Բնագիտատեխնիկական ստուգատեսի շրջանակներում իրականացնելու ենք թարգմանչական տարբեր նախագծեր,փորձեր։ Նախագծի արդյունքում ստացված ուսումնական նյութերը կներկայացվեն նաև թարգմանչական ստուգատեսին։
Pages
▼
Friday, December 20, 2019
Սեպտեմբեր- Դեկտեմբեր 2019թ հաշվետվություն
Դե ինչ, անցավ ևս մեկ կիսամյակ, նախորդներին նման, միևնույն ժամանակ նախորդներից տարբեր, փորձեմ ամփոփել այն։
Կիսամյակի ընթացքում իրականացրել ենք հետևյալ նախագծերը՝
1.Իրականացրել եմ համատեղ նախագիծ Կենսաբանության ֆակուլտետի Մանրէաբանության ամբիոնի հետ 1, 2:
Նախագծի ընթացքում սովորողները կատարել են անհատական փորձեր, պատրաստել խմբային աշխատանք՝ պատրաստել զեկույցներ ըստ հանձնարարված թեմաների,ստացել են մասնակցության սերտիֆիկատներ, կատարել շրջայց Պատմության թանգարան:
Նախագծի մասնակից սովորողները կազմակերպել են կլոր սեղան-քննարկում և ներկայացրել ստացած հմտությունները և գիտելիքները:
Տեսնելով սովորողների հետաքրքրությունը կազմակերպել ենք կլոր սեղան նաև դասախոսական կազմի հետ , որի ընթացքում սովորողները ստացան իրենց հետաքրքրող հարցերին սպառիչ պատասպաններ, քննարկում ավարտել ենք շրջայցով:
1 , 2 , 3, 4:
2․Սովորում ենք թարգմանելով նախագծի արդյունքում ստացանք տարբեր ուսումնական նյութեր՝անգլերենից և ռուսերենից թարգմանելով։Ցանկանում եմ նշաել , որ սիրիահայ սովորողների համար ընտրում եմ հատուկ նյութեր անգլերեն լեզվով, որոնք նրանք նայում են , միասին քննարկում ենք, հիմնականում թարգմանում , ինչի արդյունքում էլ երեխեքը աննկատ, բայց լիարժեք տիրապետում են ուսումնասիրվող նյութին ՝բերեմ մի քանի օրինակներ
1, 2, 3:
3․Ծաղկող պատշգամբներ, այս նախագիծը արդեն քանի տարի անընդմեջ կազմակերպում և իրկանացնում եմ սովորողների հետ, այս տարի նախագծի մասնակիցները եղան 8-րդ դասարանի սովորողները, չեմ կարող կոնկրետ որևէ խմբի կամ դասարանի նշել, քան որ մասնակցել են գրեթե բոլորը՝ մի խումբը մաքրել է տվյալ տարածքը, մյուսը՝ պատրաստել համապատասխան հողը, երրորդ խումբը տնկել է թաղարները և հերթով ջրել և խնամել , արդյունքում ստացել ենք քրիզանթեմներով զարդարված պատշգամբ։
4.Սովորող սովորեցնող նախագիծի ընթացքում փորձել են կրտսեր սովորողների հետ տնկել տարբեր բույսերի կտրոններ՝բացատրլ դրանց խնամքի տեխնոլոգիան։ Այս նախագիծը տարբերվում է մյուսներից, պատասխանատվությունը կրկնապատկվում է, քանի որ գործ ունենք տարբեր տարիքի սովորողների հետ, ինչպես նաև հենց իրենք՝ մեծահասակ սովորղներն, իենց շատ ավելի մեծ ու կարևոր են զգում․հայտվնել են սովորեցնողի դերում, ինչ որ կարևոր գործ են անում՝ իրենց իմացածը փոխանցում են կրտսեր ընկերներին, իմ երեխեքը, այդ մի քանի րոպեում մի քանի տարով մեծանում են, իսկ փոքրիկները աշխույժ այս ու այն կողմ են վազվզում՝փորձելով ընտրել ամենալավ բույսն ու հարցուփորձ անել ավագ ընկերոջը։
Երևի այսքանը, մնաց ավելացնեմ, որ մասնակցել եմ կազմակերված գրեթե բոլոր միջոցառումներին, սեմինարներին, մեդիաուրբաթների, կազմակերպել եմ բնագիտության ֆլեշմոբը:

Wednesday, December 18, 2019
Ինչու ենք ծերանում
Օրգանիզմում ընթացող ցանկացած գործընթաց ունի իր պատճառը:Ծերությունը նույնպես ֆիզիոլոգիական պրոցես է, որը կախված է թելմերների բաժանումից:Ինչ են թելոմերները և ինչպես են ադում օրգանիզմի վրա կփորձենք պարզել Սլավոնական համալսարանի մասնագետների հետ.
