Wednesday, November 6, 2024

«BioExpo» ցուցահանդես



Նոյեմբերի 8-ին, ժամը 12:00 - ից մինչև 16:00 - ն ԵՊՀ-ի կենտրոնական մասնաշենքի նախասրահում (հասցե՝ ք․ Երևան, Ալեք Մանուկյան փ․, 1) կիրականացվի «BioExpo» ցուցահանդեսը: Էքսպոյի ժամանակ ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի ամբիոնները հնարավություն ունեն ներկայացնելու իրենց մասնագիտական և աշխատանքային հնարավորությունները, ինչը կարևոր է աշակերտների մասնագիտական կողմնորոշման համար: Ամբիոնների գրագետ և բովանդակալից ներկայացումը  կապահովի առավել գրավիչ ու դինամիկ ճանաչողական ֆոն:

Առանձին տաղավարներով կներկայացվեն նաև ֆակուլտետի շրջանավարտների բազմաճյուղ աշխատանքային ոլորտները ներկայացնող կազմակերպությունները (Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի գիտահետազոտական ինստիտուտներ, Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի մարմիններ, կլինիկական ախտորոշիչ լաբորատորիաներ, բնապահպանության, սննդարդյունաբերության, կենսատեխնոլոգիայի ոլորտների տարբեր կազմակերպություններ և այլն), ինչը հնարավորություն կտա պատկերացնելու ուսանողից մինչև հաջողակ գործարար դառնալու հեռանկարները:

Միջոցառումը կազմակերպվում է Կենսաբանության ֆակուլտետի, նույն ֆակուլտետի ուսանողական  խորհրդի և ուսանողական գիտական ընկերության համատեղ նախաձեռնությամբ:

Նախագծի մասնակիցներ`

1.Խաչատրյան Գայանե 10-րդ դասարան

2. Մկրտչյան Մանե 12-րդ դասարան 

3. Մուրադյան Նարե 12-րդ դասարան

4. Բարսեղյան Մանե 11-րդ դասարան

Thursday, October 31, 2024

Մարմարյա սրահի համալրում

 Կենսաբանության ընտրության խմբի սովորողների և տիկին Շողիկի հետ համատեղ նախագծով սկսել ենք համալրել մարմարյա սրահի բույսերը։Նախ սովորողների հետ միասին այցելեցինք բուսաբուծության լաբորատորիա, որտեղ սովորղները ծանոթացան բույսերի շատ տեսակների , դրանց խնամքի միջոցոներին, աճեցման պայմաններին , որից հետո  հաշվի առնելով մարմարյա սրահի ոչ բարենպաստ պայմանները` ընտրեցինք ստվերադիմացկուն և ոչ ջերմասեր բույսեր։ 

Հաջորդ փուլը սրդեն բույսերի համալրումն էր`












Հոկտեմբեր ամսվա հաշվետվություն

 1.Մասնակցել եմ «ԲՏՃՄ բնագավառի բաց հավաքին և լուսաբանել

2. Հոդված `Գիտհաստատությունները որպես գործընկեր

3. Կազմել և ստուգել հեռավար ուսուցման աշխատանքներ(3 սովորողի)

4. Կազմել և ստուգել եմ բնագիտական ֆլեշմոբի 4-րդ մակարդակը(23 սովորող)։

5. Տիկին Շողիկի հետ  համատեղ նախագծով համալրում ենք մարմարյա սրահի բույսերը։

Wednesday, October 23, 2024

«ԲՏՃՄ բնագավառի բաց հավաք»։

 Մեկնարկեց կրթահամալիրում արդեն ավանդույթ դարձած «ԲՏՃՄ բնագավառի բաց հավաքը»։ Հավաքին մասնակցեցին «Իմացումի հրճվանք» ծրագրի դասվարները, Ծաղկունք և Գագարին դպրոցների սովորողներ և ուսուցիչներ։ Մասնակիցները բաժանվեցին խմբերի և ըստ գրաֆիկի այցելեցին համապատասխան  լաբորատորիաները`իրականացրեցինք մի շարք հետաքրքիր փորձեր, ծանոթացան սովորողների պատրաստած տարբեր սարքերի, մոդելների։

Կարծում եմ մասնակիցները իրական իմացումի հրճվանք ապրեցին, կհանդիպենք հաջորդ տարի նոր փորձերով ։

