«Ուսումնական աշուն» նախագծի շրջանակներում պատրաստվում ենք իրականացնել՝
- ուսումնա-հայրենագիտական ճամփորդություն դեպի Թեժառույք վանական համալիր
Թեժառույքը կամ Տրդատավանքը գտնվում է Մեղրաձոր գյուղից հարավ-արևմուտք, Թեժ գետի աջափնյա մասում, ճանապարհն անցնում է անտառապատ արահետներով…
Նախագծի իրականացման օրը՝ Մայիսի 28
Ճամփորդողների խումբը` Ավագ և Միջին դպրոցի սովորողներ
Նպատակը՝ Սովորողների ստեղծագործական, հայրենագիտական, աշխարհագրական, ճամփորդական գիտելիքների զարգացում, ամրապնդում, կողմնորոշում տեղանքում, հայրենիքի տեսարժան վայրերի ու բարձունքերի բացահայտում:
Մեկնում ` Մայր դպրոցից 28-ին, ժամը 09:00
Վերադարձ՝ ժամը 18:00
Ճամփորդության անհրաժեշտ պարագաներ՝
- տաք հագուստ
- հարմար կոշիկներ
- արևապաշտպան գլխարկ
- հարմար ուսապարկ
- սնունդ և ջուր
- ֆոտոխցիկ, ձայնագրիչ
Ճամփորդության ավարտից հետո սովորողներն ընդհանրացնում են հավաքած տեղեկությունները, իրենց տպավորությունները և վերջնական արդյունքները հրապարակում բլոգում ։