Saturday, October 31, 2015

Վահանաձև գեղձ, աչքի կառուցվածք, լսողական վերլուծիչներ

Ինչպես ենք մենք լսում

Ինչպես ենք մենք տեսնում

Վահանաձև գեղձ
Աշխարհում վահանաձեւ գեղձի հիվանդությամբ տառապող մարդկանց թիվը մշտապես աճում է, հայտնել են մասնագետները։ Վերջին 5-10 տարիների ընթացքում նաեւ աճել է վահանաձեւ գեղձի քաղցկեղով հիվանդ մարդկանց թիվը։ 
Վահանաձեւ գեղձի բնականոն գործունեության համար յոդը անհրաժեշտություն է, եւ դրա պակասը ինչպես նաեւ ավելցուկը կարող են հանգեցնել մի շարք հիվանդությունների առաջացմանը։ Քանի որ հայերին բնորոշ է յոդի պակասը, դրան առնչվող հիվանդությունները այստեղ շատ տարածված են։
Բնակլիմայական անբարենպաստ պայմանները կարող են ազդել վահանաձեւ գեղձի աշխատանքի վրա։ Շատ մեծ դեր ունեն նաեւ տարբեր «վնասակար» արտադրությունները։

Թթուներ, քիմիական միացություններ



Պարզ և  բարդ նյութեր, մետաղներ և ոչ մետաղներ

Մեկ քիմիական տարրի ատոմներից կազմված նյութերը կոչվում են պարզ:
Օրինակ՝ ազոտը, թթվածինը, ծծումբդ, երկաթը, պղինձը, ոսկին պարզ նյութեր են, քանի որ կազմված են համապատասխանաբար միայն ազոտ, թթվածին, ծծումբ, երկաթ, պղինձ, ոսկի տարրերի ատոմներից: Ինչպես տեսնում եք՝ պարզ նյութի անվանումը սովորաբար (բայց ոչ միշտ) համընկնում է տարրի անվանման հետ:
Պարզ նյութերի մեջ տարբերում են մետաղներ և ոչ մետաղներ: Ձեզ հայտնի են մեծ թվով մետաղներ՝ երկաթը, ալյումինը, պղինձը, կապարը, արծաթը, ոսկին և այլն:
 Ոչ մետաղների մեջ կան ինչպես պինդ (ծծումբ, ածխածին, ֆոսֆոր), այնպես էլ՝ հեղուկ (բրոմ) և գազային (ազոտ, ջրածին, թթվածին) նյութեր: Պինդ ոչ մետաղները սովորաբար պլաստիկ չեն, դրանք փխրուն են: Ոչ մետաղներն էլեկտրական հոսանք չեն հաղորդում (բացառություն է ածխածինը), վատ ջերմահաղորդիչներ են:
Մեկից ավելի քիմիական տարրերի ատոմներից կազմված սյութերր կոչվում են բարդ:
Օրինակ՝ ածխաթթու գազը կամ ջուրը բարդ նյութեր են: Առաջինր կազմված է ածխածին և թթվածին, երկրորդը՝ ջրածին և թթվածին տարրե­րի ատոմներից:
Բարդ նյութերն այլ կերպ անվանում են քիմիական միացություններ:

Թթուներ


Մրջնաթթուն անգույն, սուր հոտով հեղուկ է: Ամենաուժեղ կարբոնաթթուն է. մաշկի վրա առաջացնում է այրվածք: Մրջնաթթուն պարունակվում է մրջյունների գեղձերի արտազատուկում (որից և առաջացել է անվանումը), եղևնու ասեղնատերևներում, եղինջի տերևներում, մրգերում:
Մրջնաթթուն կիրառվում է սննդարդյունաբերության մեջ՝ որպես ախտահանիչ և պահածոյացնող միջոց, տեքստիլ արդյունաբերության մեջ՝ գործվածքները ներկելու, բժշկության մեջ՝ որոշ հիվանդությունների (օրինակ՝ ռևմատիզմի) ժամանակ շփումներ կատարելու միջոց:
Քացախաթթուն անգույն, սուր հոտով, թթվահամ հեղուկ է: Մարդկությանը հայտնի առաջին թթուն է (քացախ): Քացախաթթուն առաջանում է խմորման և նեխման հետևանքով: 16օC-ից ցածր ջերմաստիճանում այն պնդանում է սառույցի նմանվող բյուրեղների ձևով, որի հետևանքով ստացել է նաև սառցային քացախաթթու անունը: Քացախաթթվի գոլորշիները գրգռում են լորձաթաղանթները, խիտ լուծույթները (30%-ից բարձր) այրում են մաշկը: Քացախաթթվի 3%-անոց ջրային լուծույթը հայտնի է քացախ անունով, որն օգտագործվում է սննդի մեջ: 70–80%-անոց քացախաթթուն կոչվում է քացախի էսենցիա: Սննդային քացախաթթուն ստանում են մրգահյութերի խմորմամբ:
Կաթնաթթուն : Առաջանում է շաքարները կաթնաթթվային բակտերիաների ազդեցությամբ խմորելիս: Օրգանիզմում, գլխավորապես մկաններում, կաթնաթթուն առաջանում է ածխաջրերի առանց թթվածնի մասնակցության (անաերոբ) ֆերմենտատիվ ճեղքման արդյունքում: Թթվածնի բացակայությամբ մկանում առաջացած կաթնաթթուն համարժեք է ծախսված գլիկոգենի քանակությանը: Մկանի հոգնածությունը կապված է գլիկոգենի պաշարի սպառման և կաթնաթթվի կուտակման հետ: Թթվածնի առկայությամբ կաթնաթթվի 20%-ն օքսիդանում է՝ առաջացնելով CO2 և H2O, իսկ անջատված էներգիան ծախսվում է մնացած կաթնաթթուն գլիկոգենի փոխարկելու համար:
Կիտրոնաթթուն ։ Այն քիչ քանակությամբ պարունակվում է բոլոր բջիջների միտոքոնդրիաներում: Օրգանիզմում կիտրոնաթթուն պահպանում է թթվահիմնային հավասարակշռությունը: Ի տարբերություն կենդանիների` շատ բույսեր և միկրոօրգանիզմներ ունակ են կուտակելու մեծ քանակությամբ կիտրոնաթթու: Այն օգտագործվում է սննդարդjունաբերության, բժշկության (արյան պահածոյման համար), լուսանկարչության և ներկարարության մեջ:



