Sunday, May 31, 2020

Սովորող սովորեցնող նախագիծ




Կատարված աշխատանքը այստեղ։

Նախագծի օրը՝ 4.06․20թ․ ,ժամը 10։30։
Նախագծի մասնակիցներ Ավագ դպրոցի կենսաբանության ընտրության խմբի սովորողներ և Միջին դպրոցի մուտքի ճամբարի մասնակիցներ։
Մասնակիցները գալիս են ձեռնոցներով և դիմակներով։

Նախագծի նպատակն է՝

  • մասնակիցներին ծանոթացնել կենսաբանության լաբորատորիայի սարքավորումներին, օգտագործման կանոններին
  • պատրաստել թաց և չոր պատրաստուկներ
  • դիտել մանրադիտակով
  • ուսումնասիրել մանրէների  կառուցվածքը
Նախագծի արդյունքը՝

  • սովորողները կատարում են անհատական փորձեր
  • փորձերի պարզբանումը և մեկնաբանությունը տեղադրում են կայքում

Wednesday, May 27, 2020

Օգտագործելով հնարավորությունները


Հոդված


Անկեղծ խոստովանում եմ՝ հոդվածներ հաճախակի չեմ գրում, երբեմն փորձում եմ ինձ արդարցնել՝ հղում անելով մասնագիտությանս բնագիտական ուղղվածությանը , բայց... Մի խոսքով, երբեմն ես էլ եմ ցանկություն ունենում արտահայտվելու, փորձս պատմելու, ձեռքբերումներն ու դժվարութունները նշելու։ Այս անգամ ցանկանում եմ անդրադառնալ Ավագ դպրոցի նշանակության, արդյունավետության շուրջը պտտվող կարծիքներին, քննադատությանն ու նաև գովեստին։ Հաճախ եմ ականատես լինում ծնողների դժգոհությանը. իրենց երեխաների կյաքից անիմաստ երեք տարիների կորուստ են համարում Ավագ դպրոցը՝ մեկնաբանելով, որ միևնույն է, դիմում են կրկնուսույցների օգնությանը։
Այժմ եկեք հասկանանք՝ ինչ ունենք մենք և ինչպես ենք այն օգտագործում: Կրթահամալիրի Ավագ դպրոցի ուսումնական պլանը հնարավորություն է տալիս սովորողներին ընտրելու առարականեր՝ ըստ իրենց նախասիրության, մասնագիտական կողմնորոշման: Դու ունես  երեք տարի այդ դասընթացներն ուսումնասիրելու, գիտելիքներ ու կարողություններ ստանալու համար: Հնարավորությունը տրված է , հնարավորության տնօրինողը դու ես. կարող ես ուղղակի վատնել ժամանակը, բայց կարող ես ճիշտ տնօրինել և ստանալ ոչ միայն շտեմարանային պահանջները բավարարող առարկայական գիտելիքներ, այլև բազմաթիվ հմտություններ, որոնք ցանկացած մասնագետի կյանքում օգտակար կլինեն։ Որպես ասածիս վառ օրինակ՝ ցանկանում եմ ուշադրություն հրավիրել կրթահամալիրի շրջանավարտ Սվետլանա Խաչատրյանի «Ինքնավստահությունն ու աջակցությունը գործի կեսն են» գրառմամբ։
Ավագ դպրոցում ուսուցումը կարևորում եմ և որպես դասավանդող և կրթահամալիրի Ավագ դպրոցի սովորող երկու տղաների մայր: Ցանկանում եմ նշել կրթահամալիրի Ավագ դպրոցի ընձեռած հնարավորությունները «Կենսաբանություն» դասընթացի օրինակով։
Սովորաբար բնագիտության նկատմամբ հետաքրքրությունը քիչ է, հատուկենտ սովորողներ են լինում, ովքեր իսկապես հետաքրքրված են ու իրենց ծրագրերի հիմքում հենց այդ ուղղությունն է ընկած: Պատճառները շատ են՝
  • պետական հանրակրթական դպրոցներում լաբորատորիաներ չլինելը
  • գիտության նկատմամբ հասարակության «վերաբերմունքը»
  • աշխատատեղերի պակասը։
