Pages

Wednesday, November 30, 2016

Ճամբարային նախագծեր

Նախատեսում եմ աշխատել 7 և   10-րդ դասարանի սովորողների հետ.

Նախագիծ  1

  • Ծանոթություն պատմությանը
  • Ծանոթացում կենդանական հավաքածուի հետ 
Ստացած տեղեկությունները լրամշակել համացանցի միջոցով, պատրաստել ուսումնական նյութեր և տեղադրել բլոգներում:


Նախագիծ 2
Կանաչ անկյունների ստեղծում
  • Սովորողները կատարում են հետազոտական աշխատանք՝ համացանցից  գտնում են ձևավորման  տարբեր լուծումներ
  • գտնում տվյալ ձևավորմանը համապատասխանող բույսեր, որոնք կարող են աճել այդ պայմաններում
  • սովորղները տանից բերում են տարբեր բույսերի կտրոններ՝ բազմացնելու համար
  • արդյունքում ստանում ենք գեղեցիկ, ձևավոր, կանաչ անկյուններ



Նախագծային աշխատանքներ

Սավել Զաքոյան-Հարցազրույց բժիշկ բարեկամի հետ «Որ  հիվանդություններն են փոխանցվում  արյան միջոցով, դրանց ախտանիշները և կանխարգելման մեթոդները» վերնագրով:
  • Կատարել հետազոտական աշխատանք արյան կառուղցվածքի վերաբերյալ
  • պարզել արյան ձևավոր տարրերի ֆունկցիան
  • հարցազրույցի միջոցով պարզաբանել հիվանդությունների տեսայները, վարաքման ճանապարհները, կանխարգելումը
  • պատրաստել ուսումնական նյութ տեղադրել բլոգում:


Նազելի Տեր-Պետրոսյան -Շնչառական հիվանդություններ, դրանց ախտանիշները և կանխարգելման մեթոդները
  • Կատարել հետազոտական աշխատանք շնչառական համակարգի վերաբերյալ
  • Ինչ շուր շնչառական հիվանդություններ են այժմ տարածված
  • Որոնք են դրանց կանխարգելման մեթոդները
Գոռ Բարխուդարյան և Էդուարդ Երիցյան -Գիշատիչ բույսերի տեսակները
  • Համացանցից գտնել տեղեկություններ գիշատիչ բույսերի մասին
  • ինչ հարմարանքներ ունեն նրանք կենադնիներով սնվելու համար
  • ինչու են նրանք անցել գիշատիչ կենսակերպին



Monday, November 28, 2016

Դեկտեմբերյան նախագծեր

1.Կայքի սպասարկում


2.Մայր դպրոցի բույսերի կենտրոնացում մեկ տարածքում, արձակուրդների օրերին հերթապահության գրաֆիկի կազմում
3․ Մարմարյա սրահի օղակաձև հատվածի մոմլաթապատում՝ ջերմոցի ստեղծում
4.Ամենաառեղծվածային կենդանին ինձ համար
  • սովորողը համացանցից հավաքում է տեղեկություններ իր նախընտրած կենդանու մասին՝բնակլիմայական կենսակերպը, հարմարվողականությունը տվյալ միջավայրին, սննդային առանձնահատկությունները
  • համեմատում Հայաստանի պայմանների հետ
  • կատարել անհրաժեշտ վերլուծություն/կա ար՞դյոք այդ կենդանին մեր կենդանաբանական այգում/
  • հավաքած փաթեթի շնորհիվ ստեղծել ուսումնական նյութ, տեղադրել կայքում
  • նախագիծը ներկայացնել նաև ռուսերեն լեզվով
5.Ճամփորդություն Բնության թանգարան 
  • Անհատական նյութերի ստեղծում
  • Լուսաբանում կայքում

Wednesday, November 9, 2016

Էկոլոգիական նախագիծ «Վ. Զատիյանի անվան այգում»