Երկիր մոլորակի պտույտը իր առանցքի և արեգակի շուրջը։

Ինչպես արդեն գիտեք, Երկիր մոլորակը պտտվում է և իր առանցքի, և Արեգակի շուրջը: Իր առանցքի շուրջ պտտվելը ակնառու կարող եք տեսնել նրա մոդելիգլոբուսի օրինակով:
Երկրի վրա տեղի ունեցող որոշ երևույթներ բացատրվում են Երկրիիր առանցքի շուրջ պտույտով: Օրինակգիշերվա և ցերեկվա հերթափոխումը: Երկիրը լուսավորվում է Արեգակից: Եվ քանի որ այն գնդաձև է, բնականաբար միաժամանակ ամբողջապես չի կարող լուսավորվել: Լուսավորվում է այն մասը, որն ուղղված է դեպի Արեգակը: Բայց քանի որ այն պտտվում է իր առանցքի շուրջ, ուստի նրա բոլոր կողմերը հերթականությամբ ուղղվում են դեպի Արեգակն ու լուսավորվում: Պտույտի այդ պահին Արեգակին ուղղված կողմում կլինի ցերեկ, իսկ հակառակ կողմումգիշեր: Բնականաբար ցերեկն ու գիշերը հերթափոխում են միմյանց:

Իր առանցքի շուրջը Երկրի պտույտն անվանում են օրական պտույտ, իսկ Արեգակի շուրջըտարեկան պտույտ:
Այդպես են կոչվում, որովհետև Երկիրն իր առանցքի շուրջը մեկ լրիվ պտույտը կատարում է մեկ օրում (24 ժամում), իսկ Արեգակի շուրջըմեկ տարում: Տարվա տևողությունը 365 օր 5 ժամ 48 րոպե 46 վայրկյան է


Friday, October 16, 2015

Աշնանային ուսումնական ճամբար-ծրագիր

Ես իմ սովորողների հետ հիմնականում զբաղվելու եմ ջերմոց-լաբորատորիայի  վերաբացման   աշխատանքներրով,    ելակների սածիլներ ձեռք բեելու նպատակով այցելելու ենք հարևան  շրջանները ,շարունակելու ենք մարմարյա սրահի, Մայր դպրոցի բույսերի համալրման աշխատանքները։Հաշվի առնելով այն հանգամանքը, որ սանդուղքներին ամրացված թաղարների բույսերը չեն աճում(սկսած  սեպտեմբերից արդեն երեք անգամ տարբեր բույսեր ենք տնկել և խնամել, բայց անարդյունք՝որոշ ժամանակ անց դեղնում են արևի պակասից և չորանում)նախատեսում ենք դրանք տեղափոխվել ջերմոց և տալ հետաքրքիր դեկորատիվ լուծում։Մասնակցելու եմ սանիտարական օրվան։Նշված աշխատանքները կատարելու ենք  սովորողների  հետ միասին։
Առավոտյան  պարապմունքներին,  սպորտային  պարապմունքների,  պարին   և այլ
միջոցառումներին կմասնակցեմ ըստ հաստատված  գրաֆիկի:

Monday, October 12, 2015

Ջերմոց լաբորատորիայի վերանորոգման նախագիծ

Ջերմոց լաբորատորիայի վերանորոգման նախագիծ 



Ջերմոցը ուսումնական միջավայրլաբորատորիա է , որտեղ   նախատեսվում  է հետազոտել,  ուսումնասիրել,  բազմացնել   ամենաբազմազան   բույսեր,  ձեռք բերել      համապատասխան  հմտություններ   յուրաքանչյուր բույսին բնորոշ  խնամքի վերաբերյալինչպես նաև ճանանչել   մեզ շրջապատող բուսական աշխարհը: 
Ցավոք ելնելով տեխնիկական պատճառներից, ջերմոց լաբորատորիան լիովի չի ծառայում ակընկալվող պահանջներինամռան տաքշոգ օրերին ջերմոցում ջերմաստիճանը հասնում է մինչև 40-500C, իսկ ձմռանը սենյակային բույսերի համար ջերմաստիճանը շատ ցածր է  լինում: Ուստի առաջանում է ջերմոցի    վերակառուցմամբ,   կատարելագործմամբ    զբաղվելու     անհրաժեշտություն:Մի շարք տեղեկատվական աղբյուրներ ուսումնասիրելով՝ առաջարկում եմ կատարել հետևյալ ձևափոխությունները