Wednesday, July 31, 2019

9-րդ դասարանի կենսաբանության ընտրության գործունեության ծրագիր

Կենսաբանությունն ուսումնասիրում է Երկրի ողջ կյանքի բազմազանությունը`բույսերի, կենդանիների, սնկերի, մանրէների, մարդու, բջջիկառուցվածքային և կենսագործունեության առանձնահատկությունները: «Կենսաբանություն» առարկայի ուսուցման նպատակն է. • ծանոթացնել կենդանիներիբազմազանությանը, կենսագործունեության առանձնահատկություններին, • ձևավորել ևզարգացնել գիտելիքներ կենդանի - բնություն կապի, փոխներգործության մասին, 
• ուսուցանելգիտելիքներ մարդու օրգան–համակարգային    կառուցվածքի և         ֆունկցիաների, ինչպես նաևսպառնացող հիվանդությունների մասին,

Tuesday, July 30, 2019

6-րդ դասարանի հեռավար ուսուցմամբ առաջադրանքների փաթեթ

Դաս 1
Երևույթներ,քիմիական և ֆիզիկական:
Լրացուցիչ աշխատանք
Թվարկել կենցաղում հանդիպող 5 -ական քիմիական և ֆիզիկական երևույթ:Կարող ես նաև կատարել փորձեր տնային պայմաններում օրինակ՝ մոմի հալվելը, ջրի գոլորշիացումը, գազի այրվելը, սառույցի հալվելը և այլն , ձայնագրել, պատրաստել ուսումնական նյութ և ինձ ուղարկել:
Տես այս օրինակները՝ Շուշան Փաշինյան, Վահե Մուսաելյան։

10-րդ դասարանի հեռավար ուսուցման առաջադրանքների փաթեթ

Դասագրքի հղումն է
Դաս 1
Կենդանի օրգանիզմի բաղադրություն, օրգանական, անօրգանական նյութեր, հիդրոֆիլ և հիդրոֆոբ նյութր:Բջջի օրգանական նյութեր, սպիտակուցներ, դրնաց կառուցվածքը՝առաջնային, երկրորդային, երրորդային, չորրորդային կառուցվածք,  բնափոխում, ֆունկցիան:Ածխաջրեր, ճարպեր դրանց կառուցվածքը:
Լրացուցիչ աշխատանք
Բերել  առօրյաում հենդիպող սպիտակուցների բնափոխման օրինականեր,նշել  պատճառները, ինչ գործոնների ազդեցությամբ են դրանք բնափոխվում, պատրաստել ուսումնական նյութ:

8-րդ դասարանի հեռավար առաջադրանքների փաթեթ:

Դասագրքը՝տես այստեղ:
Դաս 1  
Մարդու օրգաններ,բջիջ, հյուսվածք, օրգան- համակարգեր, հյուսվածքներ, դրանց տեսակները: 
Առաջադրանք
Գտիր հետաքրքիր տեղեկություններ հյուսվածքների , բջիջների  կառուցվածքների վերաբերյալ,պատրաստիր ուսումնական նյութ:

Monday, July 29, 2019

9-րդ դասարանի հեռավար ուսուցման առաջադրանքներ