Thursday, October 27, 2022

Հաշվետվություն

 

1․Ամենամյա 17-րդ աշնանային հավաք


2․«Նեյրոն» կենսաբանական ամսագիր


3.Մարմարյա սրահի բույսերի համալրում


4. Բնագիտության ֆլեշմոբի 4-րդ մակարդակի կազմում և ստուգում


6. Իրականացրել եմ պարտադիր ատեստավորամն առարկայական բաղադրիչի վերապատրաստում , խմբումս եղել են 4 դասավանդող՝ 3-ը այլ դպրոցներից։

«Նեյրոն» կենսաբանական ամսագիր


Բնագիտության ընտրության խմբի սովորողները կատարել են հետազոտական, թարգմանական տարբեր աշխատանքներ,  պատրաստել են հետաքրքիր տեղեկատվական տեսանյութեր, որոնք հրապարակվել են «Նեյրոն» կենսաբանական ամսագրում։Յուրաքանչյուր տեսադասի սկզբում տեղադրված է համառոտ նկարագիրը, նշված է հեղինակը , ինչպես նաև բնօրինակը։

1․Իրինա Գյուրջինայն ՝ Պոլիմերներ

2․Դավիթ Մուրադյան ՝ Ցիտոպլազմա

3․Գոհար Բարսեղյան ՝ Առաջին հակաբիոտիկի հայտաբերումը։

Մարմարյա սրահի բույսերի համալրում

 



Արձակուրդների ընթացքում կենսաբանության ընտրության սովորողներս որոշեցինք համալրել դպրոցի մարմարյա սրահի` վերին բույսերով հատվածը և հոկտեմբերի քսանհինգին ընտրության գործունեության սովորողներով գնացինք բուսաբանական լաբորատորիա` ծաղիկներ բերելու, որպեսզի տնկենք մեր դպրոցում: Համագործակցելով տիկին Շողիկի հետ` բերեցինք սանսևիերա տեսակի բույսը, որն էլ տնկեցինք այսօր: Մեզ նաև օգնեց կենսաբանության լրացուցիչ կրթության սովորողներից մեկը:

Նյութի հեղինակ՝ Մարիամ Գրիգորյան։

Friday, October 21, 2022

Հոկտեմբերի 24-28 մանկավարժական ճամբար

 Հոկտեմբերի 24

  • 09։00՝ մանկավարժական խորհրդով քննարկում․ Հեղինակային կրթական ծրագրով կամավոր ատեստավորման իր փաթեթը ներկայացնում է Վարդան Կարապետյանը
  • 10։00-11։00՝
    • Մարմարյա սրահի բույսերի խնամք
  • 11.00-12.00
    • Սովորողների բլոգների ստուգում, մատենավարություն
    • Նախագծերի մշակում
  • 12։00-ից ընդմիջում
  • 13։00՝ աշխատանք մասնախմբերով, մասնագիտական զարգացման խմբերում

Հոկտեմբերի 25

  • 09։00՝ Համընդհանուր ներառականություն․ հատուկ կարիքով սովորողների հետ աշխատանք, խնդիրներ, լուծումներ/Սուսաննա Չալիկյան/
  • 10։00-12։00՝
    • Մարմարյա սրահի բույսերի խնամք
    • անհատական աշխատանքներ` կաբինետի մաքրում
  • 12։00-ից ընդմիջում
  • 13։00՝ աշխատանք մասնախմբերով, մասնագիտական զարգացման խմբերում

Հոկտեմբերի 26

  • 09։00՝ մանկավարժական խորհրդով քննարկում․ Գնահատում
  • 10։00-11։00՝
    • Մարմարյա սրահի բույսերի խնամք
    • Սովորողների բլոգների ստուգում, մատենավարություն
    • Նախագծերի մշակում
  • 11:00-12:00` կլոր սեղան․ 9-րդ դասարանների նախասիրությունների բացահայտման նախագծի առաջին փուլի ներկայացում
  • 12։00-ից ընդմիջում
  • 13։00՝ ընդհանուր պարապմունք մարմարյա սրահում
  • 15։15․ Համերգ ֆիլհարմոնիկում «Սեբաստիա» համերգասրահ

Հոկտեմբերի 27

  • 09։00՝ մանկավարժական խորհրդով քննարկում․ Սեբաստացու օրեր,կրթահամալիրի տոնի նախագծերի քննարկում
  • 10։00-12։00՝
    • Մարմարյա սրահի բույսերի խնամք
  • 12։00-ից ընդմիջում
  • 13։00՝ աշխատանք մասնախմբերով, մասնագիտական զարգացման խմբերում

Հոկտեմբերի 28

  • 09։00՝ Ուսումնական ժամերգություն
  • 09։30՝ մանկավարժական խորհրդով քննարկում․ընտրությամբ գործունեությունների կազմակերպումը 9-րդ դասարաններում
  • 10։30-12։00՝
    • Մարմարյա սրահի բույսերի խնամք
    • կաբինետի մաքրման աշխատանքներ
  • 12։00-ից ընդմիջում
  • 13։00-ից՝ աշխատանք մասնախմբերով, մասնագիտական զարգացման խմբերում
  • 15։00՝ Ուրբաթ-համերգ

