Pages
Thursday, October 27, 2022
Հաշվետվություն
«Նեյրոն» կենսաբանական ամսագիր
Բնագիտության ընտրության խմբի սովորողները կատարել են հետազոտական, թարգմանական տարբեր աշխատանքներ, պատրաստել են հետաքրքիր տեղեկատվական տեսանյութեր, որոնք հրապարակվել են «Նեյրոն» կենսաբանական ամսագրում։Յուրաքանչյուր տեսադասի սկզբում տեղադրված է համառոտ նկարագիրը, նշված է հեղինակը , ինչպես նաև բնօրինակը։
1․Իրինա Գյուրջինայն ՝ Պոլիմերներ
2․Դավիթ Մուրադյան ՝ Ցիտոպլազմա
3․Գոհար Բարսեղյան ՝ Առաջին հակաբիոտիկի հայտաբերումը։
Մարմարյա սրահի բույսերի համալրում
Արձակուրդների ընթացքում կենսաբանության ընտրության սովորողներս որոշեցինք համալրել դպրոցի մարմարյա սրահի` վերին բույսերով հատվածը և հոկտեմբերի քսանհինգին ընտրության գործունեության սովորողներով գնացինք բուսաբանական լաբորատորիա` ծաղիկներ բերելու, որպեսզի տնկենք մեր դպրոցում: Համագործակցելով տիկին Շողիկի հետ` բերեցինք սանսևիերա տեսակի բույսը, որն էլ տնկեցինք այսօր: Մեզ նաև օգնեց կենսաբանության լրացուցիչ կրթության սովորողներից մեկը:
Նյութի հեղինակ՝ Մարիամ Գրիգորյան։
Friday, October 21, 2022
Հոկտեմբերի 24-28 մանկավարժական ճամբար
Հոկտեմբերի 24
- 09։00՝ մանկավարժական խորհրդով քննարկում․ Հեղինակային կրթական ծրագրով կամավոր ատեստավորման իր փաթեթը ներկայացնում է Վարդան Կարապետյանը
- 10։00-11։00՝
- Մարմարյա սրահի բույսերի խնամք
- 11.00-12.00
- Սովորողների բլոգների ստուգում, մատենավարություն
- Նախագծերի մշակում
- 12։00-ից ընդմիջում
- 13։00՝ աշխատանք մասնախմբերով, մասնագիտական զարգացման խմբերում
Հոկտեմբերի 25
- 09։00՝ Համընդհանուր ներառականություն․ հատուկ կարիքով սովորողների հետ աշխատանք, խնդիրներ, լուծումներ/Սուսաննա Չալիկյան/
- 10։00-12։00՝
- Մարմարյա սրահի բույսերի խնամք
- անհատական աշխատանքներ` կաբինետի մաքրում
- 12։00-ից ընդմիջում
- 13։00՝ աշխատանք մասնախմբերով, մասնագիտական զարգացման խմբերում
Հոկտեմբերի 26
- 09։00՝ մանկավարժական խորհրդով քննարկում․ Գնահատում
- 10։00-11։00՝
- Մարմարյա սրահի բույսերի խնամք
- Սովորողների բլոգների ստուգում, մատենավարություն
- Նախագծերի մշակում
- 11:00-12:00` կլոր սեղան․ 9-րդ դասարանների նախասիրությունների բացահայտման նախագծի առաջին փուլի ներկայացում
- 12։00-ից ընդմիջում
- 13։00՝ ընդհանուր պարապմունք մարմարյա սրահում
- 15։15․ Համերգ ֆիլհարմոնիկում «Սեբաստիա» համերգասրահ
Հոկտեմբերի 27
- 09։00՝ մանկավարժական խորհրդով քննարկում․ Սեբաստացու օրեր,կրթահամալիրի տոնի նախագծերի քննարկում
- 10։00-12։00՝
- Մարմարյա սրահի բույսերի խնամք
- 12։00-ից ընդմիջում
- 13։00՝ աշխատանք մասնախմբերով, մասնագիտական զարգացման խմբերում
Հոկտեմբերի 28
- 09։00՝ Ուսումնական ժամերգություն
- 09։30՝ մանկավարժական խորհրդով քննարկում․ընտրությամբ գործունեությունների կազմակերպումը 9-րդ դասարաններում
- 10։30-12։00՝
- Մարմարյա սրահի բույսերի խնամք
- կաբինետի մաքրման աշխատանքներ
- 12։00-ից ընդմիջում
- 13։00-ից՝ աշխատանք մասնախմբերով, մասնագիտական զարգացման խմբերում
- 15։00՝ Ուրբաթ-համերգ
