Pages

Wednesday, November 29, 2023

Նոյեմբեր ամսվա հաշվետվություն

 

1. կենսաբանական  փորձերի փաթեթի կազմում, թարգմանում ենք կենսաբանական բազմազան փորձեր , որոնք սովորողները կատարելու են լաբորատորիայում և հետագայում փոխանցեն կրտսեր ընկերներին` սովորող սովորեցնող նախագծով։

Անաիս Բեգլարյան  2 , 

2. ընդհանուր պարապմունքի կազմակերպում

3.հեռավար ուսուցման առաջադրանքների կազմում և 1 առաջադրանքի ստուգում։

4. 9-րդ դասարանի 1 սովորողի հետ նախագծային աշխատանք Մուսաելյան Մարիա 

5.ընտրության խմբի սովորողների հետ փորձերի կատարում և վերլուծում ՝Մանրէները մեր կյանքում։

Նախագծի ամփոփումը սովորողների բլոներում՝

1.Էլեոնոր Պետրոսյան, 2.Նանե Խաչատրյան։

Tuesday, November 28, 2023

Ճամփորդության ամփոփում

Կենսաբանության ընտրության խմբի սովորողների հետ այցելեցինք կենսաքիմիայի ինստիտուտ։Նախապես տեղեկացել էինք, որ այնտեղ կատարվում են փորձեր առնետների վրա` տարբեր հիվանդությունների բուժման նոր մեթդներ գտնելու նպատակով։Տվյալ պահին աշխատում էին 2 հիվանդության բուժման մեթոդների մշակման վրա։

1.առնետնռրին վարակել են շաքարախտով և հետևում են նոր լուծույթների կիրառման արդյունքերին, որոնց մասին մանրամասն կարող եք կարդալ սովորողների նյութերում։

2.առնետներին վարակել են քաղցկեղի հատուկ տեսակով , որի բուժման լուծույթը հայտնաբերել է մեր հայրենակիցը ։Այդ լուծույթը ԱՄՆ-ում արդեն վերածվել է դեղորայքի և վաճառվում է դեղատներում, կիրառվում է բուժման նպատակներով , բայց դեռ գտնվում է փորձնական փուլում։

Սովորողների ամփոփիչ  նյութերը`

1.Մարաշլյան Միքաելա 

2.Մկրտչյան Մանե