Տեսանյութը` այստեղ։














Tuesday, October 15, 2024

Գիտական հաստատությունները՝ որպես գործընկեր




Կրթահամալիրում  բնագիտական առարկաների ուսուցումը հիմնաված է փորձերի իրականացման, տեսածը հասկանալու , ստացած արդյունքը մեկնաբանելու հիման վրա.  փորձնականից անցում կատարելով տեսականին։

 

«Կենսաբանություն»  դասընթացի ուսուցման պրոցեսը առավել գրավիչ, հետաքրքիր և ուսուցողական դարձնելու նպատակով հանագործակցում ենք տարբեր գիտական հաստատությունների հետ։  
Համագործակցելով կենսաբանության ֆակուլտետի մանրէաբանության ամբիոնի աշխատակիցների հետ՝ ավագ դպրոց վարժարանի կենսաբանության ընրությամբ դասընթացի սովորողները ձեռք են բերել անհատական փորձեր կատարելու տարբեր հմտություններ, զինվել  անհրաժեշտ գիտելիքներով և չցանկանալով կորցնել սովորացնելու հնարավորությունը՝ կթահամալիրում իրականացրել են  կլոր սեղան - քննարկումներ, սովորող սովորեցնող  բազմաթիվ նախագծեր, որոնց մասնակիցներ էին  միջին և կրտսեր դպրոցների սովորողները ։Այս համագործակցության կարևորությունը  ոչ միայն նոր հմտություններ և գիտելիքներ ձեռքբերելն է , այլև սովորածը կրթահամալիր տեղափոխելը, ուսուցման գորընթացի բաղկացուցիչ  մաս դարձնելը։Կենսաբանության ֆակուլտետի մանրէաբանության ամբիոնում կատարված փորձերը ներկայացված են տեսնյութերում՝

Կատարած նախագծերը սովորողները ամփոփում են պատումների ձևով՝ ներկայացնելով իրենց տեսածը, կատարված փորձը, ստացած արդյունքները։Ներկայացնում եմ Մելինե Աբրահամյանի և Էրիկ Գևորգյանի պատումները։


Յուրաքանչյուր նախագծի իրականացման գործընթացին նախորդում են նախապատրաստական աշխատանքները՝ սովորողները ուսումնասիրում են իրականացվող փորձերի տեսական բաղադրիչը, կատարում բազմաթիվ թարգանություններ, պատրաստում ուսումնական նյութեր, պատրաստվում ներկայանալ իրենց կրտսեր ընկերներին, փորձել պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին։Վերոնշյալ աշխատանքները նույնպես նպաստում են սովորողի գիտելիքների ընդլայմանը և ինքնակրթությանը, ինչպես նաև լսրանի առջև հանդես գալուն։  

· Մեզ շրջապատող մանրէները — Միջին և Ավագ դպրոցի սովորողներ

· Մածնի մեջ ապրող բակտերիաները— Սոֆյա Շագոյան

· Մեզ շրջապատող մանրէները - Կրտսեր և Ավագ դպրոցի սովորողներ


Նշված նախագծերը երկարաժամկետ են, կատարվող փորձերի իրականցումը, մշակումը և սպասվող արդյունքների ստացումը ամիսների աշխատանք է։


Հաջորդ նախագիծը, որը նույնպես շատ կարևորում եմ կենսաքիմիայի ինստիտուտի աշխատակիցների հետ համագործակցությունն է։Ինստիտուտում իրականացվում էր շաքարային դիաբետով հիվանդ առնետների բուժման նոր տեխոլոգիաներ, կիրառվում էին նոր դեղորայքներ,  որոնք նպաստում էին ենթաստամոքսային գեղձի կողմից մեկ այլ հորմոնի արտադրությանը, որը կարող էր փոխարինել ինսուլինին, այսինքն փորձում էին գտնել շաքարախտի այլընտրանքային բուժում։Այս տեսական հատվածին ծանոթացմանը զուգընթաց ,սովորողները մասնագետների օգնությամբ չափել են առնետների շաքարը, մանրադիտակով նայել քաղցկեղով հիվանդ և առողջ առնետների ուղեղի բջիջները, համեմատել դրանք, փորձել հայտնաբերել քաղցկեղային բջիջները։Նկարագրվածից դժվար է պատկերացնել սովորողների հետաքրքրությունն ու ոգևորությունը։