Նախագծի մասնակիցներ ՝ կենսաբանության ընտրության խմբի սովորողներ։
Նախագծի ընթացքը
1․ ուսումնասիրել այն հիվանդությունները, որոնց բուժումն կամ կանխարգելուն իրականացնում են պարի միջոցով
2․ փորձել բացատրել ընտրության պատճառը
3․ կազմակերպել հանդիպում և հարցազրույզ մեր շրջանավարտներ՝ Հակոբյան քույրերի հետ
Նախագծի արդյունքը
1․ սովորողների կատարած աշխատանքների հրապարակում բլոգներում
2․ տեսանյութերի ձևով ամփոփել ստացած գիտելիքները և լուսաբանել ենթակայքում , բլոգներում։

Tuesday, December 17, 2019
Դելֆինների ուղեղի կառուցվածքը և նրանց վարքագիծը
Ներկայացնում է կրթահամալիրի շրջանավարտ՝ Սվետլանա Խաչատրյանը.
Վայրը՝ բնագիտության լաբորատորիա, ժամը11։05_11։50։
Վայրը՝ բնագիտության լաբորատորիա, ժամը11։05_11։50։
Դելֆինները համարվում են շատ խելացի, ինչ որ տեղ նաև առեղծվածային կենդանիներ, որոնց հետ շփման արդյունքում բուժվում են բազմաթիվ հիվանդություններ.Որն է նրանց գաղտնիքը:
նախագծի ընթացքը՝սովորողները համացանցից գտնում են անհրաժեշտ տեղեկություններ, քննարկում , ընդհանրացնում
Կլոր սեղանի ժամանակ Սվետլանան ներկայացնում է իր զեկույցը և պատասխանում սովորողներին հետաքրքրող հարցերին.
Նախագծի արդյունքը
1․ սովորողների կատարած աշխատանքների հրապարակում բլոգներում
2․ տեսանյութերի ձևով ամփոփել ստացած գիտելիքները և լուսաբանել ենթակայքում , բլոգներում
1․ սովորողների կատարած աշխատանքների հրապարակում բլոգներում
2․ տեսանյութերի ձևով ամփոփել ստացած գիտելիքները և լուսաբանել ենթակայքում , բլոգներում
Wednesday, November 27, 2019
Կրթահամալիրի հյուր է մանրէաբան Կարեն Թռչունյանը
Օր օրի ավելի է կարևորվում մանրէների դերը գիտության մեջ, նրանց կիրառումը տարբեր ոլորտներում։Կենսաբանությունը առավել հետաքրքիր և փորձառարական դարձնելու նպատակով համագործակցում ենք ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի մանրէաբանության ամբիոնի աշխատակիցների հետ, այդ նպատակով կրթահամալիրը հյուրընկալելու է Կարեն Թռչունյանին։
Օրակարգ
Հանդիպման օրը՝ 29.11 ընթերցասրահում 1.ժամը 11ին
《Մանրէները մեր կյանքում》 զեկույցը ներկայացնում է Կարեն Թռչունյանը։
2.Շրջայց կրթահամալիրում՝ այցելություն Քոլեջ՝ ջերմոց և գինեգործության լաբորատորիաներ, ագարակ։
Մասնակիցներ ՝ Միջին և Ավագ դպրոցի սովորողներ։
Friday, November 22, 2019
Tuesday, October 22, 2019
