Նախագծի մասնակիցներն 8-րդ դասարանի սովորողները:
Օրգանիզմի նորմալ կենսագործունեությունը կարգավորվում է նյարդահումորալ ճանապարհով:Գեղձերը արտադրում են անհրաժեշտ հորմոններ և դրանց ֆունկցիաների խանգարումը հանգեցնում է տվյալ հորմոնի դիսբալանսի, ինչից էլ սկիզբ են առնում տարբեր հիվանդություններ՝ շաքարախտ, տեղային խպիպ (զոբ), գաճաճություն և այլն:
Ինչպես կարող ենք արագ կողմնորոշվել և վաղ շրջանում հայտնաբերել տվյալ հիվանդությունը, որոնցից ցավոք ոչ ոք ապահովագրված չէ:
Այս նախագծի նպատակն է սովորողներին ծանոթացնել հորմոնային հիվանդությունների ախտանիշներին, դրանց կանխարգելման մեթոդներին:
Նախագծի ընթացքը
- սովորողն ուսումնասիրում է մարդու անատոմիան
- հետազոտում է գեղձերի կառուցվածքը, ֆունկցիաները
- ուսումնասիրում է օրգանիզմի ներքին միջավայրը, որը անհրաժեշտ է գեղձի նորմալ աշխատանքի համար
- եթե ունի բժիշկ բարեկամ , ընկերներ , վերցնում է հարցազրոյց կոնկրետ հիվանդության վերաբերյալ
Նախագծի նպատակը
- սովորողը ձեռք է բերում համապատասխան գիտելիքներ տվյալ հիվանդությունների վերաբերյալ
- պատրաստում են աուդիո, վիդեո նյութեր
No comments:
Post a Comment