Thursday, June 30, 2016

Բույսերի և կենդանիների խնամք գործունեության դասընթացը ղեկավարելու հայտ






Միջին դպրոցի հարգելի սովորողներ, սիրով տեղեկացնում եմ, որ սեպտեմբերից Միջին դպրոցում  գործելու է   բույսերի և կենդանիների խնմաք ընտրության դասընթացը, հետևյալ ծրագրի  համապատասխան:Խումբը իրականացնելու է տարբեր հետաքրքիր նախագծեր՝մարմարյա  սրահի , ներքին բակի , պատշգամբների բույսերի համալրում, ակվարիումային ձկների բազմացում և խնամք  :Կազմակերպում ենք ճամփորդություններ, ուսումնասիրում տեղանքի բույսերը, տնկում կտրոններ՝սածիլներ ստանալու նպատակով, կազմակերպում ենք սերմնահավաք և շատ այլ արդունավետ և ուսուցանող աշխատանքներ:
Ցանկացողները կարող են դիմել ինձ՝  Անուշ Ասատրյանին այս հասցեով՝ a.asatryan@mskh.am:


Բույսերի և կենդանիների խնամք գործունեության դասընթացի ծրագիր









Թեմա
Գործնական աշխատանք
Ժամերի քանակ
1.
Բույսերի դասակարգում
1.Թագավորություն, ենթաթագավորություն, բաժին, դաս, կարգ, ընտանիք, ցեղ, տեսակ
2.ենթաթագավորություն- ստորակարգ բույսեր(ջրիմուռներ), բարձրակարգ բույսեր(մամոռներ, պտերներ, ձիաձետեր, գետնամուշկեր, մերկասերմեր, ծածկասերմեր)
Ծանոթացում շրջապատող բնության, բույսերի տեսակների հետ
2
2.
Բույսերի կենսական ձևերը- ծառեր, թփեր, խոտաբույսեր, միամյա, երկամյա, բազմայա

2
3.
Բույսերի բջջային կառուցվածքը-թաղանթ, ցիտոպլազմա, կորիզ, բջջահյութ, վակուոլ,պլաստիդներ, ցելյուլոզ
Հետազոտել բուսական բջջի կառուցվածքը լույսային մանրադիտակով
4
4.
Ինչ է հյուսվածք, հյուսվածքի կառուցվածք-ծածկող, փոխադրող, հիմնական, արտազատող, մեխանիկական հյուսվածքներ

2
5.
Արմատի նշանակությունը բույսի կյանքում, արմատային համակարգի տեսակները և ձևերը:

2
6.
Արմատների ձևափոխությունները 1.արմատապտուղներ, արմատապալարներ, բակտերային պալարներ արմատների վրա, օդային արմատներ
2. դրանց կիրառումը բույսերի բազմացման պրոցեսում
Գործնական աշխատանք բակում, պարտեզում, ջերմոցում
4
7.
Տերևի բջջային կառուցվածքը-տերևամաշկ, հերձանցքային բջիջներ, տերևամիս, սյունաձև հյուսվածք,սպունգաձև հյուսվածք, ջիղ,մաղանման խողովակներ, քլորոպլաստ, քլորոֆիլ
Հետազոտել տերևի  կառուցվածքը լուսային մանրադիտակով
4




8.
Օրգանական նյութերի առաջացումը տերևներում(բույսերի գործառույթները)
1.ֆոտոսինթեզ
2.թթվածին
3.ածխաթթու գազ
4.օսլա

1.       փորձ - Ֆոտոսինթեզի համար ածխաթթու գազի անհրաժեշտությունը
2.       օսլայի առաջացումը կանաչ տերևներում լույսի տակ
4
9.
Ցողունի ներքին կառուցվածքը
1.կեղև
2.կամբիում
3.մաղանման խողովակներ
4.ջրատար անոթներ
5.միջուկային ճառագայթներ

2
10.
Ցողունի արտաքին կառուցվածքը և ֆունկցիաները
1.սողացող,փաթաթվող, մագլցող  ցողուն
2.կարճացած, երկարացած, խոտային ցողուն
3.ցողունի աճը հաստությամբ, տարեկան օղակներ
Բակի, պարտեզների, ջերմոցային բույսերի ցողուների հետազոտման աշխատանքներ
2
11.
Ընձյուղի կառուցվածքը և ֆունկցիաները
1.գագաթային, կողային բողբոջներ
2.վեգետատիվ ընձյուղ
3.ծաղկի ընձյուղ
4. ձևափոխված ընդյուղներ-կոճղարմատ, պալար, սոխուկ
Բողբոջների հետազոտման աշխատանքներ բակում, պարտեզում
4
12.
 Ծաղկի կառուցվածքը –
1.առէջ, վարսանդ, ծաղկակալ,բաժակաթերթ, պսակաթերթ, ծաղկապատյան
2.միասեռ , երկսեռ և անսեռ ծաղիկներ
3. միատուն, երկտուն և անկանոն ծաղիկներ
Հետազոտել ծաղկի  կառուցվածքը լուսային մանրադիտակով
4
13.
Ծաղկաբույլեր- պարզ և բարդ ծաղկաբույլեր

2







14.
Բազմացում:
Ծաղկավոր բույսերի վեգետատիվ բազմացում
1.բազմացումը կոճղարմատներով-սեզ,հիրիկ,հովտաշուշան
2.բազմացումը սոխուկներով-հակիթ, շուշան
3.բազմացումը պալարներով-գետնախնձոր,գեորգենա
4. բազմացումը բեղիկներով-ելակ, անտառամորի
5.բազմացումը սողացող ընձյուղով-լոռամրգի, երեքնուկ
6.բազմացումը ցողունային կտրոններով-բալենի, ուռենի, ֆիկուս
7. բազմացումը արմատային կտրոններով- խնձորենի, սալորենի,կեռասենի
8. բազմացումը տերևային կտրոններով-բեգոնիա, մանուշակ, դաշտակոտեմ
9.պատվաստ-ստանում են նոր որակի բույս երկու տարբեր բույսերի համադրության հետևանքով
9. աչքապատվաստ և ճյուղապատվաստ
10.սերմերի ցանք
Գործնական աշխատանք բակում, պարտեզում, ջերմոցում- ծառերի ,թփերի տնկում,պատվաստում, բազմացում
8ժամ
15.
Փոշոտում
1.բնական
2.արհեստական

2
16.
Կենդանի բնության պատմական զարգացման հիմնական օրենք- էվուլյուցիա
1.ժառանգականություն
2.բնական ընտրություն
3.գոյության կռիվ

2

Wednesday, June 29, 2016

Ամառային ուսումնական նախագիծերի փաթեթ






Ամառային արձակուրդներինանկասկած մեր սեբաստացիներըկկազմակերպեն յուրահատոււկանսովոր հանգիստ `գյուղերումայլքաղաքներում,լողափներումՈրպես ամառային ուսումնականնախագիծառաջարկում եմ « Իմաստուն բնությունը մեր աչքերով »նախագիծըՀանգստանում ենք հետազոտելով և  սովորելով...