Նման համագործակցային նախագծեր կրթահամալիրում  բազմաթիվ են և կրում են շարունական բնույթ։Ներկայացված նախագծերի նորարարությունը  գիտահետազոտական հաստատություններում կատարվող փորձերի մեխանիզի ներդրումն է  ավագ դպրոցի սովորողի ուսումնական գործունեության մեջ։ Ծանոթանալով գիտհաստատություններում իրականացվող աշխատանքներին, գիատական հայտանագործություններին, կատարվող ուսումնասիրություններին,  սովորողները կկարողանան բացահայտել կենսաբանությունը գործնական տեսանկյունից, կզգան վերջինիս դերը տարբեր հիվանդությունների բուժման, կանխարգելման գործում։


Գիտական հաստատությունների հետ համագործակցելը կարող է արմատապես փոխել բնագիտական առարկաների ուսուցման մեթոդը՝դարձնելով այն առավել մատչելի, կիրառելի, դրանց ինտեգրումը ուսումնական ծրագրերում   կծնի առավել արդյունավետ , հետաքիքիր և բազմազան կրթական միջավայր, որը կնպաստի նաև սովորողի մասնագիտական կողմնորոշմանը։


    Sunday, September 29, 2024

    Սեպտեմբեր ամսվա հաշվետվություն

     1. Հետազոտական աշխատանք`այս տարի ունեմ գրանցված 6 սովերող , բոլորի հետ զրուցել ենք, որոշել ենք թեմաները, 3 սովորողի հետ արդեն սկսել ենք աշխատել, ընթացքը` այստեղ։

    2. հեռավար ուսուցման առաջադրանքների կազմում և 3 սովորողի  առաջադրանքի ստուգում։


    Հետազոտական աշխատանք 2024-2025թթ

     1. Մանե Մկրտչյան աշխատանքը` այստեղ։

     2. Նարե Մուրադյան աշխատանքը` այստեղ։

     3. Անիտա Գրիգորգյան աշխատանքը` այստեղ։

    Monday, August 19, 2024

    Օգոստոսյան մանկավարժական ճամբար

     Օգոստոսի 20

    • 9։00 աշխատանքային օրվա սկիզբ
    • 09:30 հավաք մանկավարժական խորհրդով. թեմա՝ 2024-2025 ուսումնական տարվա աշխատանքների մեկնարկ
    • 10։30 կաբինետի մաքրում, կահավորում
    • 12։30՝ ընդմիջում

    Օգոստոսի 21

    • 9։00 աշխատանքային օրվա սկիզբ
    • 09:30 հավաք մանկավարժական խորհրդով. թեմա՝-Սեպտեմբեր ամսվա նախագծերի քննարկում
    • 10:30՝ հավաք Ավագ դպրոցի մանկավարժական խորհրդով

     Ուսումնական պլանով որոշված կարգերի քննակում,9-րդ դասարանում ուսումնական նախագծի կազմակերպման կարգ, խնդիրներ

    • 12։30՝ ընդմիջում

    Օգոստոսի 22

    • 09:30  հավաք Ավագ դպրոցի մանկավարժական խորհրդովn
    • 12։30՝ ընդմիջում
    • 11։30-14։00՝ անհատական կամ խմբային աշխատանք
    • նախագծային շաբաթվա անելիքների հրապարակում
    • ուսումնական առաջին շրջանի օրացույցների, անհատական պլանների հրապարակում
    • Առարայական ծրագրերի հետ կապված շտկումներ, փաթեթների վերանայում

    Օգոստոսի 23

    • 9։00 `ժամերգություն Սուրբ Երրորդություն եկեղեցում
    • 9:30՝ նախագծային շաբաթվա անելիքների հրապարակում
    • 10։30 ՝անհատական աշխատանք
    • 12:30՝ ընդմիջում
    • 14։00՝ ուրբաթ-համերգ Մարմարյա սրահ

    Օգոստոսի 26

    • 9։00 –9։15 ընդհանուր պարապմունք
    • 09:30 –12:30 կաբինետի մաքրում, կահավորումխ
    • 12։30՝ ընդմիջում
    • 13։00-13։45 հետազոտական աշխատանքների թեմաների ներկայացում