Մանրէների դերը մեր կյանքում
Մանրէաբանությունը կենսաբանության օր օրի զարգացող ճյուղերից է, այն ավելի լայն կիրառություն է ստանում առօրյաում։Այդ իսկ պատճառով ԵՊՀ_ի կենսաբանության ֆակուլտետի մանրէաբանության ամբիոնը կազմակերպում է քառօրյա սեմինար պարապմունքներ, որտեղ յուրաքանչյուր սովորող հնարավորություն կունենա ինքնուրույն կատարել փորձեր, ստանալ անհրաժեշտ գիտելիքներ, կատարել համապատասխան վերլուծություններ։Մեր կրթահամալիրի սովորողները լրացրել են մասնակցության հայտը և ընտրված 40 մասնակիցներից են
1.Կամենդատյան Լիդիան_10րդ դասարան
2.Խաչատրյան Նարեկ _10րդ դասարան
3.Հովհաննիսյան Գևորգ_12րդ դասարան
Նախագծի իրականացման ժամկետը՝ 28.10_31.10.19
Նախագծի իրականացման ժամկետը՝ 28.10_31.10.19
Նախագծի նպատակն է
1. Ծանոթանալ մանրէների տեսակներին,
կառուցվածքին
2.Դրանց կիրառման ոլորտներին
3.Կարողանալ ինքնուրույն փորձառարական նմուշներ պատրաստել, կատարել փորձ և տալ եզրակացություն
Նախագծի ընթացքը
Աուդիո և վիդեոնյութերի պատրաստում, որոնք կտեղադրվեն կայքում ։
Sunday, October 6, 2019
Ներկայացնում են սեբաստացի շրջանավարտները
Կատարումը՝ նոյեմբերին- 4-15
Մասնակիցները՝ Ավագ դպրոցի սովորողները, կենսբանության ընտրության խմբեր
Սեբաստացի շրջանավարտները , ովքեր այժմ բժշկական համալասրանի սաներ են ներկայացնում են
Մասնակիցները՝ Ավագ դպրոցի սովորողները, կենսբանության ընտրության խմբեր
Սեբաստացի շրջանավարտները , ովքեր այժմ բժշկական համալասրանի սաներ են ներկայացնում են
- կենսաբանության , բժշկության ոլորտում նոր հայտնագործություններ, արդի խնդիրները
- իրենց անցած ճանապարհը կրթահամալիրում, համալսարանանում
- ինչ դեր է ունեցել կրթահամալիրը նրանց կյանքում
- ինչ խորհուրդներ կտան կրտսեր սեբաստացիներին
Քննարկման պատասխանատու-շրջանավարտներ՝ Արինա Ժամհարյան և Հովհաննես Իխտիարյան:
Friday, October 4, 2019
Հացի արտադրամասում են Միջին դպրոցի սովորողները
Այսօր հացի արտադրամսում էին Միջին դպրոցի սովորողները։Խմորը հունցելուց, կտրելուց, ձևավորելուց զատ , առիթը բաց չթողելով, կատարեցինք նաև կենսաբանական փորձ՝խմորասնկերով։Արդյունքում սովորողները ստացան ամբողջական պատկերացում 《խմորի հասունացում 》կոչվող պրոցեսի մասին։Չմոռանամ նշել, որ աղջիկներից ոչ պակաս ոգևորված աշխատում էին նաև տղաները։
Sunday, August 25, 2019
Նախագիծային շաբաթ՝02.09_06.09.
