Նախագիծ II 10-րդ դասարանի սովորողներ
Քանի որ աշուն է , և բույսերի զգալի մասը արդեն հասունացել են և սերմներ տվել, ժամանակն է կազմակերպել բաց դասեր ծաղկած պուրակներում ՝ սերմնահավաք կատարել:
Անցյալ տարվա մեր հավաքած սերմերը ավագ սովորողները տնկել են կրտեսր սովորողների հետ, ստացած սածիլները տարել ենք պատշգամբներ:Ծաղկած բույսերը զարդարում են և կշարունակեն զարդարել պատշգամբները մինչև ուշ աշուն:Այս նախագծի արդյունքում սովորողները ճանաչում են շրջապատի բույսերը, սովորում սերմ հավաքելու տեխնոլոգիան , ինչպես նաև մենք ձեռք ենք բերում տարբեր բույսերի՝ ծաղկող, մագլցող, սերմեր , որոնցով էլ համալրում ենք պատշգամբները ,նախատեսում ենք այս տարվա ընթացքում ավելի շատ սերմեր հավաքել և կիրառելով մեր անցյալ տարվա փորձը, ծաղկեցնել նաև հարակից տարածքները:
Նախագծի ընթացքը
- սովորողները շրջում են պուրակներում, ծանոթանում բույսերի տեսակներին
- հավաքում սերմերը
- քանի որ բույսերի պատիճները շատ չոր են, կարող են բացվել անհրաժեշտ է դրանք զգուշությամբ հավաքել և տեղափոխել
- սերմերը մաքրում են և չորացնում
նախագծի նպատակը
- սերմերի տնկում ջերմոցում
- խնամքի կազմակերպում
- սերմերից սածիլների ստացում
- ավագ ընկերները սովորեցնում են փոքրերին սերմեր տնկել ,սածիլներ տեղափոխել
- պատշգամբների և բակի բույսերի համալրում
No comments:
Post a Comment