերել դրանց ախտանիշները
  • Որոնք են կանխարգելման մեթոդները
  • պարզաբանել որ տարիքում և ինչ ցուցումներով է ճիշտ կատարել վիրաբուժական միջամտություն
  • պատասխանել սեբաստացիներին հուզող հարցերին:
Սիրով սպասում ենք