Pages

Friday, December 9, 2022

Ուսումնական հաստատությունները՝ որպես ուսուցման միջավայր


Առարկայական ոսւոմնական ճամփորդությունները կարելի է բաժանել 2 խմբի՝ հանրակրթական և մասնագիտական։Հանարակրթական ճամփորդությունները պարտադիր են տվյալ առարկայի մասին ընդհանուր գիտելիքներ ստանալու համար, իսկ մասնագիտականը՝ ընտրությամբ  դասընթացի մասնակիցների համար ուսուցման, հետազոտման կարևոր գործիք է հանդիասնում։Համագործակցելով Կենսաբանության ֆակուլտետի մանրէաբանության ամբիոնի աշխատակիցների հետ՝ կենսաբանության ընրությամբ դասընթացի սովորողները ձեռք են բերել անհատական փորձեր կատարելու տարբեր հմտություններ, զինվել  անհրաժեշտ գիտելիքներով, և չցանկանալով կորցնել սովորացնելու հնարավորությունը, կթահամալիրում իրականացրել են  կլոր սեղան - քննարկումներ, սովորող սովորեցնող  բազմաթիվ նախագծեր՝  միջին և կրտսեր դպրոցների սովորողների հետ ։

Կարևոր է նման համագործակցական ճամփորդությունները, որոնք վերածվում են շարունակական ուսումնական նախագծերի, որի արդյունքում ստացած հմտությունները, գիտելիքները, դառնում են ոչ միայն մասնակիցներինը, այլ նաև փոխանցվում են կրտսեր ընկերներին, փորձերի ընթացքում կարևորվում է փորձի պարզաբանումը, մասնակիցները պիտի հասկանան փորձի նպատակը, կարողանան բացատրել ստացած արդյունքները, կատարեն համապատասխան եզրակացություններ։
Տեսնելով նախագծի զարգացման հաջողությունը, սովորողների ոգևորությունը , նախորդ ամիս կազմակերպեցինք ուսումնական ճամփորդություն Կենսաքիմիայի ինստիտուտ, որի ընթացքում ստացած տեղությունները նախատեսում ենք ներկայացնել հունվարյան ճամբարի ընթացքում ՝ կլոր սեղան քննարկումներ կազմակերպելով։ 

No comments:

Post a Comment