    Օգոստոսի 27

    • 9։00-9։15  ընդհանուր պարապմունք
    • 09:30 –11։30  հետազոտական աշխատանքի թեմաների հետ կապված աշխա
    • 12։30՝ ընդմիջում
    • 13։00-13։45 դասավանդողները ներկայացնում են տեղեկատվություն սեպտեմբերյան նախագծային շաբաթվա մասին

    Օգոստոսի 28

    • 9։00-9։15՝  ընդհանուր պարապմունք
    • 10։30-անհատական աշխատանք
    • 12։30՝ ընդմիջում
    • 13։00՝ աշխատողների ժողով «Սեբաստիա» համերգասրահ

    Օգոստոսի 29

    • 9։00-9։15՝  ընդհանուր պարապմունք
    • 10։30-անհատական աշխատանք
    • 12։30՝ ընդմիջում
    • 13։00-14։00՝ սարքաշինության լաբորատորիա

    Լաբորատոր նոր փորձեր

     


    Կրթահամալիրում  բնագիտական առարկաների ուսուցումը հիմնաված է փորձերի իրականացման, տեսածը հասկանալու , ստացած արդյունքը մեկնաբանելու վրա.  փորձնականից անցում կատարելով տեսականին։Փորձարարական նախագծերի փաթեթը նոր փորձերով համալրելու  նպատակով կենսաբանության ընտրության խմբի սովորողների հետ համացանցից ընտրում և թարգմանում ենք նոր, հետաքրքիր փորձեր։

    Ի՞նչ փուլերից է կազմված մեր նախագիծը՝

    •  թարգմանում ենք նյութը համացանցից
    • ձեռք բերում անհրաժեշտ պարագաները
    • քննարկում, հասկանում փորձի ընթացքը
    • իրականացնում փորձը՝ արձանագրելով արդյունքները
    Բոլորս գիտենք, որ ֆոտոսինթեզի իրականացման համար անհրաժեշտ է լույս (արևի ճառագայթներ),փորձենք հաստատել վերջինս կատարելով այս հետաքրքիր և պարզ փորձը՝ Լույսի ազդեցությունը ֆոտոսինթեզի վրա, փորձի ընթացքին հետևեք սովորողների բլոգներում՝ Նանե Խաչատրյան, Յանա Գրիգորյան։

     

    Գենետիկայի ոլորտում կատարված նոր հայտնագործություններ





    Մասնակիցներ` ավագ դպրոցի

    Նպատակը

    • Ծանոթանալ գենետիկայի ոլորտում կատարվող նոր հայտանագործությունների
    • Դրանց կիրառման ոլորտներին 
    • Ինչպիսի ազդեցություններ են թողնում մարդկանց և շրջակա միջավայրի վրա
    • Հնարավո՞ր է արդյոք որևէ կերպ կառավարել գեների թողած ազդեցությունը օրգանիզմի վրա
    Ընթացքը` 
    • օգտվել համացանցային տարբեր աղբյուրներից, գտնել թարգմանել համապատասխան նյութերը
    • Համագործակցել գիտական հաստատությունների հետ
    • Պատրաստել ուսումնական նյութեր

    Մանրէները մեր կյանքում


    Նախագծի մասնակիցներ` միջին և ավագ դպրոցի սովորողներ


    Նախագծի իրականացման ժամկետը՝ կհստակեցվի համատեղ քննարկման արդյունքում

    Նախագծի նպատակն է
    1. Ծանոթանալ մանրէների տեսակներին, կառուցվածքին
    2.Դրանց կիրառման ոլորտներին
    3.Կարողանալ ինքնուրույն փորձառարական նմուշներ պատրաստել, կատարել փորձ և տալ եզրակացություն

    Նախագծի ընթացքը
    1. ստանալ տեսական գիտելիքներ
    2. ստանալ գործնական գիտելիքներ
    3. կարողանալ կիրառել ստացած հմտությունները՝ ինքնուրույն կատարել փորձերը
    4. աուդիո և վիդեոնյութերի պատրաստում, որոնք կտեղադրվեն  կայքում ։
    Նախագծի ամփոփումները սովորողների բլոգներում՝

    Friday, August 2, 2024

    9-րդ դասարանի առարկայակ ծրագիր

     «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում 9-րդ դասարանում կենսաբանության  դասընթացի  ծրագիրն և գնահատման համակարգը հիմնված է հանրակրթության պետական չափորոշիչների,  ինչպես նաև կենսաբանության առարկայական չափորոշիչների և «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի  հեղինակային այլընտրանքային կրթական ծրագրի պահանջների վրա:  