Կենսաբանությունը Ավագ դպրոցում ընտրությամբ դասընթացներից է: Ընտրությամբ դասընթացի խմբերը 10-12-րդ դասարաններում 8-12 հոգուց են կազմվում, հաճախ՝ տարատարիք: Դասընթացի կազմակերպման հիմքում ընկած են՝
  • նախագծերը
  • լաբորատոր փորձերը
  • համագործակցությունները ոլորտի մասնագետների, կազմակերպությունների հետ
  • բաց պարապմունքները երիտասարդ գիտնականների կազմակերպմամբ
  • այցելությունները հայաստանյան լաբորատորիաներ
  • ճամփորդությունները։
Այսպիսով՝ սովորողը ոչ միայն կենսաբանությունն է յուրացնում, այլև ձեռք է բերում շատ կարևոր կարողություններ, որոնք միայն դասագրքային նյութը սերտելով չես ստանա:
Ներկայացնեմ կենսաբանության ընտրության դասընթացի մեկ տարվա գործունեության աշխատանքային ուղղությունները, ինչը հնարավորության կտա պատկերացում կազմելու ուսուցման մեթոդի, կիրառվող գործիքների վերաբերյալ։
Ուսումնական աշունը շատ արդյունավետ էր մեր խմբի համար: Ընտրությամբ խմբի սովորողները մասնակցեցին Կենսաբանական համալսարանում իրականացվող սեմինարներին՝ «Մանրէների դերը մեր կյանքում»: Սեմինարների ընթացքում սովորողները ուսումնասիրել են մանրէների դերը մարդու կյանքում, կատարել են անհատական փորձեր, կատարել շրջայց Պատմության թանգարանում, խմբային աշխատանք՝ պատրաստել զեկույցներ՝ ըստ հանձնարարված թեմաների, արդյունքում՝ ստացել մասնակցության սերտիֆիկատներ: Նախագծի մասնակից սովորողները կազմակերպել են կլոր սեղան-քննարկում կրթահամալիրում և ներկայացրել ստացած հմտությունները և գիտելիքները: Ստացած գիտելիքները սովորողները կիրառել են կրթահամալիրի լաբորատորիայում՝ ուսումնասիրել տիղմի մեջ գտնվող մանրէներըմածունի կաթնաթթվային բակտերիաները։
Կրթահամալիրը մի ամբողջական օրգանիզմ է. Ավագ, Միջին , կրտսեր դպրոցների տարանջատում չկա։ «Սովորող սովորեցնող» նախագիծը մեր դասընթացների անբաժան մասն է: Քանի որ վիրուսը անտարբեր չէր թողել նաև մեր փոքրիկ «Ինչուիկներին», մագիստրոս Սոնա Նիկոլյանի մասնակցությամբ բաց պարապմունք կազմակերպեցինք կրտսեր դպրոցի սովորողների հետ: Այսպիսով՝ համագործակցությունը եղավ ավելի ընդգրկուն, նոր մարդիկ ներառվեցին, իսկ կենսաբանությունն էլ դարձավ ավելի սիրելի, հետաքրքիր, մատչելի:
Այս ամենը օգնում է մեր սովորողներին իրենց ընտրած մասնագիտության մեջ խորանալու, ավելի շատ ուսումնասիրություններ ու հետազոտություններ անելու և համոզված եմ, որ այս տարի նույնպես սովորողներս պատվով կհանձնեն իրենց համար այսքան կարևոր և հուզիչ առաջադրանքը՝ բուհական քննությունը առանց կրկնուսույցի, առանց ավելորդ ծախսի՝ կրթահամալիրյան երեք տարին ճիշտ օգտագործելով:
Այսքանը, հետևույթուններ արենք ինքներդ. մեզ տրված ժամանակը բավական է ռեալ գիտելիքներ, հմտություններ ստանալու համար, եթե կա դասավնդողի և սովորողի սրտացավ վերաբերմունք, նպատակին հասնելու ցանկություն, ստեղծված է միջավայրը, որը շարունակ նորացվում է ու հարմարեցվում օրվա պահանջին։ Մենք ենք ընտրում՝ Ճանապարհ հարթել, թե մեղավորներ փնտրել։