Սովորում ենք թարգմանելով
Նախագիծ 9, 10, 11-րդ դասարանի սովորողներ
Նախորդ տարվա աշխատանքներ
1․Արշիլ Խաչատրյանի նյութը
2․Հրակ Քոսպեքեանի նյութը
3․Մերի Թոռունյանի նյութը
4․Գոհար Արղությանի նյութը։
Սովորում ենք թարգմանելով՝ համագործակցում ենք օտար լեզվի ուսուցիչների հետ:
Նախագծի ընթացքը
· օգնում սովորողներին կատարել կոնկրետ նյութի ընտրություն՝ հաշվի առնելով նրանցկարողությունները և նախասիրությունները
· օգնում թարգմանել մասնագիտական բառեը
·
Նախագծի նպատակը
· թարգմանելով սովորողը աննկատ յուրացնում է անհրաժեշտ նյութը
· ձեռք բերում համապատասխան հմտություններ
· պատրաստում ենք ուսումնական տեսադասեր, որոնք կարող են օգտակար լինելմյուս սովորողների համար
· լավագույն տեսադասերը ուղարկում ենք մեդիագրադարան , ինչպես նաևներկայացնում ենք Մայիսյան հավաքին
9-րդ դասարանի կենսաբանություն առարկայի ծրագիր
Կենսաբանություն առարկայի ուսուցումը որպես միջնակարգ կրթության պարտադիր բաղադրիչներից մեկը, նպատակ է հետապնդում ապահովել բնության և կենդանի օրգանիզմների մասին սովորողների գիտելիքների ձեռք բերումը, դրանց ճանաչողության մեթոդների տիրապետումը, հմտությունների և կարողությունների, ինչպես նաև արժեքային համակարգի ձևավորումը:Հիմնական դպրոցում սովորողը պետք է կարողանա.
8-րդ դասարանի կենսաբանություն առարկայի ծրագիր
Թեմատիկ պլան –8-րդ դասարան
Դասընթացի նպատակն է ուսուցանել հմտություններ և կարողություններ մարդու օրգանիզմի կառուցվածքի,կեսագործունեության առանձնահատկությունների մասին:Ընդլայնել առողջ ապրելակերպի,ճիշտ սնման, հիգիենայի հիմնական կանոնների մասին ինֆորմացիան, զարգացնել վնասակար սովորություններից զերծ մնալու և օրգանների վնասվածքների դեպքում ինքնուրույն կողմնորոշվելու և օգնություն ցույց տալու կարողություններ և հմտություններ:
1. Ներածություն –մարդու մասին գիտությունները բժշկություն, մարդու ֆիզոլոգիա, առողջ ապրելակերպ:
- Ընդհանուր ակնարկ մարդու օրգանիզմի կառուցվածքի և ֆունկցիաների մասին:
- Մարդու օրգանիզմի բջջային կառուցվածքը ,ֆունկցիաները, հյուսվածքները (էպիթելային, շարակցական, մկանային, նյարդային): Օրգանիզմը որպես միասնական ամբողջություն:
- Մանրադիտակով դիտել մանրապատրաստուկներ:
3. Կենսագործունեության գործընթացների կարգավորումը:Զգայարաններ:
- հումորալ կարգավորում հորմոններ,դրանց ազդեցությունը օրգանիզմի ֆունկցիանների,
աճի,զարգացման կարգավորման մեջ:
- Նյարդահումորալ կարգավորում:Նյարդային համակարգի նշանակությունը և կառուցվածքը` կենտրոնական և ծայրամասային:
3.Ռեֆլեքս, ռեֆլեքսային աղեղ:
- Զգայարաններ և վերլուծիչներ` տեսողական, լսողական, շոշափելիքի, համի, հոտառական:
- Ծնկային և արմնկային ռեֆլեքսների ցուցադրում,
- բբի նեղացում և լայնացում բացահայտող փորձեր:
- բբի և ոսպնյակի հետ կապված փորձեր
- լսողության զգայունության որոշում
4. Հենաշարժիչ համակարգ
- Կառուցվածքը և ֆունկցիան:Ոսկրերի, մարդու կմախքի,մկանային համակար•ի կառուցվածքը և ֆունկցիան:
- Մկանների աշխատանք և հո•նածություն:
- Առաջին օգնությունը վնասվածքների դեպքում: 1.Ոսկրի մանրադիտակային կառուցվածքի դիտում:
- Կեցվածքի խախտման և հարթաթաթության բացահայտում:
