Pages

Sunday, October 2, 2022

Միկրօրգանիզմների բազմազնությունը




Նախագծի մասնակիցներ՝ Ավագ  և Միջին դպրոցի սովորողները։

Նախատեսված ժամանակահատվածը՝ հոկտեմբեր, նոյեմբեր ամիսներ։

Նախագծի տեսական հատված՝ սովորողները համացանցի շնորհիվ ոսումնասիրում են

  •  միկրոօրգանիզմների բազմազանությունը
  • դերը բնության մեջ և մարդու կյանքում
  • վերջիններիս փոփոխականության պատճառները
Գործնական հատված՝ 

  • հետազոտում ենք մեզ շրջապատող միկրոօրգանիզմները՝ մանրէներ, սնկեր։
  • փորձի ընթացքում նախ ուսումնասիրում ենք առանց ալկոգելով մշակված ձեռքերի մանրէները 
  • այնուհետև ձեռքերը մշակում սպիրտով , ալկոգելով և կրկնում փորձը։
  •  ուսումնասիրում ենք բերանի խոռոչի մանրէները մինչև ատամների լվանալը և լվանալուց հետո։

Նախագծի նպատակն է

  • ստանալ տարբեր տեսակին միկրոօրգանիզմների կուլտուրաներ
  • սովորողների մոտ զարգացնել գործնական, փորձարարական կարողություններ
  •  պարզել մաքրող միջոցների և ախտահանիչ լուծույթների ազդեցությունը մանրէների կենսագործունեության վրա

Փորձի ընթացքը՝

  • սովորողները պատրաստում են սննդային միջավայր՝ ագար-ագարով,որի ընթացքում սովորում են աշխատել լաբորատոր կշեռքով , ստանալ անհրաժեշտ կոնցետրացիայի լուծույթ
  • կատարում մանրէների ցանքս
  • հետազոտում աճած մանրէները մանրադիտակով
  • համեմատում ախտահանիչ նյութերի ազդեցությամբ աճած մանրէները ոչ ախտահանվածների հետ
  • պարզաբանում ստացված տարբերությունները
Նախագծի արդյունք՝
  • սովորողը պատկերացում է կազում միկրոօրգանիզմների կառուցվածքի, ֆունկցիաների, կենսունակության վերաբերյալ
  • պատրաստում ենք ուսումնահետազոտական նյութ սովորողների կատարած փորձերի հիման վրա։
  • նյութերը լուսաբանվում են բլոգներում և ենթակայքում։

No comments:

Post a Comment