Անցավ ևս մեկ տարի, կարծես երեկ էր, որ գրում էի նախորդ տարվա
մայիսյան հավաքին ներկայացվող նյութերի վերաբերյալ հոդվածս:Տարվա աննկատ անցնելն արդեն
իսկ խոսում է սիրված, կարևոր գործով զբաղվելու մասին:Տարվա ընթացքում իրականացված
նախագծերից ցանկանում եմ ներկայացնել Թռչնադիտարկում Խոր Վիրապում նախագիծը, քանի
որ նման նախագիծ կազմակերպում եմ առաջին անգամ, և այն իր մեջ ներառում է բազմաբնույթ ուսուցման ոլորտներ, փորձեմ վերլուծել, ներկայացնել վերջինիս ընթացքը :
Նախագծի առաջարկը ստացա իմ գործընկեր Սիրանուշ Թումանյանից:
Նախագծի մասին տեղեկանալուց հետո, շատ արագ կազմվեց սովորողների մի
խումբ՝ հետաքրքրված թռնունների ինչպես տեսակային բազմազանությամբ , այնպես էլ կենսակերպվով:Խումբը
կազնված էր տարատարիք սովորողներից:Նախագծի ընթացում երեխաները սովորեցին օգտվել հեռադիտակից,
նրանք աշխատում էին զույգերով՝ավագ ընկերները համբերատար և հոգատար վերաբերմունք էին
ցուցաբերում իրենց կրտսեր ընկերների նկատմամբ:Կարծում
եմ ցանկացած ճամփորդության անհրաժեշտ է ներգրավել տարատարիք սովորողների, քանզի հոգատարությունն
ու միմյանց օգնելը, ոչ պակաս կարևոր որակներ
են, քան կրթությունը, վերջինս սովորողի մեջ սերմանելն ու ամրապնդելը ևս մեր՝ մանկավարժներս,
խնդիրն է:Փորձեմ համառոտ ներկայացնել այն ամենը ինչ ուսումանասիրեց մեր խումբը նախագծի
ընթացքում
·
Այցելեցինք Արմաշի ձկնաբուծարան,
Սուրենավան գույղ, որի արդյունքում սովորողները պատկերացում կազմեցին Արարատի մարզի աշխարհագրական տարածքի և մարզում ձկնաբուծության զարգացման հեռանկարների մասին
·
Կազմեցին հստակ պատկերացում
արհեստական և բնական լճերի վերաբերյալ
·
Ուսումնասիրեցինք դեպի
լճեր հոսող ջրանցքները, քանի որ վերջիններս սեփական տարածքներ են , անհամեմատ մաքուր էին, քան Վերին Չարբախի ջրանցքները,
որոնք մենք ուսումանսիրել էինք նախորդ ճամփորդության
ժամանակ
·
Հեռադիտակով ուսումնասիրեցիքն
տարբեր թռչուններ, դրանց բնորոշ հատկանիշներ
·
Արմաշից հետո ճանապարհվեցինք
Խոր Վիրապ, որտեղ կազմակերպեցինք քայլարշավ
մոտ 3կմ ՝դեպի եկեղեցի հարակից բլուրների վրայով
Սովորողների նյութերը
1. Ճամփորդոությունն ավարտվեց, երբ մենք հասանք դպրոց: Այս ճամփորդության արդյունքով ես կարողացա առաջին անգամ հեռադիտակով դիտել թռչուններին: Սովորեցի ճիշտ բարձրանալ բլուրներ: Հեղինակ՝ Արեգ Սահակյան:
3. Արմաշից հետո շարժվացինք դեպի Խոր Վիրապ: Հենց այնտեղ ընդմիջում արեցինք ու սկսեցինք քայլարշավը: Քայլեցինք մոտ 3 կմ,
հաղթահարեցինք մեծ և փոքր բարձունքներ: Հեղինակ՝
Նիկա Պողոսյան:
4.
Հետո գնացինք Խոր Վիրապ, որպեսզի տեսնեինք Հայկական որորին որը բնադրում է Հայաստանի, Վրաստանի, Թուրքիայի և Իրանի լեռնային լճերի մոտ։Թվաքանակով ամենամեծ պոպուլյացիան Հայաստանում ՝ Սևանա, Արփի լճերի, Արաքս, Հրազդան և Ախուրյան գետերի շրջակայքում:Հեղինակ՝Ռուզան Մինասյան:
5.
Արմաշի ձկնաբուծարանից հետո գնացինք Խոր Վիրապ։ Հանգստանալուց և ուտելուց հետո քայլեցինք դեպի եկեղեցի։ Սակայն ոչ թե աստիճաններով գնացինք, այլ՝ մոտակա բլուրների վրայով:Հեղինակ՝ Մարկ Միկաիլ:
Այսքանը համարում եմ դրական նկարագիր, չմոռանամ նշել սովորողներիս ուրախությունից
պսպղացող աչքերը՝ ամեն մի թռչնի ինքնուրույն տարբերելու, ճանաչելու դեպքում:
No comments:
Post a Comment