Ծաղկած պատշգամբներ
«Մխիթար Սեբաստացի » կրթահամալիրը սովորողին ընձեռնում է հետազոտման մեծ միջավայր՝
դուրս դասարանական պատերից։ Այդպիսի միջավայր է մեր ծաղկած պատշգամբները:
Մեր քաղաքային բնակարաններում հենց պատշգամբներն
են վերածվում այնպիսի օազիսների, որտեղ մշտական իշխում է ամառը՝աճում են բույսերը,
բացվում են ծաղիկները:
Եկեք հասկանանք
·
ի՞նչպես է ճիշտ ընտրել
բույսերը պատշգամբի համար
·
ի՞նչպես պաշտպանել դրանց վնասատուներից
·
ի՞նչպիսի խնամք է նրանց անհրաժեշտ
Պատշգամբում կարելի աճեցնել
սովորական դաշտային բույսեր՝միամյա և բազմամյա:Բույսերի տեսակը կախված է պատշգամբի
կառուցվածքից՝ հյուսիսային է, թե հարավային, բաց է , թե փակ:
Մայր դպրոցը զարդարված է չորս ծաղկող պատշգամբներով՝Ավագ
դպրոցի պատշգամբ, Միջին դպրոցի, կենտրոնական մուտքի և աստղացուցարանին կից պատշգամբները:
Այդ նախագիծը իրականացնում են մի խումբ
սովորողներ, ովքեր հետաքրքրվում են բուսաբուծությամբ, հետազոտում են բույսերի տարբեր տեսակների բազմացման, աճեցման առանձնահատկությունները, հանդիպող հիվանդությունները և դրանց կանխարգելման մեթոդները:
Նախապատրաստական փուլ:
· Պատրաստել անհրաժեշտ որակի հող
· Սովորողները ուսումնասիրել են պատշգամբների
պայմանները, լուսավորությունը, դիրքը` համացանցի, լրացուցիչ գրականության միջոցով կատարելով տարբեր թարգմանություններ, հավաքել են տեղեկություններ համապատասխան բույսերի մասին(խնամքի, բազմացման առանձնահատկությունները):Որոշ սովորողներ տրամադրել են համապատասխան կտրոններ[U1] :
·
Ուսումնասիրել ենք քրիզամթեմների
բազմացման տեխնոլոգիան և փորձլ
ստանալ սածիլներ
· Երբ զինվեցինք անհրաժեշտ գիտելիքներով, սկսեցինք ակտիվ աշխատել:
Հիմնականում բոլոր սենյակային բույսերը գարնան
և ամռան ընթացքում կարելի է աճեցնել բացօթյա պատշգամբում,սակայն պետք է չմոռանալ ջերմային ֆակտորի մասին:
Քանի որ բացօթյա տարածքում գտվող բույսերի
մոտ ավելի հաճախ է հանդիպում տարբեր հիվանդություններ և վնասատուներ, պետք է ավելի
հաճախ այդ բույսերը մշակել համապատասխան լուծույթով:
Ելնելով մեր ունեցած պրակտիկայից , կարող եմ նշել, որ ճիշտ է պատշգամբի համար ընտրել
տարբեր սեզոններին ծաղկող բույսեր և համադրել դրանք, այդ կերպ մենք կունենանք ծաղկած
պատշգամբ տարբեր եղանակներին:
Մեր պատշգամբներում կան հետևյալ տեսակի բույսեր
պասիֆլորա, որը ծաղկում է ամռանը, քրիզանթեմներ, որոնք կարճօրյա բույսեր են և ծաղկում
են հոկտեմբեր ամսին մինչև դեկտեմբեր, մեխակների տարբեր տեսակներ, որոնք հիմա ծաղկած
են, պիտունիաներ, որոնք ծաղկում են գարանանը և մնում են ծաղկած գրեթե ողջ տարի, եթե
դրանց տեղափոխենք ներս ձմռանը, քորդենիներ, որոնք համարվում են սենյակային բույսեր,
բայց լավ ծաղկում են նաև դրսում տաք եղանակին:
Նախագծի ընթացքում հանդիպած դժվարությունները:
Բոլոր պատշգամբները գտնվում են շատ արևկող հատվածներում, շատ
տաք եղանակի ժամանակ թաղարներով բույսերը տեղափոխում ենք ավելի ստվերային պայմաններ,
իսկ աստղացուցարանի կից տարածքի համար պետք
է ընտրենք ավելի արևասեր բույսեր և ապահովել մշտական գործող կաթիլային ջրման համակարգ, հակառակ դեպքում ծաղկած բույսերը
արագ հասունանում, սերմեր են տալիս և շուտ չորանում են,իսկ բույսերի մի մասը ուղղակի
չդիմանալով տաք եղանակին, անկախ ամենօրյա խնամքի, չորանում են:
Մեր ձեռքբերումները.
կատարելով թվարկված աշխատանքները՝ սովորողները ձեռք են բերում՝
·
ծաղկի խնամքին վերաբերվող անհրաժեշտ հմտություններ
· պատասխանատվության զգացում. նրանց աշխատանքից է կախված իրենց տնկած բույսերի աճն ու զարգացումը:
· դրսևորում են առավելագույն ուշադրություն և հոգատարություն, նաև մեծ համբերատարություն
No comments:
Post a Comment