Tuesday, October 18, 2022
Բնագիտական լաբորատորիա Արևելայ դպրոցում
Monday, October 3, 2022
Ամենամյա 17-րդ աշնանային հավաք
1.Երկարաժամկետ նախագիծ`միկրոօրգանիզմների բազմազանությունը։
2.Բաց դաս քննարկում
օրը`հոկտեմբերի 17-ին, ժամը 14.35
վայրը` կենսաբանության լաբորատորիա
11 և 12-րդ դասարանի սովորողները ներկայացնում են իրենց կատարած ժառանգականություն նախագիծը`բերելով իրենց ընտանիքներում հանդիպող ժառանգական օրինաչափությունները։
Sunday, October 2, 2022
Միկրօրգանիզմների բազմազնությունը
Նախագծի մասնակիցներ՝ Ավագ և Միջին դպրոցի սովորողները։
Նախատեսված ժամանակահատվածը՝ հոկտեմբեր, նոյեմբեր ամիսներ։
Նախագծի տեսական հատված՝ սովորողները համացանցի շնորհիվ ոսումնասիրում են
- միկրոօրգանիզմների բազմազանությունը
- դերը բնության մեջ և մարդու կյանքում
- վերջիններիս փոփոխականության պատճառները
- հետազոտում ենք մեզ շրջապատող միկրոօրգանիզմները՝ մանրէներ, սնկեր։
- փորձի ընթացքում նախ ուսումնասիրում ենք առանց ալկոգելով մշակված ձեռքերի մանրէները
- այնուհետև ձեռքերը մշակում սպիրտով , ալկոգելով և կրկնում փորձը։
- ուսումնասիրում ենք բերանի խոռոչի մանրէները մինչև ատամների լվանալը և լվանալուց հետո։
Նախագծի նպատակն է
- ստանալ տարբեր տեսակին միկրոօրգանիզմների կուլտուրաներ
- սովորողների մոտ զարգացնել գործնական, փորձարարական կարողություններ
- պարզել մաքրող միջոցների և ախտահանիչ լուծույթների ազդեցությունը մանրէների կենսագործունեության վրա
Փորձի ընթացքը՝
- սովորողները պատրաստում են սննդային միջավայր՝ ագար-ագարով,որի ընթացքում սովորում են աշխատել լաբորատոր կշեռքով , ստանալ անհրաժեշտ կոնցետրացիայի լուծույթ
- կատարում մանրէների ցանքս
- հետազոտում աճած մանրէները մանրադիտակով
- համեմատում ախտահանիչ նյութերի ազդեցությամբ աճած մանրէները ոչ ախտահանվածների հետ
- պարզաբանում ստացված տարբերությունները
- սովորողը պատկերացում է կազում միկրոօրգանիզմների կառուցվածքի, ֆունկցիաների, կենսունակության վերաբերյալ
- պատրաստում ենք ուսումնահետազոտական նյութ սովորողների կատարած փորձերի հիման վրա։
- նյութերը լուսաբանվում են բլոգներում և ենթակայքում։
Saturday, October 1, 2022
Ժառանգականություն
Նախագիծ 9-12-րդ դասարանի սովորողների համար
- Պարզել ժառանգականության տեսակներ
- Ծանոթանալ հնարավոր մուտացիաների հետ
- Ցիտոպլազմային ժառանգականություն:
- Գենոտիպը որպես միասնական ամբողջականություն: Հասկացություն գենոֆոնդի մասին:
- Պարզել ինչ հիվանդություններ են բնորոշ հայական գենոֆոնդին, որն է դրա պատճառը
- Բերել առօրյայում հանդիպող օրինակներ, հիվանդություններ, բացատրել դրանց առաջացման պատճառները
- սովորողները համացանցից գտնում են նշված տեղեկությունները
- կազմակերպում քննարկում, տեղեկությունների փոխանակում
- ստացած գիտելիքների հիման վրա փորձում են կազմել իրենց ընտանիքի գենոտիպը
- իրենց նախնիների գենոտիպը
- հասկանում են ինչպես են ներգործում գեները միմյանց հետ և ձևավորում օրգանիզմի ֆենոտիպը
- ստացված արդյունքերը պարզաբանում, ներկայացնում են բաց դասի ընթացքւմ։