Նախագծի իրականացման ժամանակը՝ Նոյեմբերի12 ,ժամը `11.00
Նախագծի մասնակիցներն են՝ 6, 7, 10-րդ  դասարանի սովորողներ
Նախագծի իրականացման վայրը՝ Վ. Զատիկյանի  անվան այգի
Նպատակը՝
Երևանը մերն է  , նրա մաքրությունն ապահովելը՝ մեր պարտականությունը: Նախագծի էությունը կայանում է նրանում,որ սովորողներին,քաղաքացուն,մարդկանց ներգրավենք այս նախագծի մեջ:
Նախագծի ընթացքը՝
  • Սովորողների հետ պատրաստվել աշխատանքներին
  • աղբի տոպրակներ և ձեռնոցներ վերցնել
  • Թուամանյանի այգում կազմակերպել ակցիա
  • քաղաքացիներին ներգրավել նախագծին
  • Մաքրել տարածքը

Tuesday, November 8, 2016

Մեր հյուրն է 3-րդ մանկական հիվանդանոցի լոռ- վիրաբույժ՝Սերյան Հովհաննիսյանը

Նոոյեմբերի 16-ին , ժամը՝ 11.00, մեր հյուրն է լինելու լոռ-վիրաբույժ ՝Սերյան  Հովհաննիսյանը:
Ութերորդ դասարանի սովորող ՝ Աննա  Հովհաննիսյանի   հայրը,  տեղյակ   լինելով  «Սեբաստացու օրերկրթահամալիրի տոն» ստուգատեսի շրջանակներում իրականացվող նախագծերին , ցանկություն է հայտել կարդալ դասախոսություն «Քթի , կոկորդի, ականջի հետ կապված հիվանդություններ, վիրաբաուժական միջամտություններ  » թեմայով:

Հյուրընկալման նպատակն է 
  • Սովորողների մոտ ընդլայնել գիտելիքները տվյալ ոլորտում հանդիպող հիվանդությունների վերաբերյալ 
  • Ինչպես կարողանալ տարբերել դրանց ախտանիշները
  • Որոնք են կանխարգելման մեթոդները
  • պարզաբանել որ տարիքում և ինչ ցուցումներով է ճիշտ կատարել վիրաբուժական միջամտություն
  • պատասխանել սեբաստացիներին հուզող հարցերին:
Սիրով սպասում ենք

Saturday, October 29, 2016

Նոյեմբերյան նախագծեր


  • Նոյեմբերի 8-ին Միջին դպրոցի սովորողների հետ նախապատրաստվում ենք ծառատունկին՝նախապես փորելով տնկիների  համար նախատեսված փոսերը 
  • Նոյեմբերի 14, 17 -ին միջին դպրցի սովորղների հետ համալրելու ենք մարմարյա սրահի բույսերը՝ 
  • Միջին և ավագ դպրոցի սվորողների հետ իրականացնում ենք նախագիծ՝ ուսումնական տեսադասերի փաթեթի ստեղծում
  • Ավագ դպրոցի 10-րդ դասարանի սովորողների հետ նոյեմբերի 15-ին նախապես հավաքած պիտունիայի սերմերի տնկում, որոնց սածիլներով գարնանը նախատեսվում է կանաչապատել կրթահամալիրի հարակից տարածքները և պատշգամբները
  • Նոոյեմբերի 16-ին , ժամը՝ 11.00, մեր հյուրն է լինելու լոռ-վիրաբույժ ՝ Սերյան    Հովհաննիսյանը:
  • Պատշգամբներում գտնվող թաղարների տեղափոխում՝ ձմեռային ջերմոցի ստեղծում

Sunday, October 16, 2016

Անհատական աշխատաժամանակ 24.10. - 28.10.16

Հոկտեմբերի 24, երկուշաբթի
 9:00-9:30   պարատուն
 9:30-10:00   ընդհանուր պարապմունք
10:00-11:00   ուսումնական կաբինետների նախաձմեռային պատրաստության                                               աշխատանքներ,
11:00-12:30    «Ուսումնական աշուն» նախագծով հեռավար, առցանց աշխատանք                                          սովորողների հետ
12:30-13:00      Ընդմիջում
13:00-14:00     բույսերի և կենդանիների խնամք 8-րդ դասարանի սովորողների                                               մասնակցությամբ
14:00-15:00 Մասնագիտական խորհրդատվությունմասնագիտական սեմինար


