Pages
▼
Monday, April 24, 2017
Friday, April 21, 2017
Ծաղկած պատշգամբներ
Ապրիլի 24-ին, ժամը 10.00:
Ավագ և Միջին դպրոցների պատշգամբում քորդենիների տնկում
Նախագծի մասնակիցներ
Ավագ դպրոցի սովորողներ՝ Լիանա Մնացականյան և Գայանե Կարապետյան
Միջին դպրոցի սովորողներ՝ Գոռ Բարխուդարյան, Կարինե Մանասյան և Տիգրան Արզումանյան:
Նախագծի ընթացքը
- տարածքը մաքրել չորացած բույսերից
- հողը փխրեցնել
- կտրոնները տնկել և ջրել
Նախագծի նպատակը
- ծաղկազարդ տարածքի ստեղծում
- բույսերի խնմաքի համապատասխան հմտությունների ձեռք բերում
Սահմանել համապատասխան գրաֆիկ հետագա խնամքը պատշաճ կազմակերպելու համար:
Thursday, April 20, 2017
Կախովի այգիներ, ծաղկած պատշգամբներ
Նախագծի նպատակն է
Նախագծի ընթացքը
- ընտրել համապատասխան տարածք՝միջին դպրոցի ներքին բակ՝բրուտանոցին կից տարածք
- ձեռք բերել մագլցող խաղողի կտրոններ
- կատարել անհրաժեշտ հատվածների բաժանում
- տնկել համապատասխան վայրում և արատ ջրել
- սահմանել ամենօրյա հսկողություն
Մասնակիցները միջին դպրոցի սովորողները, ըստ գրաֆիկի
Աշխատանքային խումբը ՝3-4 սովորղ:
Wednesday, April 19, 2017
Էկոտուր 2017 Զանգու՝ մեկ տուտը Սևանի հանդարտ ծովումը, մեկ տուտը՝ Արազի քրքրված ղրաղումը
Վայրը՝ Ղուկասավան գյուղ. Ղուկասավանից Զանգիի կիրճ
Նախագիծը իրականացնելու օրը՝ Ապրիլի 29-ը
Սովորող՝ 7-րդ և 10-րդ դասարանի սովորողներ
նպատակը՝
Նախագծի նպատակն է ուսումնասիրել Հրազդան գետը, գետի էկոլոգիական խնդիրները, գետի տնտեսական նշանակությունը, գետի հետ առնչվող պատմական իրադարձությունները:
- նախապես հավաքում ենք մանրամասն տեղեկություն նշված հատված մասին
Ճամփորդության ընթացքը՝
- քայլելով անցնում ենք նշված հատվածը՝Արգավանդ, Գեղանիստ, Գետափնյա, Աերացիա, Չարբախ. Կարմիր բլուրով՝ Զանգիի կիրճ
- հանդիպում տեղացիների հետ՝կատարելով հարցազրույցներ
- ուսումնասիրում աճող բուսականությունը,ծառատեսակները
Արդյունքները՝
- մասնակիցները իրենց բլոգներում պատմում են ուսումնասիրության մասին
- խմբի ղեկավարը մանրամասն հաշվեվություն է ներկայացնում ճամփորդության մասին
- պատրաստում են տեսադասեր,աուդիո և վիդո նյութեր
Tuesday, April 4, 2017
Համատեղ նախագիծ օտարերկրյա մասնագետի հետ
- Նախագծի նպատակը
Միջին դպրոցի կից տարածքների կանաչապատում
- Նախագծի ընթացքը
- ուսումնասիրել տարածքներ
- որոշել և առանձնացնել տվյալ բույսերի աճման համար բարենպաստ հատվածները
- սորտավորել բույսերը ըստ խնամքի
- մաքրել, փխրեցնել հողատարածքները
- ծանոթացնել սովորողներին բույսերի տարբեր տեսակներին, դրանց խնամքի առանձնահատկությունների
- նախագծի մասնակիցները
Միջին դպրոցի 7-8րդ դասարանի սովորղներ
Նախագծի ընթացքում սովորողը ձեռք էբերում հետևյալ հմտությունները
- կարողանում է տարբերակել բույսերը
- կարողանում է իրականացնել դրանց խնամքը
- տիրապետում է դրանց բազմացման տեխնոլոգիային
Վերջիններիս արդյունքում ստանում ենք կանաչապատ և խնամված միջավայր: