Pages

Thursday, August 24, 2023

Գիտելիքի օրը Գեղարոտի ջրվեժում


Պատում նախորդ ճամփորդությունից ներկայացնում է Քնարիկ Հակոբյանը։

Գեղարոտի ջրվեժ

Ժամկետը- սեպտեմբերի   2, ժամը` 9:00-ին Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից 

Վերադարձը՝ 17։00- Մայր դպրոցի բակ

Մասնակիցները- ավագ  դպրոցի սովորողներ

Պատասխանատու`Անուշ Ասատրյան , Գոհար Իսկանդարյան

Գեղարոտի ջրվեժ — Արագածոտնի  մարզի Գեղարոտի ջրվեժը գտնվում է Արագածի լանջին՝ Քասաղ գետի Գեղարոտ վտակի վրա, ծովի մակարդակից մոտ 3000 մետր բարձրության վրա: Գտնվում է Արագածոտնի մարզի Արագած գյուղից մոտ 11 կմ հեռավորության վրա:Գյուղից բեռնատարով բարձրանում ենք մոտ 8-9կմ, այնուհետև քայլքով բարձրանում մոտ 2-2.5կմ։ Ձմեռը սառչում է, իսկ ամռանը սառնորակ ջրերը գահավիժում են մոտ 17 մետր բարձրությունից: Շատ նման է Թռչկան ջրվեժին: 

Ծրագիրը-

9:00- մեկնում Մայր դպրոցի բակից

10 30-11:00- Արագած գյուղ

11:00-11:30- հանգիստ, նախաճաշ

11:30- 12:30- ճանապարհ բեռնատարով՝ 10 կմ

12:30-13:30- քայլարշավ դեպի Գեղարոտի բարձունք և ջրվեժ՝ 3կմ։

13:30-15:30- հանգիստ, լող, խաղեր

17:00-վերադարձ

Մասնակիցները պետք է իրենց հետ ունենան՝

  • արշավի համար ուսապարկ
  • մեկ օրվա սնունդ և ջուր (առնվազն 1 լիտր)
  • հարմար կոշիկներ
  • ջրակայուն, անձրևապաշտպան բաճկոն 
  • արևապաշտպան գլխարկ
  • 3500 դրամ

Նախահաշիվ՝ Երևան-Արագած-30000 դրամ

Բեռնատար՝ 30000 դրամ

No comments:

Post a Comment