Հոկտեմբերի  25, երեքշաբթի
 9:00-9:30       պարատուն
 9:30-10:00     ընդհանուր պարապմունք
10:00-11:00     ԱՈՒՊ-ների լրացում
11:00-12:30     Սեմինարի մասնակցություն
12:30-13:00      Ընդմիջում
13:00-15:00   բույսերի և կենդանիների խնամք 12-րդ դասարանի սովորողների մասնակցությամբ

     
Հոկտեմբերի  26, չորեքշաբթի
9:00-9:30      պարատուն
 9:30-10:00    ընդհանուր պարապմունք
10:00-11:00     Կրթական պարտեզ. շրջակա միջավայրի բարելավում
11:00-12:30     Սեմինարի մասնակցություն
12:30-13:00      Ընդմիջում
13:00-14:00      Բույսերի և կենդանիների խնամք 8-րդ դասարանի սովորողների                                            մասնացությամբ
14:00-15:00    Մասնագիտական խորհրդատվությունմասնագիտական սեմինար


Հոկտեմբերի 27, հինգշաբթի 
9:00-9:30       պարատուն
 9:30-10:00    ընդհանուր պարապմունք
10:00-11:00   «Ուսումնական աշուն» նախագծով հեռավարառցանց աշխատանք
11:00-12:00    Սեմինարի մասնակցություն
12:30-13:00      Ընդմիջում
13:00-14:00      բույսերի և կենդանիների խնամք 12-րդ դասարանի սովորողների                                            մասնակցությամբ
14:00-15:00         Կենսաբանության ֆլեշմոբի առաջադրանքների կազմում

Հոկտեմբերի 28
Ուրբաթ
9:00-9:30       պարատուն
 9:30-10:00    ընդհանուր պարապմունք
10:00-11:00   «Ուսումնական աշուն» նախագծով հեռավարառցանց աշխատանք
11:00-12:00    Սեմինարի մասնակցություն
12:30-13:00      Ընդմիջում
13:00-14:00      բույսերի և կենդանիների խնամք 
14:00-15:00         Կենսաբանության ֆլեշմոբի առաջադրանքների կազմում
Ճամփորդական նախագիծ 




Նախագիծն իրականացվելու է աշնանային ուսումնական արձակուրդի ընթացքում՝ հոկտեմբերի 24-30:
Նախատեսված է 7 ,8, 9, 10-րդ դասարանի սովորողների համար:

Նախագիծ 7-րդ դասարանի սովորողների համար
 Մեզ շրջապատող բույսերը բույսերը, եթե չունեք համացանցից ընտրում եք որևէ բույս և ուսումնասիրում
  • բույսերի կառուցվածքը
  • աճման համար բարենպաստ պայմանները
  • բազմացման առանձնահատկությունները
  • նկարագրել ձեր տան, բակի բույսերը՝նշելով ով է խնամում դրանք և ինչպես
  • հնարավորության դեպքում ձեզ հետ բերում ենք բույսերի կտրոններ՝ դասարանում բազմացնելու նպատակով
  • պատրաստել ուսումնական նյութեր և տեղադրել բլոգներում
Նախագիծ 8-րդ դասարնի սովորողների համար
Ուսումնասիրել  հումորալ, նյարդային և տեսողական համակարգերի հիվանդությունները
  • դրանց առաջացման պատճառները
  • առաջաին նշանները, որոնք մատանշում են հիվանդության առկայությունը
  • կանխալգելման մեթոդները
  • պատրաստել ուսումնական նյութեր և տեղադրել բլոգներում


Նախագիծ 9-րդ դասարանի սովորողների համար

Կյանքի  մակարդակը  Հայաստանում:Այս  նախագիծը  շատ արդիական է,քանի որ  այն ուղղակի վերաբերվում է  բոլոր մարդկանց  և այն  հետազոտելու համար պահանջվում  են  գիտելիքներ տարբեր  ոլորտներից:
Կյանքի  մակարդակը  կախված է  հետևյայ   գործոններից
  1. Գենետիկայից
  2. Էկոլոգիայից
  3. Բժշկական սպասարկումից
  4. Սնունդից
  5. Դեղագործությունից
  6. Ալկոհոլի օգտագործումից
  7. Ծխելուց
  8. Թմրանյութերի օգտագործումից
  9. Հանգստի և աշխատանքային  ռեժիմից
10. Երկրի  քաղաքական և  տնտեսական  վիճակից   և այլն
11.Ֆիզիկական  ծանրաբեռնվածությունից
Մնացած  պատճառները  կարող  են առաջարկել  սովորողները
Պատրաստել ուսումնական նյութեր և տեղադրել բլոգներում
Նախագիծն 10-րդ դասարանի սովորողների համար

Մարդու գենետիկա  
Մարդու գենետիկան և դրա ուսումնասիրման մեթոդները: Մարդու գենետիկայի նշանակությունը բջջագիտության և առողջագիտության համար: Ժառանգական հիվանդություններ և դրանց կանխարգելման միջոցները:
Ուսումնական ճամփորդություն  ԵՊՀ-ի գենետիկայի ամբիոն
Նախագծի նպատակը
  •  ձևավորել գիտելիքներ մարդու գենետիկայի, նրա ուսումնասիրման մեթոդների
  • ծանոթացնել մարդու ժառանգական հիվանդությունների, դրանց պատճառների 
  • ՏՀՏ-ների միջոցով ուսումնական նյութերի ստեղծում
  • պատրաստել ուսումնական նյութեր և տեղադրել բլոգներում


Wednesday, October 12, 2016

Կենսաբանության բաց դաս՝ սերմնահավաք

Այսօր որոշեցինք 9,3 դասարանի կենսաբանության դասը նվիրել սեմնահավաքին, Բախշյանի այգում մեդիաուրբաթի ժամանակ նկատել էինք յուրահատուկ գույնի ՝ բաց դեղին պիտունիաներ, հիմա իսկական ժամանակն է սերմերն հավաքելու,որոշեցինք և ճամփա ընկանք: Այգում մեզ դիմավորեցին մեր կրտսեր ընկերները՝  հեծանիվներով:Մի քիչ նրանց հետ զրուցեցինք և անցանք գործի:Հավաքեցինք բավական քանակությամբ սերմեր, որոնցից նախատեսում ենք սածիլներ ստանալ և գարնանը կանաչապատել մեր կրթահամալիրի կից տարածքները և պատշգամբները:






Thursday, October 6, 2016

Շարունակում ենք համալրել բույսերը

Սենյակային բույսերի տեղափոխումը աստղացուցարանին կից  պատշգամբից շարունակվում է, այսօր էլ համալրեցինք երրորդ հարկի բույսերը:




Tuesday, October 4, 2016

«Կախովի այգիներ» նախագիծ

Նախորդ նյութում արդեն պատմել ենք աստղացուցարանին կից պատշգամբում աճող սենյակային բույսերի մասին, այդ բույսերը, ցրտահարությունից խուսափելու համար, անհրաժեշտ է տեղափոխել սենյակային պայմաններ, այսօր որոշեցինք   դրանք տեղափոխել երկրորդ հարկ՝ստեղծել  փոքր կանաչապատ տարածք:




Monday, September 26, 2016

Ուսումնական ճամփորդություն «Նորմեդ»բժշկական կենտրոն

Ուսումնական ճամփորդություն  «Նորմեդ» բժշկական կենտրոն։
Նախագծի նպատակն է
ա/նախ սովորողները ուսումնասիրել են արյան ձևավոր տարերը,արյան խմբերը , ստացել են տեսական գիտելիքներ արյան խմբերի որոշման մեթոդների վերաբերյալ,լաբորատուրիայում կարող ենք հետևել այդ պրոցեսի բոլոր փուլերին
բ/ ծանոթացում ժամանակակից լաբորատոր սարքերին
գ/ծանոթացում հետազոտման նորագույն մեթոդներին
դ/պարզել հաճախակի հանդիպող հիվանդությունները , դրանց ախտանիշները, պատճառները
ե/ ծանոթանալ դրանց կանխարգելման մեթոդներին

Նախագծի մասնակցներն են 10-րդ դասարանի սովորողները։

Ճամփորդության ընթացքը և ստացած գիտելիքները սովորողները ամփոփում են իրենց բլոգներում և ենթակայքերում, պատրաստում ուսումնական նյութներ, որոնք կարող են համալրել մեդիագրադարանը։

Հոկտեմբերյան նախագծեր

1. Պատշգամբի բույսերի համալրում՝ չորացած բույսերի հեռացում, վնասատուների դեմ պրոֆիլակտիկ սրսկում
2․Մարմարյա սրահի բույսերի համալրում
3․Կախովի թաղարներ 
4․Բարձունքի հաղթահարման նախագիծ։
5․ Ուսումնական ճամփորդություն  «Նորմեդ» բժշկական կենտրոն
6․Տեսադասերի պատրաստում։

Saturday, September 24, 2016

Այլընտրանքային բուսաբուծության լաբորատորիա

Գարնանը մի շարք բույսերի հետ միասին աստղացուցարանին կից տարածքում տնկեցինք նաև սենյակային բույսերի մի քանի կտրոններ:Ամբողջ  գարանան ընթացքում կտրոնները  ակտիվ  աճում էին, ամռան տապը նպաստավոր պայման չէր նրանց համար,սակայն մեր սովորողների համառ ջանքերի շնորհիվ(նրանք արձակուրդների ընթացքում սահմանել էին ամենօրյա հերթապահություն և խնամում էին մեր բույսերը) բույսերը չվնասվեցին, ընդհակառակը մեզ ուրախացրեցին իրենց փարթամ աճով:Հաշվի առնելով ջերմաստիճանի անկումը,մենք այսօր այդ բույսերը հանեցինք պատշգամբից և տեղափոխեցինք մարմարյա սրահ,քանի որ դրանք սենյակային բույսեր են և ցածր ջերմաստիճանից կարող էին ցրտահարվել:Վստահ  եմ , որ այս կարճ ժամանակահատվածում ցանկացած սենյակային պայմաններում այդ կտրոնները չէին կարող այդքան փարթամ աճել և այդ չափերի հասնել, կարծում եմ կարելի է այդ հատվածը այսուհետ օգտագործել նաև սենյակային բույսեր աճեցնելու , հետագայում  տեղափոխելու նպատակով:









Friday, September 23, 2016

«Մեր բակը պարտեզ» նախագիծ՝ քրիզանթեմների կտրոնների տնկում

Այսօր 9.3 դասարանի սովորողները կենսաբանության դասի ընթացքում մաքրել, փխրեցրել են բակում  դրված թաղարների հողը և ազատված հատվածներում տնկել քրիզանթեմների կտրոններ: Հասուն կտրոնների վրա արդեն երևում են կոկոնները, շուտով այդ տարածքը կվերածվի գույնզգույն ծաղկանոցի:

Saturday, September 10, 2016

Կախովի այգիներ -Մեր բակը պարտեզ նախագիծ





Նախագծի նպատակն է

  • կանաչապատել տարածքը
  • սովոողներին ծանոթացնել մագլցող բույսերի բազմացման տեխնոլոգիային
  • սերմանել հոգատար վերաբերմունք շրջապատող բունության նկատմամբ 
Նախագծի ընթացքը
  • ընտրել համապատասխան տարածք՝միջին դպրոցի ներքին բակ՝բրուտանոցին կից տարածք
  • ձեռք բերել մագլցող խաղողի կտրոններ
  • կատարել անհրաժեշտ հատվածների բաժանում
  • տնկել համապատասխան վայրում և արատ ջրել
  • սահմանել ամենօրյա հսկողություն 
Մասնակիցները միջին դպրոցի սովորողները, ըստ այս գրաֆիկի
Աշխատանքային խումբը ՝3-4 սովորղ:

