Pages

Sunday, September 3, 2017

Ի՞նչ նշաններ են հուշում գեղձային հիվանդությունների մասին

Նախագծի մասնակիցներն 8-րդ դասարանի սովորողները:

Օրգանիզմի  նորմալ կենսագործունեությունը կարգավորվում է նյարդահումորալ ճանապարհով:Գեղձերը արտադրում են անհրաժեշտ հորմոններ և դրանց ֆունկցիաների խանգարումը հանգեցնում է տվյալ հորմոնի դիսբալանսի, ինչից էլ սկիզբ են առնում տարբեր հիվանդություններ՝ շաքարախտ, տեղային խպիպ  (զոբ), գաճաճություն և այլն:
Ինչպես կարող ենք արագ կողմնորոշվել և վաղ շրջանում հայտնաբերել տվյալ հիվանդությունը, որոնցից ցավոք ոչ ոք ապահովագրված չէ:
Այս նախագծի նպատակն է սովորողներին ծանոթացնել հորմոնային հիվանդությունների ախտանիշներին, դրանց կանխարգելման մեթոդներին:

Նախագծի ընթացքը
  • սովորողն ուսումնասիրում է մարդու անատոմիան
  • հետազոտում է գեղձերի կառուցվածքը, ֆունկցիաները
  •  ուսումնասիրում է օրգանիզմի ներքին միջավայրը, որը անհրաժեշտ է գեղձի նորմալ աշխատանքի համար
  • եթե ունի բժիշկ բարեկամ , ընկերներ , վերցնում է հարցազրոյց կոնկրետ հիվանդության վերաբերյալ
Նախագծի նպատակը 
  • սովորողը ձեռք է բերում համապատասխան գիտելիքներ տվյալ հիվանդությունների վերաբերյալ
  • պատրաստում են աուդիո, վիդեո  նյութեր 


No comments:

Post a Comment