Նախագծի ընթացքը
1. Տվյալ տարածքում բնակվող կենդանիների տեսակները`ինչով է պայմանավորված հենց այդ տեսակների տարածվածությունը
* Հետևել կենդանիների վարքգծին`ինչ վայրերում են բույն հյուսում,
* Ինչ <<շինանյութ>> են օտագործում բույն պատրաստելու համար
* Ինչպես են խնամում ձագերին, ինչպես են տեղափոխում մի վայրից մյուսը
* Ինչ հատկանիշներով են տարբերվում նորածին ձագուկները հասուն ձևերից,զարգացման որ շրջանում որ օրգաններն են առաջանում
* Ինչ կենսաբանական նշանակություն ունի զարգացման ընթացքում կերպարանափոխությունը` հասուն և նորածին ձևերի տարբերությունը /օրինակ`գորտը և շերեփուկը, թիթեռը և հարսնյակը և այլն/
2.Տվյալ տարածքի բույսերի տեսակները` ինչով է պայմանավորված հենց այդ տեսակների տարածվածությունը
* Բույսերից ինչ ավանդական դեղատոմսեր են պատրաստում և օտագործում այդ տարածքի բնակիչները
* Շատ հին ժամանակներից մարդիկ տեղումների մասին պատկերացում կազմել են հետևյալ կերպ`եթե երկինքը ամպամած է, բայց խատուտիկի ծաղկիկները բացված են, ուրմն անձրև չի սպասվում, իսկ եթե օրը արևոտ է ու պարզ, բայց խատուտիկի ծաղիկները փակված են ,ապա անձրևը անխուսափելի է : Տարբեր տեղեկատվական աղբյուրներից, գյուղի տարեցներից հավաքել նման տեղեկություններ բույսերի և կենդանիների մասին
Նախագծի արդյունքը
* Ճանաչել իրենց շրջապատող բույսերն և կեդանիները, հավաքել տեղեկություններ տվյալ բույսերից տարբեր դեղատոմսեր պատրաստելու մասին
* Ճանաչել իրենց շրջապատող կեդանիներին, ինչպես տարբերել թունավոր տեսակներին, ինչպես պաշտպանվել, և ինչպես կատարել առաջին օգնություն խայթոցների դեպքում
* Գտնել համացանցից կարճամետրաժ ֆլիմեր ձեզ հետաքրքրող  բույսերի և կենդանիների մասին, թարգմանել , պատրաստել ուսումնական նյութեր


Նախագծի նպատակն է
* Հարցազրույցների, ռադիոհաղորդումների, ֆիլմերի, ֆոտոշարքերի տեսքով, հետաքրքիր ուսումնական նյութերից մեդիափաթեթի պատրաստում,
* Նյութերի տեղադրում բլոգներում, կրթահամալիրի կայքում և ենթակայքերում
* Առաջացնել սեր և հոգատարություն կենդանիների, բույսերի նկատմամբ

Monday, June 27, 2016

Ծաղկած պատշգամբներ

Ծաղկած պատշգամբներ





 «Մխիթար Սեբաստացի » կրթահամալիրը  սովորողին ընձեռնում է հետազոտման մեծ միջավայր՝ դուրս դասարանական պատերից։ Այդպիսի միջավայր է մեր ծաղկած պատշգամբները:
Մեր քաղաքային բնակարաններում հենց պատշգամբներն են վերածվում այնպիսի օազիսների, որտեղ մշտական իշխում է ամառը՝աճում են բույսերը, բացվում են ծաղիկները:
Եկեք հասկանանք
·         ի՞նչպես է ճիշտ ընտրել բույսերը պատշգամբի համար
·         ի՞նչպես պաշտպանել դրանց վնասատուներից
·         ի՞նչպիսի խնամք է նրանց անհրաժեշտ
Պատշգամբում կարելի աճեցնել սովորական դաշտային բույսեր՝միամյա և բազմամյա:Բույսերի տեսակը կախված է պատշգամբի կառուցվածքից՝ հյուսիսային է, թե հարավային, բաց է , թե փակ:
Մայր դպրոցը զարդարված է չորս ծաղկող պատշգամբներով՝Ավագ դպրոցի պատշգամբ, Միջին դպրոցի, կենտրոնական մուտքի և աստղացուցարանին կից պատշգամբները:
Այդ   նախագիծը իրականացնում են մի խումբ  սովորողներ, ովքեր հետաքրքրվում են բուսաբուծությամբ, հետազոտում են բույսերի տարբեր տեսակների բազմացմանաճեցման առանձնահատկություններըհանդիպող հիվանդությունները և դրանց կանխարգելման մեթոդները:
 Նախապատրաստական փուլ:
·        Նախ նախագծի մասակիցները մաքրել են աստղացուցարանի կից  հատվածը
·        Պատրաստել անհրաժեշտ որակի հող
 ·        Սովորողները ուսումնասիրել  են պատշգամբների պայմանները, լուսավորությունը, դիրքը` համացանցի,  լրացուցիչ  գրականության միջոցով  կատարելով տարբեր թարգմանություններհավաքել են տեղեկություններ համապատասխան  բույսերի մասին(խնամքի, բազմացման առանձնահատկությունները):Որոշ սովորողներ տրամադրել են համապատասխան կտրոններ[U1] :
·         Ուսումնասիրել ենք քրիզամթեմների բազմացման տեխնոլոգիան և փորձլ ստանալ սածիլներ

