Pages

Friday, May 27, 2022

Մայիս ամսվա հաշվետվություն

 Կրկին ամփոփում եմ Մայիսյան հավաքը, միայն այդ ժամանակ եմ հասկանում , որ նորից ավարտվեց հերթական ուսումնական տարին, բայց ավարտվում է միայն այս ուսումնական շրջանը առջևում ճամբարն է, սովորողների մուտքի ճամբարը, մի խոսքով աշխատելու առիթներ դեռ շատ կան։

Մայիսյան հավաքի ընթացքում  իրակացրեցինք  բաց դասեր , որի ժամանակ մեզ հյուրընկալվեցին և դարձան դասի մասնակից կրտես դպրոցի սովորողները։

Էկոտուրի շրջանակում իրականացրեցինք շրջայց Միջին դպրոցի տարածքում, որը եզրափակվեց սեմինար պարապմունքով,որի ընթացքում ավագ դպրոցի սովորողները սեմինարավարի հետ սկսած երկոսության արդյունքում ստացան իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները։

Ընթացքի մեջ է նաև ծաղկող տարածքներ նախագիծը, որտեղ տնկում և խնամում ենք տվյալ եղանակին համապատասխանող բույսեր, բույսերը ընտերված են հաշվի առնելվ նրանց ծաղկման ժամանակահատվածները,որ մի ծաղկող բույսը փոխարինվի մյուսով որպեսզի պուրակը միշտ ծաղիկներով շրջապատված լինի։

Մասնակցել եմ գործընկերներիս կազմակերպած  կլոր սեղաններին, տպավորված եմ բանավեճ -քննարկումներով։



Thursday, May 12, 2022

Բարձունքի նվաճում

 



Պատում նախորդ ճամփորդությունից ներկայացնում է Քնարիկ Հակոբյանը։

Գեղարոտի ջրվեժ

Ժամկետը- հունիսի  7, 9:00- Մայր դպրոցի բակ

Վերադարձը՝ 17։00- Սուրբ Երրորդություն եկեղեցու բակ

Մասնակիցները- ավագ  դպրոցի սովորողներ

Պատասխանատու`Անուշ Ասատրյան , Լեւսինե Սարգսյան

Գեղարոտի ջրվեժ — Արագածոտնի  մարզի Գեղարոտի ջրվեժը գտնվում է Արագածի լանջին՝ Քասաղ գետի Գեղարոտ վտակի վրա, ծովի մակարդակից մոտ 3000 մետր բարձրության վրա: Գտնվում է Արագածոտնի մարզի Արագած գյուղից մոտ 11 կմ հեռավորության վրա:Գյուղից բեռնատարով բարձրանում ենք մոտ 8-9կմ, այնուհետև քայլքով բարձրանում մոտ 2-2.5կմ։ Ձմեռը սառչում է, իսկ ամռանը սառնորակ ջրերը գահավիժում են մոտ 17 մետր բարձրությունից: Շատ նման է Թռչկան ջրվեժին: 

Ծրագիրը-

9:00- մեկնում Մայր դպրոցի բակից

10 30-11:00- Արագած գյուղ

11:00-11:30- հանգիստ, նախաճաշ

11:30- 12:30- ճանապարհ բեռնատարով՝ 10 կմ

12:30-13:30- քայլարշավ դեպի Գեղարոտի բարձունք և ջրվեժ՝ 3կմ։

13:30-15:30- հանգիստ, լող, խաղեր

17:00-վերադարձ

Մասնակիցները պետք է իրենց հետ ունենան՝

  • արշավի համար ուսապարկ
  • մեկ օրվա սնունդ և ջուր (առնվազն 1 լիտր)
  • հարմար կոշիկներ
  • ջրակայուն, անձրևապաշտպան բաճկոն 
  • արևապաշտպան գլխարկ
  • 3500 դրամ

Նախահաշիվ՝ Երևան-Արագած-25000

Բեռնատար՝ 25000 դրամ

Մասնակիցներ՝ անուն, ազգանուն, դասարան

1. Ղալամքարյան Լևոն 10-րդ դասարան

2. Ղալամքարյան Հրաչ 10-րդ դասարան

3. Գևորգյան Էրիկ 10-րդ դասարան

4. Գրիգորյան Նարեկ 10-դ դասարան

5. Հովակիմյան Վիգեն 10-րդ դասարան

6. Ղազարյան Հայկ 10-րդ դասարան

7. Խաչատրյան Սարգիս 10-րդ դասարան

8. Քոսակյան Վահե 10-րդ դասարան

9. Բաբայան Վռամ 10-րդ դասարան

10. Հովհաննիսյան Գևորգ 10-րդ դասարան

11. Ջանիկյան Արթենի 10-րդ դասարան

12. Միքայելյան Կարինե 10-րդ դասարան

13. Մանուչարյան Վահան 10-րդդ դասարան

14. Բարխուդարյան Գարիկ 11-րդ դասարան