Friday, March 18, 2022

Մանկավարժական գարնանային բաց ճամբար

 Մարտի 21-25

  • 09։00-09։30՝ մանակավարժական ընդհանուր պարապմունք՝ պարուսուցում



  • 12:00-12:30՝ ընդմիջում

  • մարտի 21-23, ժամը 13.00 բնագիտության լաբորատորիայի աշխատանք
  • մարտի 22,24 ժամը 13.45-ից մարզական ակումբ թենիս։
  • մարտի 22, ժամը 10.40  կրթահամալիրի բույսերի խնամք
  • մարտի 23, ժամը 10.40 կաբինետի մաքրման աշխատանքներ


Monday, March 7, 2022

«ԳԻՏՍԵՐՈՒՆԴԻ» ՀԵՏ ՓՈՐՁԻ ՓՈԽԱՆԱԿՈՒՄ

 Մարտի 7-ին  Հայաստանի Ամերիկյան Համալսարանում տեղի ունեցավ «Ակտիվ Ուսումնառություն ԳիտՍերունդի հետ» համաժողովն ու ընդլայնված աշխատարանները՝ առկա ձևաչափով։ Կրթական այս հարթակի ծրագրի նպատակն է  ԳՏՃՄ առարկաներն սովորողների համար դարձնել հետաքրքիր և հաղթահարելի՝ այդպիսով մեծացնելով այդ ոլորտներում մասնագիտանալ ցանկացողների թիվը։

Մեր կրթահամալիրի 7-10 դասարանի մի խումբ սովորողներ մասնակցեցին մաթեմատիկա, ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն և ինֆորմատիկա  առարականերից  ԳիտՍԵՐունդի  կազմակերպած դասընթացներին: Նախագծային մոտեցումներ, թիմային աշխատանք, համագործակցային առաջադրանքներ, նորագույն տեխնոլոգիաների ակտիվ ներառում ուսումնառության մեջ… ուզում եմ ուրախությամբ նշել, որ այս ամենը մեզ համար արդեն հարազատ ու մշտական դարձած մոտեցումներ են մեր ամենօրյա աշխատանքային գործընթացում: