Փորձ 1․Մարդու արյան ճնշման չափում և ցուցանիշների մեկնաբանում
Սովորողները տեղում չափելու են մասնակիցների արյան ճնշումները և բացատրելու
- ինչ է արյան ճնշումը
- ինչի արդյունքում է առաջանում
- ինչով է պայմանավորված ճնշումների տարբերությունները
- ինչու է զարկերակներում արյան ճնշումը ամենաբարձրը
- ինչու տարիքի մեծացման հետ որպես կանոն դիտվումէ հիպերտոնիա/ճնշման բարձրացում/
Փորձի ընթացքը
Արյան ճնշումը անոթներով ապահովվում է սրտի աշխատանքով, վերջինս ստեղծում է ճնշումների տարբերություն արյան հունի սկզբնական և վերջնական հատվածների միջև։Արյան առավելագույն ճնշում նկատվում է զարկերակներում ՝ աորտայում և թոքային ցողունիկում /փորոքներից արյան դուրս մղման պահին/, անոթահունի երկարությամբ արյան ճնշումը աստիճանաբար նվազում է, արյան ամենացածր ճնշում դիտվում է սիներակներում և թոքային երակներում, որոնցով արյունը վերադառնում է սիրտ։
Այդ նվազումը պայմանավորված է արյան հոսքին ցուցաբերվող անոթների պատերի դիմադրողականությամբ, որը կախված է անոթի տրամագծից և արյան մածուցիկությունից։Արյան ճնշման մեծությունը գրանցվում է կոտորակի ձևով, օրինակ՝ 120/70, որտեղ համարիչը առավելագույն ճնշումն է, իսկ հայտարարը՝ նվազագույն ։Արյան ճնշումը չափելու նպատակով օգտագործվում են ճնշաչափ և ֆոնենդոսկոպ։
Ճնշաչափի բազկակալը հագցնում ենք բազկին և ռետինե տանձիկի օգնությամբ նրա մեջ մղում օդ։ֆոնենդոսկոպը տեղադրում ենք արմնկածալքում, որտեղով անցնում է բազկի զարկերակը։Երբ բազկակալում օդի ճնշումը գերազանցում է առավելագույն ճնշմանը, ֆոնենդոսկոպում ձայն չի լսվում, դանդաղ բացում ենք փականը և դուրս թողնում բազկակալի օդը։ֆոնենդոսկոպ լսվող առաջին ձայնը համապատասխանում է արյան առավելագույն ճնշմանը։Երբ հավասարվում են բակակալի և բազկային զարկերակի ճնշումները , ձայնը անհետանում է, դա արյան նվազագույն ճնշումն է։
Փորձ 2․ Խմորասնկերը շնչում են
Փորձի ընթացքում սովորողները խմորասնկերի կենսագործնեության միջոցով ցույց են տալու , թե ինչպես է գլյուկոզի ճեղքման արդյունքում առաջանում ածխաթթու գազ, այդ պրոցեսը համեմատելու են կենդանի օրգանիզմում տեղի ունեցող շնչառության հետ։
- փորձանոթ
- շաքարավազ
- ջուր
- խմորիչ/դրոժ/
- փուչիկ
- սպիրտայրոց
Փորձի ընթացքը՝
Ջրի մեջ լուծում ենք շաքարավազը, մի փոքր տաքացնում կրակի վրա, ավելացնում 2 թեյի գդալ խմորիչ, փորձանոթի շայրին ամրացնում ենք փուչիկ, որոշ ժամանակ անց փորձանոթում հայտնվում են պղպջակներ և փուչիկը փչվում է։
Հետևություն ՝խմորասնկերը սնվում են ջրում լուծված շաքարավազով`ճեղքելով այլն մինչև C0
2, որը երևում է պղպջակների ձևով, հենց այդ առաջացած գազի շնորհիվ էլ փչվում է փուչիկը։
Նման ձևով ճեղքվում է կենդանի օրգանիզմի բջջիջներ ներթափանցած գլյուկոզը, որպես նյութափոխանակության արգասիք առաջանում է ածխաթթու գազը, որն էլ մենք արտաշնչում ենք, իսկ մեր ներշնչած թթվածինը անհրաժեշտ է այդ գլյուկոզի թթվածնային ճեղքման համար/գլուկոզը նախ ենթարկվում է անթթվածնային ճեղքման, որը պակաս արդյունավետ է, այնուհետև թթվածնային, որն ապահովվում է բջջին անհրաժեշտ էներգիայով։