- Ոսկրի քիմիական բաղադրության որոշում`օրգանական և անօրգանական նյութեր
- մկանի հոգնածության որոշում
5. Օրգանիզմի ներքին միջավայր`
- արյուն, հյուսվածքային հեղուկ,ավիշ, դրանց կառուցվածքը, ֆունկցիաները և փոխազդեցությունը:
- Արյան պլազմա, մակարդում: Արյան խմբեր,ռեզուս •ործոն, արյան համատեղելիություն և փոխներարկում:
- Արյան քսուքների դիտում մանրադիտակով
6. Սիրտ -
անոթային համակարգ:
- Այրան և ավշաշրջանառության համակար•, դրանց դերը օր•անիզմում: Այրան շրջանառության մեծ և փոքր շրջաններ:
- Սրտի կառուցվածքը, աշխատանքը և կար•ավորումը:Սիրտ - անոթային համակար•ի հի•իենա:
- Առաջին օգնությունը արյունահոսությունների և սիրտ - անոթային հիվանդությունների դեպքում:
- Այրան ճնշման չափում ֆիզիկականաշխատանքիցառաջ և հետո,
- անոթազարկի որոշումֆիզիկականաշխատանքիցառաջ և հետո
7. Շնչառական համակարգ
- նշանակությունը, կառուցվածքը և ֆունկցիաները:
- Շրջակա միջավայրի աղտոտվածության ազդեցությունը շնչառական օրգանների գործունեության վրա:
- Առաջին օգնությունը շնչառության համակարգի հիվանդությունների և շնչառության հանկարծակի կանգառի դեպքում:
- Շնչառական շարժումների դիտում, սպիրոմետրով թոքերի կենսական տարողության որոշում:
8. Մարսողություն համակարգի կառուցվածքը և ֆունկցիաները:
- Մարսողական ֆերմենտներ ածխաջրեր, սպիտակուցներ,ճարպեր, դրանց դերը:
- Լյարդ, ենթաստամոքսային գեղձ կառուցվածքը և ֆունկցիաները: Սննդի ներծծում մարսողական ուղու տարբեր բաժիններում:Մարսողական օրգանների հիգիենա:
- Սննդային թունավորումները և առաջին օգնությունը:
- Սննդային թունավորումները և առաջին օգնություն
- Մարդու էներգածախսերը և սննդային օրաբաժինը:
10. Արտազատություն:
- Նշանակությունը, օրգանների կառուցվածքը, դրանց դերը:
- Միզազատության համակար•ի օրգանները, կառուցվածքը, ֆունկցիաները:Միզագոյացում և միզարձակում:
- Արտազատության օրգանների հիվանդություններ,դրանց կանխումը, հիգիենա:
- Արտազատության օրգանների հիվանդությունները
- Ի±նչ է իրենից ներկայացնում երիկամի քարը , նրա ժամանակակից բուժման մեթոդները
11. Ծածկույթային օրգաններ, Ջերմակարգավորում:
- Մաշկի կառուցվածքը, տեսակները, նշանակությունը և ֆունկցիաները:Եղուն•ներ և մազեր:
- Մաշկի դերը ջերմակարգավորման պրոցեսում,մաշկի հիգիենա,կոփում:
- Առաջին օ•նությունը մաշկային վնասվածքների դեպքում:
- Խոշորացույցով ձեռքի ափի, երեսի մաշկի դիտում,
12. Վերարտադրողական համակարգ
- Արական և իգական սեռական համակարգեր, դրանց կառուցվածքը, առանձնահատկությունները:
- Սեռական բջիջների առաջացում, բեղմնավորում, ներարգանդային զարգացում:
- Մարմնի հասակի և զանգվածի չափում:
- ժառանգական հիվանդություններ, դրանց առաջացման պատճառները և կանխարգելման վերաբերյալ ուսումնական նյութի պատրաստում
13. Բարձրագույն նյարդային գործունեություն:Վարք:
- Ի. Պավլովի ուսմունքը բարձրագույն նյարդային գործունեության մասին:
- Հույզեր, խոսք, մտածողություն, գիտակցություն,հիշողություն, ուշադրություն:
- Քուն և դրա նշանակությունը:Երազատեսություն:
- Անհատի ձևավորումը և շրջակա միջավայրի անբարենպաստ ազդեցությունը բարձրագույն նյարդային գործունեության վրա: