Pages
▼
Tuesday, September 19, 2017
Tuesday, September 12, 2017
Գառնի - վայրի բույսերի ուսումնասիրում
Ճամփորդողների խումբը` Միջին դպրոցի սովորողներ
Ճամփորդության օրը՝ սեպտեմբերի 23
Ճամփորդության օրը՝ սեպտեմբերի 23
Ճամփորդության երթուղին՝ Երևան- «Բազալտե երգեհոն»- Ազատ գետ (Գառնի գյուղի հատված)-Գառնու տաճար- Երևան։
Նպատակը՝
- Սովորողների ստեղծագործական, հայրենագիտական, աշխարհագրական, ճամփորդական հմտությունների զարգացում, ամրապնդում, կողմնորոշում տեղանքում, հայրենիքի տեսարժան վայրերի ու բարձունքերի բացահայտում
- Շրջակա բույսերին ծանոթացում
- «Բազալտե երգեհոն»-ի բարձրունքի հաղթահարում
- Հայրենիքի մի հատվածի ճանաչում, նոր գիտելիքների ձեռքբերում
- էկոլոգիական աշխարհայացքի ձևավորում
- Վայրի բույսերի ուսումնասիրություն, ծանոթացում, հավաքում ( վայրի մասուր , կռատուկ, օշինդր, եղինջ, տուղտ)
- Սերմերի տարածման եղանակների ուսումնասիրում
- << Գետը համայնքում>> նախագծի իրականացում
Նախապատրաստական աշխատանքներ՝
- Համացանցից գտնել տեղեկություններ Գառու տաճարի, Ազատ գետի, << Բազալտե երգեհոնի>> մասին
- Տարվա այս եղանակին ինչպիսի վայրի դեղաբույսեր են աճում այդ տարածքում
- Կազմել քարտեզային ուղեցույց
Մեկնում ` Մայր դպրոցից ժամը ` 09.30
Վերադարձ՝ ժամը 16.30
Ճամփորդության անհրաժեշտ պարագաներ՝
- հարմար կոշիկներ
- արևապաշտպան գլխարկ
- հարմար ուսապարկ
- սնունդ և ջուր
- Աղբի տոպրականեր, ձեռնոցներ
- սերմերի համար տոպրակներ
- ֆոտոխցիկ, ձայնագրիչ
Այս բարձունքը Հասմիկ Ուզունյանը հաղթահարել է աղջկա ծննդյան օրը՝ հուլիս ամսին։ Բարձրացել է հետևյալ ուղղությամբ՝ Գառնու ձորից, <<բազալտե երգեհոնի>> ձախակողմյան հատվածով։ Ժայռը քարքարոտ է ,այս պահին բարձունքում բուսականությունը շատ քիչ է, նշված բույսերը (վայրի մասուր , կռատուկ, օշինդր, եղինջ,տուղտ ) հիմնականում աճում են Արազի ափամերձ հատվածներում։
Պատասխանատուներ՝ Հասմիկ Ուզունյան և Անուշ Ասատրյան
Ճամփորդության ընթացքում ֆեսբուքյան ուղիղ կապ։ Նախագծի ավարտից հետո սովորողներն ընդհանրացնում են հավաքած տեղեկությունները, իրենց տպավորությունները և վերջնական արդյունքները հրապարակում բլոգում և ենթակայքում։
Մասնակիցներ՝
- Վահան Տեր-Պետրոսյան- 6.1-րդ դասարան
- Նորա Բաղդասարյան-6.1-րդ դասարան
- Մկրդչյան Մառա -6.1-րդ դասարան
- Կարինե Գոմցյան-6.1-րդ դասարան
- Թիլա Փամբուկյան-6.1-րդ դասարան
- Անի Ասլանյան-6.1- րդ դասարան
- Էլեն Կարապետյան- 6.1-րդ դասարան
- Անահիտ Պետրուսյան-6.2- րդ դասարան
- Անահիտ Հովսեփյան-2-րդ դասարան
- Գայանե Համբարձումյան-2-րդ դասարան
- Գայանե Սաֆարյան- 2-րդ դասարան
- Ռուզան Արամյան-6-րդ դասարան
- Սաթինե Սաֆարյան-6-րդ դասարան
- Յուրիկ Պետրոսյան-6-րդ դասարան
- Կարինե Դաշյան- 6-րդ դասարան
- Կարեն Հովհաննիսյան- 6-րդ դասարան
- Ղազարյան Մերի- 7-5-րդ դասարան
- Խաչատրյան Նարե-7-2 րդ դասարան
- Բարխուդարյան Գոռ-8-2 -րդ դասարան
- Բարխուդարյան Գարիկ-7-2րդ դասարան
- Զաքոյան Մերի-7-2րդ դասարան
- Միլենա Փանոսյան—7.5րդ դասարան
- Նանե Այնթաբյան– 7.4-րդ դասարան
- Ստելլա Սարգսյան-7.4-րդ դասարան
Նախապատրաստական աշխատանքներ՝
Sunday, September 3, 2017
Ի՞նչ նշաններ են հուշում գեղձային հիվանդությունների մասին
Նախագծի մասնակիցներն 8-րդ դասարանի սովորողները:
Օրգանիզմի նորմալ կենսագործունեությունը կարգավորվում է նյարդահումորալ ճանապարհով:Գեղձերը արտադրում են անհրաժեշտ հորմոններ և դրանց ֆունկցիաների խանգարումը հանգեցնում է տվյալ հորմոնի դիսբալանսի, ինչից էլ սկիզբ են առնում տարբեր հիվանդություններ՝ շաքարախտ, տեղային խպիպ (զոբ), գաճաճություն և այլն:
Ինչպես կարող ենք արագ կողմնորոշվել և վաղ շրջանում հայտնաբերել տվյալ հիվանդությունը, որոնցից ցավոք ոչ ոք ապահովագրված չէ:
Այս նախագծի նպատակն է սովորողներին ծանոթացնել հորմոնային հիվանդությունների ախտանիշներին, դրանց կանխարգելման մեթոդներին:
Նախագծի ընթացքը
- սովորողն ուսումնասիրում է մարդու անատոմիան
- հետազոտում է գեղձերի կառուցվածքը, ֆունկցիաները
- ուսումնասիրում է օրգանիզմի ներքին միջավայրը, որը անհրաժեշտ է գեղձի նորմալ աշխատանքի համար
- եթե ունի բժիշկ բարեկամ , ընկերներ , վերցնում է հարցազրոյց կոնկրետ հիվանդության վերաբերյալ
Նախագծի նպատակը
- սովորողը ձեռք է բերում համապատասխան գիտելիքներ տվյալ հիվանդությունների վերաբերյալ
- պատրաստում են աուդիո, վիդեո նյութեր