Friday, December 20, 2019

Ճամբարային նախագծեր







Բնագիտատեխնիկական ստուգատեսի շրջանակներում իրականացնելու ենք թարգմանչական տարբեր նախագծեր,փորձեր։ Նախագծի արդյունքում ստացված ուսումնական նյութերը   կներկայացվեն նաև թարգմանչական ստուգատեսին։

1.Ինչու ենք մենք ծերանում ՝ընտրությամբ գործունեության խմբեր։


2.Դելֆինների ուղեղի կառուցվածքը և նրանց վարքագիծը՝8 և 9_րդ դասարանի սովորողներ։


3.Սովորող սովորեցնող նախագիծ՝8 և 9րդ դասարանի սովորողներ։

Սեպտեմբեր- Դեկտեմբեր 2019թ հաշվետվություն

Դե ինչ, անցավ ևս մեկ կիսամյակ, նախորդներին նման, միևնույն ժամանակ նախորդներից տարբեր, փորձեմ ամփոփել այն։
Կիսամյակի ընթացքում իրականացրել ենք հետևյալ նախագծերը՝
1.Իրականացրել եմ համատեղ նախագիծ Կենսաբանության ֆակուլտետի Մանրէաբանության ամբիոնի հետ 1, 2:
Նախագծի ընթացքում սովորողները կատարել են անհատական փորձեր, պատրաստել խմբային աշխատանք՝ պատրաստել զեկույցներ ըստ հանձնարարված թեմաների,ստացել են մասնակցության սերտիֆիկատներ, կատարել շրջայց Պատմության թանգարան:
Նախագծի մասնակից սովորողները կազմակերպել են կլոր սեղան-քննարկում և ներկայացրել ստացած հմտությունները և գիտելիքները:
Տեսնելով սովորողների հետաքրքրությունը կազմակերպել ենք կլոր սեղան նաև դասախոսական կազմի հետ , որի ընթացքում սովորողները ստացան իրենց հետաքրքրող հարցերին սպառիչ պատասպաններ, քննարկում ավարտել ենք շրջայցով:
1 , 3, 4:

2․Սովորում ենք թարգմանելով նախագծի արդյունքում ստացանք տարբեր ուսումնական նյութեր՝անգլերենից և ռուսերենից թարգմանելով։Ցանկանում եմ նշաել , որ սիրիահայ սովորողների համար ընտրում եմ հատուկ նյութեր անգլերեն լեզվով, որոնք նրանք նայում են , միասին քննարկում ենք, հիմնականում թարգմանում , ինչի արդյունքում էլ երեխեքը աննկատ, բայց լիարժեք տիրապետում են ուսումնասիրվող նյութին ՝բերեմ մի քանի օրինակներ
123:

3․Ծաղկող պատշգամբներ, այս նախագիծը արդեն քանի տարի անընդմեջ կազմակերպում և իրկանացնում եմ սովորողների հետ, այս տարի նախագծի մասնակիցները եղան 8-րդ դասարանի սովորողները, չեմ կարող կոնկրետ որևէ խմբի կամ դասարանի նշել, քան որ մասնակցել են գրեթե բոլորը՝ մի խումբը մաքրել է տվյալ տարածքը, մյուսը՝ պատրաստել համապատասխան հողը, երրորդ խումբը տնկել է թաղարները և հերթով ջրել և խնամել , արդյունքում ստացել ենք  քրիզանթեմներով զարդարված պատշգամբ։

4.Սովորող սովորեցնող նախագիծի ընթացքում փորձել են կրտսեր սովորողների հետ տնկել տարբեր բույսերի կտրոններ՝բացատրլ դրանց խնամքի տեխնոլոգիան։ Այս նախագիծը տարբերվում է մյուսներից, պատասխանատվությունը կրկնապատկվում է, քանի որ գործ ունենք տարբեր տարիքի սովորողների հետ, ինչպես նաև հենց իրենք՝ մեծահասակ սովորղներն,  իենց շատ ավելի մեծ ու կարևոր են զգում․հայտվնել են սովորեցնողի դերում, ինչ որ կարևոր գործ են անում՝ իրենց իմացածը փոխանցում են կրտսեր ընկերներին, իմ երեխեքը,  այդ մի քանի րոպեում մի քանի տարով մեծանում են, իսկ փոքրիկները աշխույժ այս ու այն կողմ են վազվզում՝փորձելով ընտրել ամենալավ բույսն ու հարցուփորձ անել ավագ ընկերոջը։

Երևի այսքանը, մնաց ավելացնեմ, որ մասնակցել եմ կազմակերված գրեթե բոլոր միջոցառումներին,   սեմինարներին, մեդիաուրբաթների, կազմակերպել եմ բնագիտության ֆլեշմոբը:

Wednesday, December 18, 2019

Ինչու ենք ծերանում

Օրգանիզմում ընթացող ցանկացած գործընթաց ունի իր պատճառը:Ծերությունը նույնպես ֆիզիոլոգիական պրոցես է, որը կախված է թելմերների բաժանումից:Ինչ են թելոմերները և ինչպես են ադում օրգանիզմի վրա կփորձենք պարզել Սլավոնական համալսարանի մասնագետների հետ.
Նախագծի մասնակիցներ ՝ կենսաբանության ընտրության խմբի սովորողներ։


Նախագծի ընթացքը
1․ ուսումնասիրել այն հիվանդությունները, որոնց բուժումն կամ կանխարգելուն իրականացնում են պարի միջոցով
2․ փորձել բացատրել ընտրության պատճառը
3․ կազմակերպել հանդիպում և հարցազրույզ մեր շրջանավարտներ՝ Հակոբյան քույրերի հետ

Նախագծի արդյունքը
1․ սովորողների կատարած աշխատանքների հրապարակում բլոգներում
2․ տեսանյութերի ձևով ամփոփել ստացած գիտելիքները և լուսաբանել ենթակայքում , բլոգներում։

Tuesday, December 17, 2019

Դելֆինների ուղեղի կառուցվածքը և նրանց վարքագիծը

Ներկայացնում է կրթահամալիրի շրջանավարտ՝ Սվետլանա Խաչատրյանը.
Վայրը՝ բնագիտության լաբորատորիա, ժամը11։05_11։50։

Դելֆինները համարվում են շատ խելացի, ինչ որ տեղ նաև առեղծվածային կենդանիներ, որոնց հետ շփման արդյունքում բուժվում են բազմաթիվ հիվանդություններ.Որն է նրանց գաղտնիքը:

նախագծի ընթացքը՝սովորողները համացանցից գտնում են անհրաժեշտ տեղեկություններ, քննարկում , ընդհանրացնում
Կլոր սեղանի ժամանակ Սվետլանան ներկայացնում է իր զեկույցը և պատասխանում սովորողներին հետաքրքրող հարցերին.

Նախագծի արդյունքը
1․ սովորողների կատարած աշխատանքների հրապարակում բլոգներում
2․ տեսանյութերի ձևով ամփոփել ստացած գիտելիքները և լուսաբանել ենթակայքում , բլոգներում