·        Երբ զինվեցինք անհրաժեշտ  գիտելիքներով, սկսեցինք ակտիվ աշխատել:
Հիմնականում բոլոր սենյակային բույսերը գարնան և ամռան ընթացքում կարելի է աճեցնել բացօթյա պատշգամբում,սակայն  պետք է չմոռանալ ջերմային ֆակտորի մասին:
Քանի որ բացօթյա տարածքում գտվող բույսերի մոտ ավելի հաճախ է հանդիպում տարբեր հիվանդություններ և վնասատուներ, պետք է ավելի հաճախ այդ բույսերը մշակել համապատասխան լուծույթով:
Ելնելով մեր ունեցած պրակտիկայից ,  կարող եմ նշել, որ ճիշտ է պատշգամբի համար ընտրել տարբեր սեզոններին ծաղկող բույսեր և համադրել դրանք, այդ կերպ մենք կունենանք ծաղկած պատշգամբ տարբեր եղանակներին:
Մեր պատշգամբներում կան հետևյալ տեսակի բույսեր պասիֆլորա, որը ծաղկում է ամռանը, քրիզանթեմներ, որոնք կարճօրյա բույսեր են և ծաղկում են հոկտեմբեր ամսին մինչև դեկտեմբեր, մեխակների տարբեր տեսակներ, որոնք հիմա ծաղկած են, պիտունիաներ, որոնք ծաղկում են գարանանը և մնում են ծաղկած գրեթե ողջ տարի, եթե դրանց տեղափոխենք ներս ձմռանը, քորդենիներ, որոնք համարվում են սենյակային բույսեր, բայց լավ ծաղկում են նաև դրսում տաք եղանակին:

Նախագծի ընթացքում հանդիպած դժվարությունները:
Բոլոր պատշգամբները գտնվում են շատ արևկող հատվածներում, շատ տաք եղանակի ժամանակ թաղարներով բույսերը տեղափոխում ենք ավելի ստվերային պայմաններ, իսկ աստղացուցարանի կից տարածքի համար  պետք է ընտրենք ավելի արևասեր բույսեր և ապահովել մշտական գործող կաթիլային  ջրման համակարգ, հակառակ դեպքում ծաղկած բույսերը արագ հասունանում, սերմեր են տալիս և շուտ չորանում են,իսկ բույսերի մի մասը ուղղակի չդիմանալով տաք եղանակին, անկախ ամենօրյա խնամքի, չորանում են:
Մեր  ձեռքբերումները.  կատարելով թվարկված աշխատանքները՝  սովորողները ձեռք են բերում՝
·         ծաղկի խնամքին վերաբերվող անհրաժեշտ հմտություններ
·        պատասխանատվության զգացում. նրանց աշխատանքից է կախված իրենց տնկած  բույսերի աճն ու զարգացումը:
·        դրսևորում  են  առավելագույն ուշադրություն և հոգատարություն, նաև  մեծ համբերատարություն