Wednesday, June 23, 2021

12-րդ դասարանի Կենսաբանության ծրագիր

             

Ավագ դպրոցն ավարտող սովորողը կենսաբանություն  առարկայից  պետք է ունենա հետևյալ գիտելիքները,կարողություններն ու հմտությունները:

  • Ի՞նչ է համակեցություն
  • Կենսոլորտ
  • Կենդանի օրգանիզմների փոխհարաբերությունները
  • Որոնք են մարդու ազդեցությանը  հետևանքները բնության , կենդանիների վրա
  • Էկոլոգիական խնդիրները և դրանց լուծման մեթոդները
  • Բնական ռեսուրսների ռացիոնալ օգտագործման կարողություն
  • ձևավորել  բնակավայրի բնական համակեցությունների պահպանմանը ուղղված միջոցառումների կազմակերպելուիրականացնելու հմտություններ


11 -րդ դասարանի կենսաբանության առարկայական ծրագիրը

 


Կրթական  խնդիրները.

  •  ծանոթացնել գենետիկայի զարգացման պատմությանը,
  •  ամրապնդել սովորողների  գիտելիքները գենետիկայի հիմնական հասկացությունների մասին:
  •  ընդլայնել գիտելիքները գենետիկայի հիմնական հասկացությունների ու Մենդելի օրենքների վերաբերյալ,
  • զարգացնել շղթայակցված ժառանգման վերաբերյալ ունեցած պատկերացումները,
  • ընդլայնել  սեռի հետ շղթայակցված ժառանգական հատկանիշների ևժառանգական հիվանդությունների մասին,գիտելիքները 
  • բացահայտել արտաքին միջավայրի մուտածին գործոնները և դրանց հնարավոր ազդեցությունը  ժառանգական ապարատի վրա,
  • ամրապնդել օրգանական աշխարհի էվոլյուցիայում մուտացիաների դերի մասին

10-րդ դասարանի կենսաբանություն առարկայի ծրագիրը


10-րդ դասարան
Թեմա 1. Կենդանի նյութի հիմնական հատկությունները: Կենդանի նյութի բազմազանությունը 

  • Կենդանի համակարգերին բնորոշ հատկանիշները: Կենդանի օրգանիզմների բնորոշ առանձնահատկությունները:
  • Կենսոլորտում բնակվող օրգանիզմների բջջային կառուցվածքը:
  • Նյութափոխանակությունը և ինքնակարգավորումը կենսաբանական համակարգերում:
  • Ինքնավերարտադրությունը, ժառանգականությունը և փոփոխականությունը որպես կենդանի նյութի հիմնական հատկանիշներ: Աճ և զարգացում: Գրգռականություն, արտաքին ազդեցությանը օրգանիզմների պատասխան ռեակցիաների ձևերը:
  • Կենսագործունեության գործընթացների պարբերականությունը, կենսաբանական ռիթմեր և դրանց նշանակությունը: Էներգիայի օգտագործման ձևերը կենդանի օրգանիզմների կողմից:
  • Կենդանի օրգանիզմների դասակարգման բնական համակարգերը:

9-րդ դասարանի կենսաբանություն առարկայի ծրագիր

 

Կենսաբանություն առարկայի ուսուցումը որպես միջնակարգ կրթության պարտադիր բաղադրիչներից մեկը, նպատակ է հետապնդում ապահովել բնության և կենդանի օրգանիզմների մասին սովորողների գիտելիքների ձեռք բերումը։Հիմնական դպրոցում սովորողը պետք է  կարողանա.
1.բնության մեջ և լաբորատոր պայմաններում դիտարկել, նկարագրել, համեմատել, համադրել  բնական օբյեկտները և եզրահանգումներ կատարել
2.պլանավորել և իրականացնել  փորձեր,գրանցել դիտարկումները, դրանք համակարգել աղյուսակների, գրաֆիկների, գծապատկերների տեսքով,մեկնաբանել ստացված արդյունքները
3.խմբում աշխատել և համագործակցել
4.սեփական առողջության մասին հոգ տանել
5.պատասխանատվություն կրել բնության նկատմամբ և սեփական արարքների նկատմամբ,մերժի բնության նկատմամբ սպառողական  վերաբերմունքը:
Ուսումնական գործունեության  տեսակներն  առարկայի ուսուցման ընթացքում
Կախված դասի թեմայից,առկա հնարավորություններից    կարող է ընտրվել  ուսումնական գործունեության հետևյալ տեսակները.
  • լաբորատո

8-րդ դասարանի կենսաբանություն առարկայի ծրագիր

 

8-րդ դասարանի կենսաբանություն առարկայի ծրագիր

  8-րդ դասարան
 Դասընթացի նպատակն է ուսուցանել հմտություններ և կարողություններ մարդու   օրգանիզմի կառուցվածքի,կեսագործունեության  առանձնահատկությունների մասինԸնդլայնել  առողջ ապրելակերպի,ճիշտ սնմանհիգիենայի հիմնական կանոնների   մասին ինֆորմացիանզարգացնել վնասակար սովորություններից զերծ մնալու և   օրգանների վնասվածքների դեպքում ինքնուրույն կողմնորոշվելու և օգնություն ցույց   տալու կարողություններ և հմտություններ:
Կենսաբանության դասընթացում կարող են իրականացվել ուսումնական գործունեության հետևյալ տեսակները
     հետազոտական աշխատանքներ,
     ուսուցողական ֆիլմերի ցուցադրումներ
     լաբորատոր փորձեր
     նախագծային աշխատանքներ
     խմբային աշխատանքներ
     դասարանական քննարկումներ և բանավեճեր
     բանախոս հյուրերի և ուսուցիչների հետ  քննարկումներ և դասախոսություններ:

Friday, June 18, 2021

Երկրագործությունը ուսումնական գործընթացում: Հանդիպում Արմեն Մեհրաբյանի հետ

 Սեմինարները բաղկացա՛ էր մի քանի հատվածներից

  •  պատկերացում երկրագործության վերաբերյալ
  • երկրագործության ճյուղերը
  • ներառումը իրականացվող դասապրոցեսներին
  • անթափոն արտադրություն



Սեմինարի տեսական հատվածում զրույցների, հարց ու պատասխաների շնորհիվ ծանոթացանք պարոն Մեհրաբյանի գործունեությանը, համտեսեցինք նրա  արտադրած բնական թեյը, փորձեցիք ախտահանիչ միջոցը, որը պատրաստված էր սպիրտից և եթերային յուղերից։
Սեմինարի գործնական հատվածի ընթացքում ինքներս սուրճի նստվածքից պատրաստեցինք դեմքի խնամքի միջոց՝սկռաբ։
Պարոն Մեհրաբյանի առաջարկով մենք մշակվեց փոքրիկ մոդուլային ծրագիր, որի նպատակն է ներառել երկրագործությունը  ուսուցանվող առարկաներում։
Ծրագրին կարող եք ծանոթանալ այստեղ՝

1.1 Սերմից մինչև բույսի վերջնական տեսքի ուսումնասիրությունը և հետազոտությունը

Հողի  բաղադրության ուսումնասիրությունը պարզագույն փորձերի միջոցով:

Հողի պարարտացում բնական միջոցներով՝ կոմպոստի պատրաստում,  նաև օրգանական պարարտանյութերի ( թռչնաղբի, գոմաղբի օգտագործում)  կիրառումը

1.2 Սերմի ծլման համար անհրաժեշտ պայմանների ապահովում, ուսումնասիրում լաբորատոր պայմաններում

Լույսի, ջերմության, խոնավության ապահովում

Սերմի ծիլի աճի գրանցում  ամենօրյա չափումների արդյունքներում

1.3 Ընձյուղի ուսումնասիրում՝

Բազմացում կտրոններով, տերևներով, պալարներով, սոխուկով

1.4 Էնդեմիկ և կոսմոպոլիտ բույսերի ուսումնասիրում

Էկոլոգիական և աշխարհագրական տեսակ, առաջացում:


Thursday, June 17, 2021

Կենսաբանության ընտրության գործունեության ամփոփում


 1․Թարգմանչական աշխատանքներ


2․Կենսաբանական փորձ-մանրէների բազմազանությունը-Սոֆի Շագոյան
4․Հետազոտական աշխատանք- դպրոցի սնունդը կարևոր է -Լիլի Ավագյան
5․Կենսաբանական փորձ-կաթնաթթվային բակտերիաներ
Ստորև ներկայացված են առավել հաջողված նախագծերը։