Sunday, May 24, 2020

Անհատական աշխատաժամանակ

Անհատական աշխատաժամանակ ։
  • Իրականացված ճամբարային նախագծային աշխատանքների խմբագրում, արդյունքների հրապարակում։
  • 25.06._ին , ժամը՝11:00-13։00 հերթապահություն ւ լուսաբանում Մայր դպրոցում 
  • Մասնակցություն կրթահամալիրի տնօրենի հետ առցանց-բաց հավաքներին։
  • Մասնակցություն Միջին և Ավագ դպրոցների մանկավարժական աշխատողների առցանց հանդիպումներին։
  • Ինքնակրթություն՝ Հերման Հեսսե_《Տափաստանի գայլը》ստղեծագործության ընթերցում։

Wednesday, May 20, 2020

Շրջակա միջավայրի միջազգային օր՝ հունիսի 5




Նախագծի մասնակիցներ՝սեբաստացի սովորողներ
Նախագծի ընթացքը
  • Սովորողները ընտանիքի անդամների հետ միասին խնամում , մաքրում են իրենց բանկը, պատշգամբը, տնամերձ հողատարածքը
  • ցանկալի է նաև հարևանների ներգրավումը
  • աշխատանքի ընթացքում ներկայացնում են շրջակա բույսերը, տեսկաները, ով և ինչպես է իրականացնում վերջինիս խնամքը
Նախագծի արդյունքը

  • Ունենալ կոկիկ, խնամված միջավար 
  • Տեսանյութերի պատրաստում 
  • Լուսաբանում բլոգներում։
Հայտագրված սովորողներ՝
1. Մանե Ժամհարյան 11-րդ դասարան
2.Վարդան Արամյան 11-րդ դասարան
3.Նարեկ Վարդանյան 10-րդ դասարան 
4.Անի Արղության 9-րդ դասարան։
·  


Saturday, May 9, 2020

Մայիսի 11-15





9-րդ դասարն ժառանգական հիվանդություններ

10_12 _ րդ դասարաններ՝ ընտանիքի գենետիկա։

Ժառանգական հիվանդություններ

Մայիսի 11-14
Նաախագիծի մասնկաիցներ՝ 9-րդ դասարանի սովորողներ



Նախագծի ընթացքը
  • Սովորողները ուսումնասիրում են տարբեր ժառանգական հիվանդություններ
  • Պարզում որոնք են դրանց առաջացման պատճառներ

Փորձում ստացած գիտելիքների հիման վրա պատրաստերել ուսումնական նյութեր , տեսանյութեր

Նախագծի արդյունքը
 Լուսաբանում բլոգում, ենթակայքում։


Մայիսյան հավաքի հաշվետվություն

Կազմակերպել եմ
1․Կլոր սեղան ՝ բնագիտությունը ընտանիքում հղումը (մասնակցել են 15 սովորող , 6ծնող, 5 դասավանդող՝ Գայանե Մխիթարյան, Սուսան Սահակյան, Հասմիկ Ուզունյան, Էմմա Այվազյան, Քրիստինե Սահակյանց։)
2․Բաց դաս՝վիտամինների դերը մարդու կյանքում դասը վարում է Դավիթ Ամիրյանի ծնողը հղումը (մասնակցել են 19 սովորող՝7 և 8_րդ դասարանի,1ծնող, 3 դասավանդող՝Մխիթարյան Գայանե, Հասմիկ Ուզունյան, Սուսան Սահակյան)։
3. Սրտադրական ուսուցում բաց դաս Հասմիկ Ուզունյանի հետ( մասնակիցներ 7 և 8րդ դասարանի 18 սովորողներ )։

Մասնակցել եմ
1․Տաթև Աբրահամյանի և Ստելա Մանցականյանի բաց դասին
2․Սամվել Թամազյանի և Նելի Գեղամյանի կլոր սեղանին
3․Լուսինե Ներսեսյանի բաց դասին
4․Գոհար Եղոյանի բաց դասին
5․Ժամը 15․00 ին կազմակերված կլոր սեղան քննարկումներին։

Thursday, May 7, 2020

Վիտամինների դերը մարդու կյանքում



Հանդիպման հյուրն է՝ դեղագետ Հասմիկ Վարդանյանը։
Նախագծի իրականացման  օրը՝ մայւսի 8_ին, ժամը 11։30։
Նախագծի մասնկակիցներ՝ սովորողներ և ծնողներ, դասավանդողներ։
Նախագծի ընթացքը
  • Սովորողները ուսումնասիրում են վիտամինները
  • Դրանց դերը մարդու կյանքում
  • Ահրաժեշտ չափաբաժինները
  • Կազմում իրենց հետաքրքրող հարցեր
  • Հանդիպման ընթացքում տիկին Հասմիկը ներկայացնում է անհրաժեշտ նյութը և պատասխանում սովորողների հարցերին։
Արդյունքը
Տեսադասը տեսագրվում է: Տեսագրությունը հրապարակվում է դասավանդողի բլոգում, եթակայքում:

