Pages

Thursday, October 31, 2024

Մարմարյա սրահի համալրում

 Կենսաբանության ընտրության խմբի սովորողների և տիկին Շողիկի հետ համատեղ նախագծով սկսել ենք համալրել մարմարյա սրահի բույսերը։Նախ սովորողների հետ միասին այցելեցինք բուսաբուծության լաբորատորիա, որտեղ սովորղները ծանոթացան բույսերի շատ տեսակների , դրանց խնամքի միջոցոներին, աճեցման պայմաններին , որից հետո  հաշվի առնելով մարմարյա սրահի ոչ բարենպաստ պայմանները` ընտրեցինք ստվերադիմացկուն և ոչ ջերմասեր բույսեր։ 

Հաջորդ փուլը սրդեն բույսերի համալրումն էր`












Հոկտեմբեր ամսվա հաշվետվություն

 1.Մասնակցել եմ «ԲՏՃՄ բնագավառի բաց հավաքին և լուսաբանել

2. Հոդված `Գիտհաստատությունները որպես գործընկեր

3. Կազմել և ստուգել հեռավար ուսուցման աշխատանքներ(3 սովորողի)

4. Կազմել և ստուգել եմ բնագիտական ֆլեշմոբի 4-րդ մակարդակը(23 սովորող)։

5. Տիկին Շողիկի հետ  համատեղ նախագծով համալրում ենք մարմարյա սրահի բույսերը։

Wednesday, October 23, 2024

«ԲՏՃՄ բնագավառի բաց հավաք»։

 Մեկնարկեց կրթահամալիրում արդեն ավանդույթ դարձած «ԲՏՃՄ բնագավառի բաց հավաքը»։ Հավաքին մասնակցեցին «Իմացումի հրճվանք» ծրագրի դասվարները, Ծաղկունք և Գագարին դպրոցների սովորողներ և ուսուցիչներ։ Մասնակիցները բաժանվեցին խմբերի և ըստ գրաֆիկի այցելեցին համապատասխան  լաբորատորիաները`իրականացրեցինք մի շարք հետաքրքիր փորձեր, ծանոթացան սովորողների պատրաստած տարբեր սարքերի, մոդելների։

Կարծում եմ մասնակիցները իրական իմացումի հրճվանք ապրեցին, կհանդիպենք հաջորդ տարի նոր փորձերով ։

Տեսանյութը` այստեղ։














Tuesday, October 15, 2024

Գիտական հաստատությունները՝ որպես գործընկեր




Կրթահամալիրում  բնագիտական առարկաների ուսուցումը հիմնաված է փորձերի իրականացման, տեսածը հասկանալու , ստացած արդյունքը մեկնաբանելու հիման վրա.  փորձնականից անցում կատարելով տեսականին։

 

«Կենսաբանություն»  դասընթացի ուսուցման պրոցեսը առավել գրավիչ, հետաքրքիր և ուսուցողական դարձնելու նպատակով հանագործակցում ենք տարբեր գիտական հաստատությունների հետ։  
Համագործակցելով կենսաբանության ֆակուլտետի մանրէաբանության ամբիոնի աշխատակիցների հետ՝ ավագ դպրոց վարժարանի կենսաբանության ընրությամբ դասընթացի սովորողները ձեռք են բերել անհատական փորձեր կատարելու տարբեր հմտություններ, զինվել  անհրաժեշտ գիտելիքներով և չցանկանալով կորցնել սովորացնելու հնարավորությունը՝ կթահամալիրում իրականացրել են  կլոր սեղան - քննարկումներ, սովորող սովորեցնող  բազմաթիվ նախագծեր, որոնց մասնակիցներ էին  միջին և կրտսեր դպրոցների սովորողները ։Այս համագործակցության կարևորությունը  ոչ միայն նոր հմտություններ և գիտելիքներ ձեռքբերելն է , այլև սովորածը կրթահամալիր տեղափոխելը, ուսուցման գորընթացի բաղկացուցիչ  մաս դարձնելը։Կենսաբանության ֆակուլտետի մանրէաբանության ամբիոնում կատարված փորձերը ներկայացված են տեսնյութերում՝

Կատարած նախագծերը սովորողները ամփոփում են պատումների ձևով՝ ներկայացնելով իրենց տեսածը, կատարված փորձը, ստացած արդյունքները։Ներկայացնում եմ Մելինե Աբրահամյանի և Էրիկ Գևորգյանի պատումները։


Յուրաքանչյուր նախագծի իրականացման գործընթացին նախորդում են նախապատրաստական աշխատանքները՝ սովորողները ուսումնասիրում են իրականացվող փորձերի տեսական բաղադրիչը, կատարում բազմաթիվ թարգանություններ, պատրաստում ուսումնական նյութեր, պատրաստվում ներկայանալ իրենց կրտսեր ընկերներին, փորձել պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին։Վերոնշյալ աշխատանքները նույնպես նպաստում են սովորողի գիտելիքների ընդլայմանը և ինքնակրթությանը, ինչպես նաև լսրանի առջև հանդես գալուն։  

· Մեզ շրջապատող մանրէները — Միջին և Ավագ դպրոցի սովորողներ

· Մածնի մեջ ապրող բակտերիաները— Սոֆյա Շագոյան

· Մեզ շրջապատող մանրէները - Կրտսեր և Ավագ դպրոցի սովորողներ


Նշված նախագծերը երկարաժամկետ են, կատարվող փորձերի իրականցումը, մշակումը և սպասվող արդյունքների ստացումը ամիսների աշխատանք է։


Հաջորդ նախագիծը, որը նույնպես շատ կարևորում եմ կենսաքիմիայի ինստիտուտի աշխատակիցների հետ համագործակցությունն է։Ինստիտուտում իրականացվում էր շաքարային դիաբետով հիվանդ առնետների բուժման նոր տեխոլոգիաներ, կիրառվում էին նոր դեղորայքներ,  որոնք նպաստում էին ենթաստամոքսային գեղձի կողմից մեկ այլ հորմոնի արտադրությանը, որը կարող էր փոխարինել ինսուլինին, այսինքն փորձում էին գտնել շաքարախտի այլընտրանքային բուժում։Այս տեսական հատվածին ծանոթացմանը զուգընթաց ,սովորողները մասնագետների օգնությամբ չափել են առնետների շաքարը, մանրադիտակով նայել քաղցկեղով հիվանդ և առողջ առնետների ուղեղի բջիջները, համեմատել դրանք, փորձել հայտնաբերել քաղցկեղային բջիջները։Նկարագրվածից դժվար է պատկերացնել սովորողների հետաքրքրությունն ու ոգևորությունը։


Նման համագործակցային նախագծեր կրթահամալիրում  բազմաթիվ են և կրում են շարունական բնույթ։Ներկայացված նախագծերի նորարարությունը  գիտահետազոտական հաստատություններում կատարվող փորձերի մեխանիզի ներդրումն է  ավագ դպրոցի սովորողի ուսումնական գործունեության մեջ։ Ծանոթանալով գիտհաստատություններում իրականացվող աշխատանքներին, գիատական հայտանագործություններին, կատարվող ուսումնասիրություններին,  սովորողները կկարողանան բացահայտել կենսաբանությունը գործնական տեսանկյունից, կզգան վերջինիս դերը տարբեր հիվանդությունների բուժման, կանխարգելման գործում։


Գիտական հաստատությունների հետ համագործակցելը կարող է արմատապես փոխել բնագիտական առարկաների ուսուցման մեթոդը՝դարձնելով այն առավել մատչելի, կիրառելի, դրանց ինտեգրումը ուսումնական ծրագրերում   կծնի առավել արդյունավետ , հետաքիքիր և բազմազան կրթական միջավայր, որը կնպաստի նաև սովորողի մասնագիտական կողմնորոշմանը։