Friday, March 31, 2023

Հետազոտական աշխատանք մարտ ամիս

 1.Աշխատել եմ 3 սովորողի հետ

 2.հանդիպել ենք երեքշաբթի օրերին , ժամը`2.30

3.կատարել ենք թարգմանություն համապատասխան գրականություններից

4. կատարել ենք փորձեր`մսնրէների ցանք և հետազոտություն մանրադիտակով

5.սովորողները խմբագրում են կատարած աշխատանքը և ավելացնել բլոգներում արդեն հրապարակված նյութերին։ 

6.պաշտպանությունը նախատեսում ենք կատարել ապրիլ ամսին։



Wednesday, March 29, 2023

Բնագիտության ելքի ստուգատես /մշակման փուլում է/

Առաջարկում եմ 

  • բնագիտության ելքի ստուգատին մասնակցությունը լինի սովորողների ցանկությամբ
  •  ստուգատեսը լինի համակցված ձևաչափով՝ հարցադրումները այնպես կազմված լինեն, որ պատասխանները արտացոլեն կապը 4 առարկաների միջև
  • ընթացքը կազմված լինի 2 փուլից՝գործնական և տեսական
  • կարող են սովորողները հանդես գալ փոքր խմբերով
  • հարցաշարում ներառված լինեն 7-9-րդ դասարանի թեմաները
Հարցաշար՝ 

7-րդ դասարան
1․ Նկարագրել մանրադիտակի հետ աշխատելու կանոնները
2․Ուսումնասիրել մանրադիտակի օգնությամբ ջրիմուռների տարբեր տեսակներ
ա/ինչ քիմիական տարրեր են կուտակում ջրիմուռները, որն է վերջիններիս դերը բնության մեջ և մարդու կյանքում՝ բերել օրինակներ/կապ քիմիայի հետ/
բ/ջրիմուռների բջիձների ինչպիսի շարժում ենք նկատում /կապ ֆիզիկայի հետ/
3․Ուսումնասիրել բորոբոսասնկերի տեսակները, նկարագրել դրանց կիրառումը արդյունաբերության մեջ/կապ քիմիայի հետ/
4․ Ներկայացնել փորձ խմորասնկերով, պարզաբանել փորձի արդյունքը

8-րդ դասարան
1․Ինչ գիտեմ իմ օրգանիզմի մասին /համառոտ ներկայացնել/
2․Ներկայացնել արյունատար անոթների կառուցվածքը, պարզաբանել դրանց ֆունկցիաները, ինչով է պայմանավորված  արյանը դանդաղ հոսքը մազանոթներով /կապ ֆիզիկայի հետ/
3․Նշել  տարրերը և կենսաքիմիական ակտիվ նյութերը , որոնք կարգավորում են օրգանիզմի հոմեոստազը՝ներքին միջավայրը/կապ քիմիայի հետ/

9-րդ դասարան

1․ Նկարագրել օրգանիզմի օրգանական և անօրգանական նյութերի ազդեցությունը/կապ քիմիայի հետ/

2․ Տարբեր միջավայրերի մանրէների ուսումնասիրում,  ախտահանիչ նյութերի  օգտագործման ազդեցությունը մանրէների աճի վրա/կապ քիմիայի հետ/
3․ Ժառանգականություն և փոփոխականություն, դոմինանտ և ռեցեսիվ գեներ՝ կատարել  ընտանիքի անդամների օրինակով գենոտիպի բացահայտում։

Wednesday, March 22, 2023

Գարնանային մանկավարժական ճամբար

 


Ճամբարի բովանդակային ուղղություններ

  • Գարնանային պարտեզապուրակային աշխատանքներ
  • Մայիսյան հավաք
  • 9-րդ դասարանների Ելք ստուգատեսի աշխատակարգի մշակում
  • Հետազոտական աշխատանքների պաշտպանությանն ուղղված աշխատանքներ
  • Մատենավարություն
  • Ճամփորդություններ

Մարտի 27

  • 09։30՝ Մանկավարժական խորհրդով հավաք․ թեման՝ Մայիսյան հավաք 
  • 10։30-11։00՝ Ավագ դպրոցի ուրբաթ համերգին ընդառաջ պարի ուսուցում
  • 11։00-12։00՝ անհատական, խմբային աշխատանք՝ ըստ անհատական պլանի
    • Մայիսյան հավաքի նախագծերի մշակում
    • հանդիպում հետազոտական աշխատանք պաշտպանող սովորողների հետ
  • 12։20 — 13։00՝ ընդմիջում
  • 13։30-14։30՝ Հավաքներ մասնախմբերով
  • 14։30-ից՝ անհատական աշխատանք սովորողների բլոգների ստուգեւմ, ուսումնական փաթեթների թարմացում 

Մարտի 28

  • 09։30՝ Մանկավարժական խորհրդով հավաք․ թեման՝ Ընդհանուր պարապմունքի կազմակերպման նախագծային խմբերի ձևավորում
  • 10։30-11։00՝ Ավագ դպրոցի ուրբաթ համերգին ընդառաջ պարի ուսուցում
  • 11։00-12։00՝
    • 9-րդ դասարանների նասիրությունների բացահայտման նախագծի ներկայացում/Աշոտ Տիգրանյան և սովորողներ/
  • 12։20 — 13։00՝ ընդմիջում
  • 13։30-14։30՝ հավաքներ նախագծային խմբով բուսաբուծության լաբորատորիայում։
  • 14։30-ից՝ անհատական աշխատանք կենսաբանական փորձերի մշակում

 Մարտի 29

  • 09։30՝ Մանկավարժական խորհրդով հավաք․թեման՝ 9-րդ դասարանների Ելք ստուգատես
  • 10։30-11։00՝ Ավագ դպրոցի ուրբաթ համերգին ընդառաջ պարի ուսուցում
  • 11։00-11։45՝ Կրթահամալիր նոր կայքի սպասարկում
  • 11։50-12։20՝ անհատական, խմբային աշխատանք՝ ըստ անհատական պլանի
    • պարտիզապուրակային աշխատանքներ
    • հանդիպում հետազոտական աշխատանք պաշտպանող սովորողների հետ
  • 12։20 — 13։00՝ ընդմիջում
  • 13։30-14։30՝ Հավաքներ մասնախմբերով
  • 14։30-ից՝ անհատական աշխատանք կենսաբանական փորձերի մշակում

Մարտի 30

Անհատական փորձեր

 



Համագործակցային նախագիծ  կենսաբանության մոլեկուլային ինստիտուտում։Փորձերը իրականացվելու են մանրէբանության և գենետիկային ամբիոններում, սովորողները ինքնուրույն կատարելու են մանրէների ցանք , պարզելու տարբեր գործոնների ազդեցությունը դրանց աճի և զարգացման վրա։

Նախագիծի օրը -ին։

Նախածի ժամը`

Նախագծի մասնակիցներ`ավագ դպրոցի սովորողներ։

Նախագծի նպատակն է

  • Սովորողների մոտ զարգացնել փորձարարական հմտություններ
  • Անհատական փորձերի կազմակերպումն ու իրականացում
  • Ձեռք բերած հմտությունների կիրառումը ուսուցման պրոցեսում
Նախածի ընթացքը
  • Նախագծին կարող են մասնակցել 10 սովորող` յուրաքանչյուր խմբում հինգ հոգի
  • Փորձերի ընթացքը լուսաբանվելու է սովորողների բլոգներում և ենթակայոերում։