Thursday, September 8, 2016

Բույսերի խնամքի իրականացման գրաֆիկ





1.I  օր-09.20-10.00Միջին դպրոցի ներքին բակի՝բրուտանոցին կից տարածքի, կանաչապատում, մագլցող խաղողների տնկում  և  ջրում, երկրորդ հարկի պատշգամբի բույսերի խնամք

2.II օր11.00-11.50 Մարմարյա սրահի բույսերի համալրում, խնամք,միջին դպրոցի ներքին բակի՝ բրուտանոցին կից տարածքի,  մագլցող խաղողների  ջրում


3.III օր9.20-10.00Միջին դպրոցի ներքին բակի՝ բրուտանոցին կից տարածքի,  մագլցող խաղողների տնկում  և  ջրում ,ջերմոցին կից պատշգամբի բույսերի խնամք

4.IVօր11.00-11.50 Մարմարյա սրահի և երկրորդ հարկի պատշգամբի  բույսերի համալրում, խնամք, միջին դպրոցի ներքին բակի՝ բրուտանոցին կից տարածքի,  մագլցող խաղողների   ջրում

5.Vօր 9.20-10.00 հասարակական աշխատանք ավագ դպրոցի սովորողների հետ, ջերմոցին կից պատշգամբի բույսերի խնամք
13.00-13.30Միջին դպրոցի ներքին բակի՝ բրուտանոցին կից տարածքի,  մագլցող խաղողների   ջրում

Պատշգամբի բույսերը համալրում են 10-րդ դասարանի սովորողները

Բոլորս էլ հիշում ենք մեր պատշգամբերը զարդարող քրիզանթեմները, անցած ուսումնական տարվա ընթացքում սովորողների հետ  փորձել ենք ստանալ քրիզանթեմների կտրոններ՝դրանք տնկելով բուսաբուծության լաբորատորիայում, քանի որ դա մեր առաջին փորձն էր, կարելի է այն համարել ստացված, մենք ստացել են մոտ 50 սածիլ, որոնց մի մասը միջին դպրոցի սովորողները տնկել են ջերմոցային տարածքին կից պատշգամբում, իսկ մյուս մասը ավագ դպրոցի սովորողները տնկել են ավագ դպրոցի գրասենյակի պատշգամբում:Սածիլները դեռ մատղաշ են, շատ նուրբ , նրանց անհրաժեշտ է ամենօրյա խնամք, մեր սովորողները խոստացել են սահմանել հերթապահություն և պարտաճանաչ ջրել այդ տարածքները:
Բույսերի համալրում:

Մայր դպրոցի բույսերի խնամք, պատշգամբի բույսերի համալրում

Բույսերը պահանջում են մշտական հոգատարություն , նրանք գտնվում են մեր ուշադրության կենտրոնում և արձակուրդների , և հանգստյան օրերի ընթացքում,սակայն ուսումնական տարվա սկսելուն պես, մի փոքր փոփոխվեց բույսերի խնամքի կազմակերպումը, այժմ այն իրականացվում է սովորողների տարբեր խբերի միջոցով՝ կենսաբանության դասեաժամերի ընթացքում:




Sunday, September 4, 2016

Հեղինակային կրթական ծրագրերի սեպտեմբերյան ամենամյա 11-րդ հավաք



  • «Բարձունքի նվաճում» նախագիծ
  • Արտագնա, կրթական փոխանակման ծրագիր՝այցելություն Հյուսիսային համալսարան Ավագ դպրոց-վարժարան-մասնակիցներ ավագ և միջին դպրոցի սովորողներ
  • «Կրթական պարտեզ բնակելի արվարձանում»` ուսումնական բաց-ներառական կրթական միջավայր

Հեղինակային կրթական ծրագրերի սեպտեմբերյան ամենամյա 11-րդ հավաք



  • «Բարձունքի նվաճում» նախագիծ
  • Արտագնա, կրթական փոխանակման ծրագիր՝այցելություն Հյուսիսային համալսարան Ավագ դպրոց-վարժարան-մասնակիցներ ավագ և միջին դպրոցի սովորողներ
  • «Կրթական պարտեզ բնակելի արվարձանում»` ուսումնական բաց-ներառական կրթական միջավայր