Սովորողի գնահատականը ձևավորվում է նախագծերի ,  հետազոտական աշխատանքների , դասապրոցեսի ընթացքում ցուցաբերած մասնակացություններից։

դասընթացի ուսուցման նպատակն է

  • սովորողներին ծանոթացնել կենսաբանական նվաճումներին և դրանց կիրառությանը տնտեսության մեջ
  •  տալ հիմնավոր պատկերացում մարդու գործունեության ժամանակակից մասշտաբների մասին,
  •  սերմանել էկոլոգիական պատասխանատվություն
  •  խորացնել գիտելիքները մարդու և բնության փոխկապվածության մասին

Հունիսյան ճամբարի ամփոփում

 Ճամբարի պատասխանատուներ՝ Վեներա Խառատյան , Անուշ Ասատրյան


Ամառային ճամբարին մի այլ եռանդով և ոգևորությամբ ես տրամադրվում։Հաճելիորեն զարմացա տեսնելով ճամբարականների  ցուցակը՝ հիմնականում կենսաբանության ընտրությամբ գործունեության սովորողներն էին, փաստորեն , մեկ տարի միասին աշխատելը ոչ թե ձանձրացրել այլ ոգևորել է իմ սովորողներին և ուղղորդել կատարելու նման ընտրություն, դա կատարածս աշխատանքի դիմաց ստացած լավագույն գնհատականն է։Ամառային ճամբարի ընթացքում կատարվել են  հետազոտական աշխատանքներ, ինտելեկտուալ խաղերի մասնակցություն, մասնակցել ենք նետաձգության դասընթացներին, մի խոսքով ճամբարը ոչ միայն զվարճալի այլ նաև ուսումնահետազոտական է ստցավել։

1․ Քայլք Եռաբլուր

2․Հարթակում ծնողն է- Արատեսի ջրի բաղադրությունը

3․Քիմիկակամ փորձեր- արծաթհայելու ռեակցիա

4․Միջառարկայական փորձերի - կենդանիների քիմիա

5․Ճամբարային առաջին օր-նախապատրաստական աշխատանքներ, կենսաբանական փորձեր

Saturday, June 12, 2021

Հունի 14_16 անհատական աշխատաժամանակ

1. ընդհանուր պարապմունք

2. Միջավայրի խնամք

3. 9_րդ դասարանցիների քննական խորհրդատվություն 

4. Դասընթացների և ժողովների մասնակցություն 

5. 14.06_16.06`ժամը 12_15։00 դասընթացի մասնակցություն

6.17.06`  ժամը 12։00_15։00 դասընթացի մասնակցություն

Tuesday, June 8, 2021

Քայլք Եռաբլուր պանթեոն

 Քայլք դեպի Եռաբլուր 

Քայլքի օր` 9.06., ժամը` 10։00

Մասնակիցների հանդիպոըմ `Մայր դպրոցում, քայլքի ուղղություն `Բ2 թաղամաս _Շահումյան փողոց_Եռաբլուր պանթեոն։

Քայլքի նպատակը

  • Ճանաչել մեր հերոսներին 
  • Շրջակա թաղամասների ծանոթացում
  • Բակերի , պուրակների ուսումնասիրում 
  • Այցելություն պանթեոնի եկեղեցի
Քայլքի ընթացքը կլուսաբանվի սովորողների բլոգներում։

Մասնակիցներ՝ անուն, ազգանուն, դասարան

  1. Բարխուդարյան Գարիկ 10_րդ դասարան 

  2. Փիլիփոսյան Գոռ 10_րդ դասարան

  3. Դավթյան Նարօտ 10_ րդ դասարան 

  4. Ղարիբյան Լուսի 10_րդ դասարան

  5. Բարխուդարյան Գոռ 11_րդ դասարան

  6. Արզումանյան Տիգրան 11_րդ դասարան

  7. Արամյան Վարդան 11_րդ դասարան 

  8. Բարսեղյան Արամ 11_րդ դասարան 

  9. Հովհաննիսյան Վահե 10_րդ դասարան