Monday, October 5, 2015

Բույսերի խնամք - ծրագիր

Սեպտեմբեր
Բույսերի դասակարգում
1.Թագավորություն, ենթաթագավորություն, բաժին, դաս, կարգ, ընտանիք, ցեղ, տեսակ
2.ենթաթագավորություն- ստորակարգ բույսեր(ջրիմուռներ), բարձրակարգ բույսեր(մամոռներ, պտերներ, ձիաձետեր, գետնամուշկեր, մերկասերմեր, ծածկասերմեր)
3.Ծանոթացում շրջապատող բնության, բույսերի տեսակների հետ
4.Կրթահամալիրի բւյսերի համալրում
5.Պատշգամբ - պարտեզ նախագծի իրականացում


Հոկտեմբեր
1. Բույսերի կենսական ձևերը- ծառեր, թփեր, խոտաբույսեր, միամյա, երկամյա, բազմայա
2.Սերմահավաք մոտ տարածներում
3.Ուսումնական ճամփորդություն քաղաքի տարբեր ջերմոցներում
4.Կրթահամալիրի բույսերի համալրում
5.Ջերմոցի վերադասավորում

Նոյեմբեր
1․Բույսերի բջջային կառուցվածքը-թաղանթ, ցիտոպլազմա, կորիզ, բջջահյութ, վակուոլ,պլաստիդներ, ցելյուլոզ
2.Հետազոտել բուսական բջջի կառուցվածքը լույսային մանրադիտակով
3․Ինչ է հյուսվածք, հյուսվածքի կառուցվածք-ծածկող, փոխադրող, հիմնական, արտազատող, մեխանիկական հյուսվածքներ
4.Կրթահամալիրի բույսերի համալրում, խնամք
5.Արմատի նշանակությունը բույսի կյանքում, արմատային համակարգի տեսակները և ձևերը
6.Պատշգամբի բույսերի տեղափոխում ջերմոց


Դեկտեմբեր
Հետազոտել բուսական բջջի կառուցվա Արմատների ձևափոխությունները 1.արմատապտուղներ, արմատապալարներ, բակտերային պալարներ արմատների վրա, օդային արմատներ
2. դրանց կիրառումը բույսերի բազմացման պրոցեսում
3.Գործնական աշխատանք  ջերմոցում
4.Տերևի բջջային կառուցվածքը-տերևամաշկ, հերձանցքային բջիջներ, տերևամիս, սյունաձև հյուսվածք,սպունգաձև հյուսվածք, ջիղ,մաղանման խողովակներ, քլորոպլաստ, քլորոֆիլ
5.Հավաքած սերմերի տնկում ջերմոցում

Հունվար
Ծաղկի կառուցվածքը
1.առէջ, վարսանդ, ծաղկակալ,բաժակաթերթ, պսակաթերթ, ծաղկապատյան
2.միասեռ , երկսեռ և անսեռ ծաղիկներ
3. միատուն, երկտուն և անկանոն ծաղիկներ
4.Կրթահամալիրի բույսերի համալրում, խնամք
5.Մարմարյա սրահի բույսերի համալրում
6. Նոր թաղարների տնկում՝

Փետրվար

Կենդանի բնության պատմական զարգացման հիմնական օրենք- էվուլյուցիա
1.ժառանգականություն
2.բնական ընտրություն
3.գոյության կռիվ
4.Կրթահամալիրի բույսերի համալրում, խնամք 
5.Ակվարիումային ձկերի մասին տեղեկությունների հավաքում և ձկների համալրում

Մարտ
Ցողունի արտաքին կառուցվածքը և ֆունկցիաները
1.սողացող,փաթաթվող, մագլցող  ցողուն
2.կարճացած, երկարացած, խոտային ցողուն
3.ցողունի աճը հաստությամբ, տարեկան օղակներ
4.Պատշգամբի բույսերի մշակում
5.Կրթահամալիրի բույսերի համալրում, խնամք

Ապրիլ

Ընձյուղի կառուցվածքը և ֆունկցիաները
1.գագաթային, կողային բողբոջներ
2.վեգետատիվ ընձյուղ
3.ծաղկի ընձյուղ
4. ձևափոխված ընդյուղներ-կոճղարմատ, պալար, սոխուկ
5.բույսերի տեղափոխում
6.Ջոն կնոջը նախագծի մասնակցություն

Մայիս

Ծաղկավոր բույսերի վեգետատիվ բազմացում
1.բազմացումը կոճղարմատներով-սեզ,հիրիկ,հովտաշուշան
2.բազմացումը սոխուկներով-հակիթ, շուշան
3.բազմացումը պալարներով-գետնախնձոր,գեորգենա
4. բազմացումը բեղիկներով-ելակ, անտառամորի
5.բազմացումը սողացող ընձյուղով-լոռամրգի, երեքնուկ
6.բազմացումը ցողունային կտրոններով-բալենի, ուռենի, ֆիկուս
7. բազմացումը արմատային կտրոններով- խնձորենի, սալորենի,կեռասենի
8. բազմացումը տերևային կտրոններով-բեգոնիա, մանուշակ, դաշտակոտեմ
9.պատվաստ-ստանում են նոր որակի բույս երկու տարբեր բույսերի համադրության հետևանքով
9. աչքապատվաստ և ճյուղապատվաստ
10.սերմերի ցանք




No comments:

Post a Comment