Thursday, August 31, 2017

Սովորում ենք թարգմանելով

Նախագիծ III     8 և 9-րդ դասարանի սովորողներ

Նախորդ տարվա աշխատանքներ 1 ,  2

Սովորում ենք թարգմանելով՝ համագործակցում ենք օտար լեզվի ուսուցիչների հետ:

Նախագծի ընթացքը

  • սովորողներին ներկայացնում ենք համապատասխան նյութերը՝   1,2,3,4,5
  • օգնում սովորողներին կատարել կոնկրետ նյութի ընտրություն՝ հաշվի առնելով նրանց կարողությունները և նախասիրությունները
  • օգնում թարգմանել մասնագիտական բառեը
  •   
Նախագծի նպատակը

  •  թարգմանելով սովորողը աննկատ  յուրացնում է անհրաժեշտ նյութը
  • ձեռք բերում համապատասխան հմտություններ
  • պատրաստում ենք ուսումնական տեսադասեր, որոնք կարող են օգտակար լինել մյուս սովորողների համար
  • լավագույն տեսադասերը ուղարկում ենք մեդիագրադարան , ինչպես նաև ներկայացնում ենք Մայիսյան հավաքին

Ջերմոցի կանաչապատում




Նախագիծ IV  Նախագծի մասնակիցներ 8-րդ դասարանի սովորողներ
Ջերմոցի կանաչապատում

Նախագծի ընթացքը
  • Սովորողները բերում են բույսերի կտրոններ և սերմեր
  • անհրաժեշտ հողի ստացում՝ հողը խառնում ենք ավազի հետ 
  • կտրոնների տնկում
  • խնամքի կազմակերպում՝ խոնավլուսավոր միջավայրի ապահովում


         Նախագծի նպատակը
  •      ջերմոցի բույսերի համալրում
  •      բույսերի խնմաքի համապատասխան հմտությունների ձեռք բերում  
  •      սահմանել համապատասխան գրաֆիկ հետագա խնամքը պատշաճ   կազմակերպելու համար:










Մեր շրջապատի բուսականությունը

Նախագիծ I   7րդ դասարան
Նախ ներկայացնեմ անցյալ տարվա կատարած աշխատանքներ՝  1, 2-ը, որոնք մենք սկսցինք գարնանը, բայց տեսնելով սովորողների ոգևորված աշխատանքները, կարծում եմ այս տարի էլ կարելի է շարունակել այն՝ ավելի մանրամասն և լայնածավալ:
Մեր շրջապատի բուսականությունը  

Նախագծի ընթացքը


  •          Սովորողները ծանոթանում են շրջապատի ծառերի և թփերի տեսակներին
  •         հաշվաում են յուրաքանչյուր տեսակը
  •          համացանցից գտնում են  տեղեկություններ համապատասխան բույսերի մասին
Նախագծի նպատակը

  •          պատմում և ձայնագրում են ՝ պատրաստելով ուսումանական նյութեր
  •          ստանում են համապատասխան գիտելիքներ
  •      պատրասում տվյալ բույսի համար անձնագիր, որտեղ նշված է լինելու հակիրճ տեղեկություն տվյալ տեսակի մասին

Սերմնահավաք

Նախագիծ II  10-րդ  դասարանի սովորողներ






Քանի որ աշուն է , և բույսերի զգալի մասը արդեն հասունացել են և սերմներ տվել, ժամանակն է կազմակերպել բաց դասեր ծաղկած պուրակներում ՝ սերմնահավաք կատարել:
Անցյալ տարվա մեր հավաքած սերմերը ավագ սովորողները տնկել են կրտեսր սովորողների հետ, ստացած սածիլները տարել ենք պատշգամբներ:Ծաղկած բույսերը զարդարում են և կշարունակեն զարդարել  պատշգամբները մինչև ուշ աշուն:Այս նախագծի արդյունքում սովորողները ճանաչում են շրջապատի բույսերը, սովորում սերմ հավաքելու տեխնոլոգիան , ինչպես նաև մենք ձեռք ենք բերում տարբեր բույսերի՝ ծաղկող, մագլցող, սերմեր , որոնցով էլ համալրում ենք պատշգամբները ,նախատեսում ենք այս տարվա ընթացքում ավելի շատ սերմեր հավաքել  և կիրառելով  մեր անցյալ տարվա փորձը,  ծաղկեցնել  նաև  հարակից տարածքները: 

Նախագծի ընթացքը
  • սովորողները շրջում են պուրակներում, ծանոթանում բույսերի տեսակներին
  • հավաքում սերմերը
  • քանի որ բույսերի պատիճները  շատ չոր են,  կարող են բացվել  անհրաժեշտ է դրանք զգուշությամբ  հավաքել և տեղափոխել
  • սերմերը մաքրում են և չորացնում 
նախագծի նպատակը
  • սերմերի տնկում ջերմոցում
  • խնամքի կազմակերպում
  • սերմերից սածիլների ստացում 
  • ավագ ընկերները սովորեցնում են փոքրերին սերմեր տնկել  ,սածիլներ տեղափոխել 
  • պատշգամբների և բակի բույսերի համալրում

Ուսումնական պլան

Wednesday, August 30, 2017

Պատշգամբների կանաչապատում






Նախագիծ IV  Պատշգամբների կանաչապատում՝ քրիզանթեմների կտրոններով
 Վայրը՝ Միջին դպրոցի ջերմոց լաբորատորիա

  •       քրիզանթեմների կտրոնների կտրատում
  •          անհրաժեշտ մշակում
  •         համապատասխան հողի ձեռք բերում՝ հողը խառնում ենք ավազի հետ 
  •          կտրոնների տնկում
  •          խնամքի կազմակերպում՝ խոնավ, լուսավոր միջավայրի ապահովում


Կանաչող տարածքներ



Միջին դպրոցի առջևի հատվածի բարեկարգում
Նախագծի ընթացքը
  • տարածքը մաքրել չորացած բույսերից
  • հողը փխրեցնել
  • կտրոնները տնկել և ջրել

Նախագծի նպատակը
  • ծաղկազարդ տարածքի ստեղծում
  • բույսերի խնմաքի համապատասխան հմտությունների ձեռք բերում
  • սահմանել համապատասխան գրաֆիկ հետագա խնամքը պատշաճ  կազմակերպելու համար:

Sunday, August 20, 2017

Սեպտեմբերյան նախագծեր

Օգոստոսի 22-25-ը Սենյակային և պաշգամբների բույսերի համալրում, խնամք





Օգոստոսի 22-25 ժամը` 12.00-13.00
Մասնակիցներ` դասավանդողներ և սովորողներ
Վայրը` Մայր դպրոց
Ընթացքը`
  • Հողը փխրեցնել
  • Հեռացնել չորացած բույսերը, ջրել և խնամել
  • Համալրել նոր բույսերով
  • Միջանցքների բույսերը մաքրել փոշուց
Անհրաժեշտ իրերը`
  • ցնցուղ
  • փոքր բահեր
  • բույսերի կտրոններ՝ սովորողները բերում են իրենց տներից