    9-րդ դասարանի կենսաբանության դասավանդումը նպատակաուղղված է այն բանին, որ սովորողը կարողանա՝

    • տարբերել օրգան - համակարգերը, դրանց կառուցվածքները, ներկայացնել  տարբեր հիվանդությունների առաջացման պատճառները դրանց կանխարգելման մեթոդները,
    • ունենալ պատկերացում օրգանիզմի բջջաբանական կառուցվածքի , օրգանիզմի ներքին միջավայրում հանդիպող օրգանական և անօրգանական նյութերի վերաբերյալ,
    •  

    9-րդ դասարանի կենսաբանության առաջադրանքների փաթեթ



    Դասագրքի հղումն Է

    Դաս 1  (09.09-13.09)
    Կենդանի օրգանիզմի բաղադրությունօրգանականանօրգանական նյութերհիդրոֆիլ և հիդրոֆոբ նյութր:
    Լրացուցիչ աշխատանք`
    1. Ո՞րն է օրգանւզմի ամենափոքր միավորը։
    2.Ի՞նչ օրգանական և անօրգանական նյութեր գիտեք, բերեք օրինակներր։
    3. Բնութագրեք հիդրոֆիլ և հիդրոֆոբ նյութերը, բերեք օրինակներ։

    Դաս 2(16.09-20.09)
    Բջջի օրգանական նյութեր`ածխաջրերի, սպիտակուցներդրնաց կառուցվածքը՝առաջնայիներկրորդայիներրորդայինչորրորդային կառուցվածք,բնափոխում, ֆունկցիան:Ածխաջրերճարպեր դրանց կառուցվածքը:
    Լրացուցիչ աշխատանք
    Բերել  առօրյաում հենդիպող սպիտակուցների բնափոխման օրինականեր,նշել  պատճառներըինչ գործոնների ազդեցությամբ են դրանք բնափոխվումպատրաստել ուսումնական նյութ:

    Դաս 3
    (23.09-27.09)
    Կրկնում եք անցածը(դաս 1-3ը) , լրացնում բլոգները, պատրաստվում բանավոր հարցմանը։


    Դաս 4 (30.09-04.10)
    Նուկլեինաթթուներ, դրանց ֆունկցիաներըգենետիկական կոդ
    Լրացուցիչ աշխատանք`
    1.Պատասխանել հարցերին`
    • Ի՞նչ է գենը, որոնք են ԴՆԹ_ի ֆունկցիաները բջջում։
    • Նուկլեյնաթթուները քանի՞ տեսակ են լինում,  նշել դրանց ֆունկցիաները
    • Որո՞նք են նուկլեյնաթթուների մոնոմերները, նշել դրանց տարբերությունները։
    Դաս 5 (07.10_11.10)
    2.Թարգմանել հղումներով նշված  որևէ նյութ և պատրաստել ուսումնական նյութեր:



    Wednesday, July 3, 2024

    12-րդ դասարանի առաջադրանքների փաթեթ

    Դասագիրքը՝  տես այստեղ

    շաբաթ 1
    Երկրի վրա կյանքի պայմաններըգոյության միջավայրեր:Տնային առաջադրանք
    Կա արդյոք կապ գոյության միջավայրերի միջևեթե այո ապա նշեք դրանք:Ի՞նչ է ուսումնասիրում էկոլոգիանէկոլոգիական գործոններկենսածին 1., մարդածին:Գործոնների փոխազդեցությունները:
    Տնային առաջադրանք .Ո՞րոնք են արդիական էկոլոգիական խնդիրները ըստ քեզ , բերել կենսածին և մարդածին գործոնների օրինակներ:Ի՞նչ է  ցույց  տալիս օպտիմումի օրենքը:


    շաբաթ 2
    Պարբերական երևույթները բնության մեջ:Օրական  ռիթմներ , սեզոնային երևույթներկենսաբանական ռիթմներ:Տնային առաջադրանք
    Բերել էկոլոգիական և ֆիզոլոգիական ռիթմների օրինականեր:Ըստ լուսային օրվա նկատմամբ զգայնության քան՞ի խմբի են բույսերըԲերել օրինականեր:Կան արդյոք ձեր շրջապատում այդպիսի բույսեր, նկարեք, պատմեք դրանց մասին: