Friday, December 29, 2023

Հունվարի 3-5 -ի աշխատակարգ

 Հետազոտական աշխատանքների խմբագրում

Առաջին շրջանի հաշվետվության հրապարակում

Ուսումնական երկրորդ շրջանի նախագծեր

Աշխատանք ճամբարականների հետ

Հունվարի 5-ի ֆիզիկական աշխատանքի ուղղություններ

  • 12։00՝ հավաք մասնախմբերով
  • 13։00՝ մանկավաժական խորհրդի հավաք/ Հետազոտական վարժարանի ընթերցասրահ/
  • 14։30՝ Սուրբծննդյան նախատոնակ/ Սեբաստացի կենտրոնում/

Thursday, December 28, 2023

Սովորող սովորեցնող նախագիծ

 



Բնագիտատեխնիկական ստուգատեսի շրջանակներում իրականացնում ենք սովորող սովորեցնող նախագիծ` մանրէների դերը մեր կյանքում։

Համակարգումը՝ ավագ դպրոցի ճամբարականներ

Վայրը՝ կենսաբանության լաբորատորիա

Ընթացքը՝ 

  • սովորողները ներկայացնում են իրականցվող փորձերը
  • փորձերի նպատակը
  • համեմատում ստացած արդյունքները
  • պարզաբանում դրանք
  • մանրադիտակով ուսումնասիրում ստացված կուլտուրաները
Նպատակը`
  • Ծանոթացնել սովորողներին մանրէների տեսակներին
  • Պարզել ինչ ազդեցություն ունեն վերջիններս մարդու կյանքում, բնության մեջ
  • Ինչպես պաշտպանվել մանրէներից և որ ոլորտներում կիրառել 
Արդյունքը`
  • Պատրաստած ուսումնական նյութերը սովորողները տեղադրում են բլոգներում և ենթակայքերում
  • Կրտսեր ընկերը ստանում են մանրէների մասին հետաքրքիր տեղեկությունները և ձեռք բերում համսպատասխան հմտությունները։

Արդեն իրականացված փորձերին կարող եք ծանթոնալ այստեղ հղումներով՝ 12։

Saturday, December 23, 2023

Դեկտեմբերի 25-29-ի աշխատակարգ


Մանկավարժական ճամբարի բովանդակություն և աշխատանքների կատարման ժամկետներ

  • ուսումնական առաջին շրջանի ամփոփում մատյաններում/ վերջնաժամկետը՝ դեկտեմբերի 26/
  • ուսումնական երկրորդ շրջանի ջոկատների աշխատակարգերի հրապարակում/ վերջնաժամկետը՝ դեկտեմբերի 27/
  • ուսումնական առաջին շրջանի անհատական հաշվետվությունների հրապարակում բլոգներում, կայքում/ վերջնաժամկետը դեկտեմբերի 28/
  • այլ աշխատանք, ըստ դասավանդողի անհատական պլանի

Thursday, December 21, 2023

Բնագիտատեխնիկական ստուգատեսին ընդառաջ



Մանրէների դերը ,մեր կյանքում՝ թերմոֆիլ մանրէներ։

Մանրէաբանությունը կենսաբանության օր օրի զարգացող ճյուղերից է, այն ավելի լայն կիրառություն է ստանում առօրյաում։Այդ իսկ պատճառով ԵՊՀ_ի կենսաբանության ֆակուլտետի մանրէաբանության ամբիոնի հետ կազմակերպելու ենք   սեմինար պարապմունքներ, որտեղ յուրաքանչյուր սովորող հնարավորություն կունենա ինքնուրույն կատարել փորձեր, ստանալ անհրաժեշտ գիտելիքներ, կատարել համապատասխան վերլուծություններ։

Համագործակցության արդյունքում ստացած գիտելիքները, հմտությունները սովորողները կբերեն դպրոց՝ սովորող-սովորեցնող նախագծով կփոխանցեն իրենց կրտսեր ընկերներին։



Նախագծի իրականացման օրը` 12.01.24թ., ժամը 10.00-13.30:

Նախագծի նպատակն է
1. Ծանոթանալ մանրէների տեսակներին, կառուցվածքին
2.Դրանց կիրառման ոլորտներին
3.Կարողանալ ինքնուրույն փորձառարական նմուշներ պատրաստել, կատարել փորձ և տալ եզրակացություն

Նախագծի ընթացքը
  1. ստանալ տեսական գիտելիքներ
  2. ստանալ գործնական գիտելիքներ
  3. կարողանալ կիրառել ստացած հմտությունները՝ ինքնուրույն կատարել փորձերը
  4. աուդիո և վիդեոնյութերի պատրաստում, որոնք կտեղադրվեն  կայքում ։

Sunday, December 17, 2023

Կենսաբանական ոչ դասագրքային փորձեր

Նախագծի մասնակիցներ՝  ավագ դպրոցի ճամբարականներ

նախագծի նպատակն է 

  • համալրել կենսաբանության ծրագիրը նոր , հետաքրքիր փորձերով
  • ճամբարականներին ներառել համացանցից օտարալեզու կենսաբանական հետաքրքիր փորձերի թարգմանական աշխատանքներին
  • առաջացնել հետաքրքրություն կենսաբնության նկատմամբ
  • սովորեցնել փորձեր կատարելու հմտություններին

Նախագծի ընթացքը

  1. Ճամբարականները համացանցից, դասագրքերից առանձնացնում , մշակում են կենսաբնության  ուսուցման պրոցեսը խթանող փորձեր
  2. մանրամասն ներկայացնում փորձերի ընթաքցը, կատարման անվտանգության կանոները
  3. կատարում թարգմանություններ համացանցի տարբեր աղբյուրներից
  4. կատարում թարգմանած փորձը, տեսգրում
Նախագծի արդյունք
  • պատրաստած ուսումնական նյութը կներկայացնեն բնագիտատեխնիկական ստուգատեսին
  • թարգմանչական ստուգատեսին
  • սովորող սովորեցնող նախագծով կներկայացնենք կրտսեր սովորողներին

Friday, December 15, 2023

Դեկտեմբեր ամսվա ամփոփում

  1.  Բնագիտության ֆլեշմոբի 4_րդ մակարդակի կազմում։
  2.  ԲՏՃՄ ուսումնական բնագավառը կրթահամալիրում  համագործակցային նախագծի  համակարգում`184 ավագ դպրոցի սովորողների հետ։
  3. Բույսերում գլյուկոզի առկայության որոշումը փորձի թարգմանություն , կատարում ,որի լուսաբանումը ընթացքի մեջ է։