Saturday, May 2, 2020

Նախագիծ բնագիտությունը խոհանոցում



Բնագիտությունը խոհանոցում նախագծի նպատակն է սովորողների ստացած տեսական գիտելիքները  կիրառել կենցաղում։
8-րդ դասարանի սովորողները ուսումնասիրել են գեղձերի կառուցվածքը, դրանց ֆունկցիաներ, պարզել են, որ գեղձերի արտադրած որոշ ֆերմենտներ կիրառվում են կենցաղում։
7-րդ դասարանի սովորողները կատարել  են բակտերիաների կառուցվածքի և ֆունկցիաների վերաբերյալ թարգմանություններ, պարզել են , որ նրանց շնորհիվ կատարվում են սննդամթերքների թթվեցում, խմորում, որի արդյունքում  կաթից առաջանում են տարբեր կաթնամթերքներ։

Նախագծի մասնակից են նաև Հասմիկ Ուզունյանը և7-րդ դասարանի սովորողները՝ներկայացնելու են արտադրական ուսուցումը։

Նախագծի մասնակիցներ 7-8 րդ դասարանի աովորողներ։

Նախագծի ընթացքը

1․ Պեպսին ֆերմենտի շնորհիվ կաթից պանրի ստացում

  • նախ կաթը տաքացնում են , որպեսզի ֆերմետը ավելի արդյունավետ գործի
  • կաթին ավելացնում են ֆերմենը՝ անընդհատ խառնելով
  • ծածկում ենք տաք կտորով՝ ջերմությունը հնարավորինս երկար պահելու նպատակով
  • թողնում մի քանի ժամ
  • ստացված զանգվածը քամում և ստանում ենք պանիր։
2․ Յոգուրտի  և մածնի մերում
Գոյություն ունեն կաթնաթթվային բակտերիաներ, որոնց շնորհիվ կաթից հնարավոր է ստանալ մածուն կամ յոգուրտ՝ կախված մերանի ընտրությունից

  • նախ կաթը տաքացնում են , որպեսզի բակտերիաների համար ստեղծենք  ավելի ավելի բարենպաստ միջավայր
  • կաթին ավելացնում են մերան՝ անընդհատ խառնելով
  • ծածկում ենք տաք կտորով՝ ջերմությունը հնարավորինս երկար պահելու նպատակով
  • թողնում մի քանի ժամ
3․Կաթնաշոռի ստացում
Կաթի մեջ կան բազմաթիվ սպիտակուցներ, որոնք բնափոխվում են թթուների ազդեցությամբ
  • կաթը ետացնում ենք և ավելացնում լիմոնաթթու
  • անընդհատ խառնում ենք զանգվածը
  • քիչ հետո կաթը փաթիլավորվում է
  • քամելով ջրային զանգվածը ՝ կստանանք կաթնաշոռ
4․ Խմորասնկերի՝ դրոժների շնորհիվ կարճ ժամանակում կարող ենք ստանալ հասունացած խմոր, որից էլ կպատրաստենք պապուկ , ախորժալի հաց։Խմորասնկերը երբ խառնում ենք ալյուրի հետ, դևոժները սկսում են ճեղքել ալյուրի ածխաջուրը՝կարծես սնվում են դրանով և արտադրում են ածխաթթու գազ, որն էլ պղպջակների ձևով հայտնվում է խմորի մեջ և աստիճանաբար շատանալով բերում է խմորի հասունացմանը՝ փքմանը
  • մի փոքր տաքացնում ենք  ջուրը՝ խմորասնկերը ավելի արագ են կենսագործում տաք միջավայրում
  • խառնում ենք ալյուրը, ջուրը և դրոժները
  • ծածկում ենք տաք կտորով՝ ջերմությունը հնարավորինս երկար պահելու նպատակով
  • թողնում մի քանի ժամ
  • թխում ենք հացը