Pages

Monday, January 26, 2026

Ուսումնական երկրորդ շրջանի ամփոփում

     Այս ուսումնական տարում ձմեռային երկրորդ շրջանը կազմակերպվել էր նոր ձևաչափով՝ աշխատարանային ուսուցման սկզբունքներով։ Նման մոտեցումը նախկինում չի կիրառվել և ընտրվել էր որպես փորձարարական միջոց՝ նպատակ ունենալով ուսումնական գործընթացը դարձնել առավել ակտիվ, համագործակցային և հետաքրքիր սովորողների համար։ Աշխատարաններն իրականացվում էին երկու դասավանդողների համատեղ աշխատանքով՝ համադրելով աշխատարանները և նախագծային ուսուցումը։ Սովորողները հնարավորություն ունեին ինքնուրույն ընտրելու իրենց հետաքրքրություններին համապատասխան աշխատարանը, ինչը զգալիորեն նպաստեց նրանց ակտիվ մասնակցությանը և մոտիվացիային։ Արդյունքում ուսումնական միջավայրը դարձավ դինամիկ, իսկ ուսուցման գործընթացը՝ արդյունավետ և նպաստավոր ուսումնառության համար։Ես և Գոհար Իսկանդարայանը իրականացրել ենք հետևյալ նախագծերը՝

1․Մարդու շնչառական համակարգի մոդելի պատրաստում։

Նախագիծը ցավոք չհասցրեցինք տրամաբանական ավարտին, քանի որ ընթացում ծագեցին չնախատեսված խնդիրներ՝

  • ֆոմի սխալ ընտրություն, գնված ֆոմը հաստ էր և սպասվածի պես չէր ճկվում
  • մեր նախատեսած պոմպերի հզորությունը չհամապատասխանեց նախատեսվող աշխատանքին
Հանդիպած դժվարությունները  միայն ավելացրին մեր գիտելիքներն ու հմտությունները, նախագիծը կշարունակենք կենսաբանության ընտրության խմբի սվովորղների հետ։

2․Հին սարքերի վերակենդանացում 

Նախագծերի նպատակն էր կիրառելի դարձնել ստացած տեսական գիտելիքները, ինչպես նաև վերանորոգել և օգտագործել վնասված սարքերը։

Աշխատարանի դրական կողմերը
Աշխատարանային ուսուցումը նպաստեց սովորողների ակտիվ և հետաքրքրված մասնակցությանը, քանի որ նրանք ընդգրկված էին գործընթացում ոչ թե որպես դիտորդ, այլ որպես անմիջական մասնակից։ Ստեղծվեց համագործակցային և ստեղծագործ միջավայր, որտեղ սովորողները հնարավորություն ունեին աշխատելու թիմերով, փոխանակելու գաղափարներ և համատեղ լուծումներ գտնելու։

Աշխատարանի դժվարությունները
Սովորողների մեծաքանակ լինելը

2․ Սահադաշտում

Ձմեռային ճամբարի ընթացքում ճամբարականները հնարավորություն են ունենում զարգացնելու իրենց սահելու հմտությունները։ Տարեցտարի սահող սեբաստացիների թիվը ավելանում է, և դա հատկապես զգացվում էր այդ օրը՝ սահադաշտում տիրող աշխույժ մթնոլորտից։ Քանի որ ես ինքս սիրում եմ սահելը և արդեն բավականին հմտացած եմ այդ գործում, որոշեցինք սահադաշտ գնալ առանց մարզչի։ Օրը անցավ ակտիվ, հաճելի և լի նոր տպավորություններով։




3․ Համակարգել եմ 12-րդ դասարանի սովորողների կողմից իրականացրած սովորող սովորեցնող նախագիծը։
Նախագծի լուսաբանումը Սառա Թումանյանի բլոգում՝ 1, 2, 3։

4․ Հետազոտական աշխատանք՝ աշխատել եմ 2 սովորողի հետ․
  • Էլեոնոր Պետրոսյան աշխատանքը՝ այստեղ
  • Անիտա Գրիգորյան  աշխատանքը՝ այստեղ
Կպաշտպանեն փետրվարի երկրորդ կեսին։