Wednesday, December 13, 2023

ԲՏՃՄ բնագավառը կրթահամալիրում


Հանդիպման նախագիծը` այստեղ։
Կրթահամալիրը ունի բնագիտատեխնիկական նախագծերի հարուտ փորձ և տարբեր դպրոցներին հետաքրքրում է մեր ուսուցման ձևը` հիմնված  փորձի  վրա ։ Այս անգամ կրթահամալիր էին այցելել  184 ավագ դպրոցի 10-րդ և 11-րդ դասարանի սովորողները իրենց կենսաբանություն և ֆիզիկայի դասավանդողների հետ։ Նրանց հետաքրքրում էր կրթահամալիրում կազմակերպվող ուսուցումը փորձերի հիման վրա, ինչպես նաև` ագարակը։Այցը առավել արդյունավետ դարձնելու համար` որպես բնագիտության ուղղություն, ներառեցինք նաև գինու դպրոցը և բուսաբուծության լաբորատորիան։ 
Այսպիսով`
 Արդյունքում ունեցանք բավականին հագեցած օր, որը ամբողջովին ուղղված էր դեպի սովորողների նախասիրությունների զարգացմանը և կրթահամալիրի փորձը իրենց ուսումնական հաստատություներ ներդնելուն։
Այս այցելությունը առաջինը չէր 184 դպրոցի , հատկապես բնագիտական ուղղվածության խմբերի հետ ունեցել ենք համագործակցային նախագծերի հարուստ փորձ դեռևս անցյալ տարվանից։ Այս համագործակցությունը երկուստեք արդյունավետ է, քանի որ մենք փոխանցում ենք մեր փորձը, նրանք էլ սիրով ընդունում և կիրառում են իրենց ուսումնական պարապմունքներում:
184 դպրոցի սովորողները ստեղծել են ինքնաշեն ֆիզիկական սարքեր, որոնք սիրով կներակայացնեն բնագիտատեխնիկանան ստուգատեսին։
Այս համագործակցությունը կլինի շարունակական. համատեղ նախագծեր կիրականացնենք բնագիտատեխնիկական ստուգատեսի շրջանակում, իրենց կներգրավենք հետազոտական աշխատանքների պաշտպանություններում, գրախոսություններում, որպեսզի խնթանենք ԲՏՃՄ բնագավառի լիարժեք տարածումը։




Thursday, December 7, 2023

Կրթական փոխանակումներ




Կրթական փոխանակումների շրջանակում  Ս. Խանզադյանի անվան հ 184 ավագ դպրոցի բնագիտական հոսքի 10-րդ  դասարանցիները հյուրընկալվելու են «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ուսումնական ագարակ,  գինեգործության և բուսաբանության լաբորատորիաներ։

Այցելության օր՝ 11.12․22թ․ , ժամը՝ 11․00։

Այցելության  նպատակն է 

  • միջդպրոցական կապի հաստատումը 
  • գործնականում կենդանիների վարքի և պահպնման խնդիրների ուսումնասիրությունը 
  • ձիավարություն
  •   աշակերտների մոտ բնության նկատմամբ հետաքրքրության խթանումը
  • զարգացման գործընթացներին շարունակական հետազոտություն անելու նպատակով
  • ծանոթանալ գինեգործության բնգավառում կիրառվող տեխնոլոգիաներին
  • ծանոթանալ գինու համտեսի , դեգուստրացիայի մեթոդներին
  • ծանոթանալ բույսերի տեսակներին, դրանց բազմացման մեթոդներին, բուժիչ կամ վնասակար ազդեցություններին։

Պատասխանատուներ՝ Արև Միքայելյան 

Կրթական փոխանակումների շրջանակում  Ս. Խանզադյանի անվան հ 184 ավագ դպրոցի բնագիտական հոսքի 11-րդ  դասարանցիները հյուրընկալվելու են «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ֆիզիկակի և քիմիայի  լաբորատորիաներ։

Այցելության օր՝ 11.12․22թ․ , ժամը՝ 13․00-14.20:

Այցելության  նպատակն է 

  • Միջդպրոցական կապի հաստատումը
  • Կրթահամալիրում բնագիտական առարկաների դասավանդման մեթոդնների ծանոթացում
  • Ուսուցում փորձերով- փորձերից դեպի տեսություն` Գազում ճնշումը ցուցադրող փորձեր
  • Քիմիական փորձեր ` իզոմերների, մոլեկուլների մոդելների հավաքում 
  • Սովորողների մոտ բնագիտական առարկաների նկատմամբ հետաքրքրության խթանում 
  • Սովորող սովորեցնող նախագծի տարածում
Պատասխանատու` Սուսաննա Բարսեղյան, մասնակցելու են 20 սովորող։
Կրթահամալիրի համակարգող`Անուշ։ Ասատրյան։
Փորձերի իրականացման պատասխանատուներ` Վեներա Խառատյան, Գոհար Իսկանդարյան։
Նախագծին մասնակցելու են ֆիզիկակի և քիմիայի ընտրության խմբի սովորողները։