Tuesday, October 18, 2022

Բնագիտական լաբորատորիա Արևելայ դպրոցում





Բնագիտական առարկաների ուսուցման պարտադիր բաղադրիչ է լաբորատորիաների առկայությունը, այսօր Արևելյան դպրոցում տեղի ունեցավ բնագիտական լաբորատորիայի բացումը, որին մասնկացեցին 9-րդ դասարանի բնագիտության ընտրության խմբի սովորողները։Նորաբաց լաբորատորիայում  մեզ էին սպասում փոքրիկ հետազոտողները։

 

Monday, October 3, 2022

Ամենամյա 17-րդ աշնանային հավաք

 




1.Երկարաժամկետ նախագիծ`միկրոօրգանիզմների բազմազանությունը։

2.Բաց դաս քննարկում 

օրը`հոկտեմբերի 17-ին, ժամը 14.35 

վայրը` կենսաբանության լաբորատորիա

11 և 12-րդ դասարանի սովորողները ներկայացնում են իրենց կատարած  ժառանգականություն նախագիծը`բերելով իրենց ընտանիքներում հանդիպող ժառանգական օրինաչափությունները։ 

Sunday, October 2, 2022

Միկրօրգանիզմների բազմազնությունը




Նախագծի մասնակիցներ՝ Ավագ  և Միջին դպրոցի սովորողները։

Նախատեսված ժամանակահատվածը՝ հոկտեմբեր, նոյեմբեր ամիսներ։

Նախագծի տեսական հատված՝ սովորողները համացանցի շնորհիվ ոսումնասիրում են

  •  միկրոօրգանիզմների բազմազանությունը
  • դերը բնության մեջ և մարդու կյանքում
  • վերջիններիս փոփոխականության պատճառները
Գործնական հատված՝ 

  • հետազոտում ենք մեզ շրջապատող միկրոօրգանիզմները՝ մանրէներ, սնկեր։
  • փորձի ընթացքում նախ ուսումնասիրում ենք առանց ալկոգելով մշակված ձեռքերի մանրէները 
  • այնուհետև ձեռքերը մշակում սպիրտով , ալկոգելով և կրկնում փորձը։
  •  ուսումնասիրում ենք բերանի խոռոչի մանրէները մինչև ատամների լվանալը և լվանալուց հետո։

Նախագծի նպատակն է

  • ստանալ տարբեր տեսակին միկրոօրգանիզմների կուլտուրաներ
  • սովորողների մոտ զարգացնել գործնական, փորձարարական կարողություններ
  •  պարզել մաքրող միջոցների և ախտահանիչ լուծույթների ազդեցությունը մանրէների կենսագործունեության վրա

Փորձի ընթացքը՝

  • սովորողները պատրաստում են սննդային միջավայր՝ ագար-ագարով,որի ընթացքում սովորում են աշխատել լաբորատոր կշեռքով , ստանալ անհրաժեշտ կոնցետրացիայի լուծույթ
  • կատարում մանրէների ցանքս
  • հետազոտում աճած մանրէները մանրադիտակով
  • համեմատում ախտահանիչ նյութերի ազդեցությամբ աճած մանրէները ոչ ախտահանվածների հետ
  • պարզաբանում ստացված տարբերությունները
Նախագծի արդյունք՝
  • սովորողը պատկերացում է կազում միկրոօրգանիզմների կառուցվածքի, ֆունկցիաների, կենսունակության վերաբերյալ
  • պատրաստում ենք ուսումնահետազոտական նյութ սովորողների կատարած փորձերի հիման վրա։
  • նյութերը լուսաբանվում են բլոգներում և ենթակայքում։

Saturday, October 1, 2022

Ժառանգականություն

 



Նախագիծ 9-12-րդ դասարանի սովորողների համար

Նախագծի նպատակը
  • Պարզել ժառանգականության տեսակներ
  • Ծանոթանալ հնարավոր մուտացիաների հետ
  • Ցիտոպլազմային ժառանգականություն:
  • Գենոտիպը որպես միասնական ամբողջականություն: Հասկացություն գենոֆոնդի մասին: 
  • Պարզել ինչ հիվանդություններ են բնորոշ հայական գենոֆոնդին, որն է դրա պատճառը
  • Բերել առօրյայում հանդիպող օրինակներ, հիվանդություններ, բացատրել դրանց առաջացման պատճառները
Նախագծի տեսական բաժին՝
  • սովորողները համացանցից գտնում են նշված տեղեկությունները
  • կազմակերպում քննարկում, տեղեկությունների փոխանակում
Նախագծի գործնական բաժին՝
  • ստացած գիտելիքների հիման վրա փորձում են կազմել իրենց ընտանիքի գենոտիպը
  • իրենց նախնիների գենոտիպը
Նախագծի արդյունք՝
  • հասկանում են ինչպես  են ներգործում գեները միմյանց հետ և ձևավորում օրգանիզմի ֆենոտիպը
  • ստացված արդյունքերը պարզաբանում, ներկայացնում են  բաց դասի ընթացքւմ։