Pages

Monday, June 27, 2016

Ծաղկած պատշգամբներ

Ծաղկած պատշգամբներ





 «Մխիթար Սեբաստացի » կրթահամալիրը  սովորողին ընձեռնում է հետազոտման մեծ միջավայր՝ դուրս դասարանական պատերից։ Այդպիսի միջավայր է մեր ծաղկած պատշգամբները:
Մեր քաղաքային բնակարաններում հենց պատշգամբներն են վերածվում այնպիսի օազիսների, որտեղ մշտական իշխում է ամառը՝աճում են բույսերը, բացվում են ծաղիկները:
Եկեք հասկանանք
·         ի՞նչպես է ճիշտ ընտրել բույսերը պատշգամբի համար
·         ի՞նչպես պաշտպանել դրանց վնասատուներից
·         ի՞նչպիսի խնամք է նրանց անհրաժեշտ
Պատշգամբում կարելի աճեցնել սովորական դաշտային բույսեր՝միամյա և բազմամյա:Բույսերի տեսակը կախված է պատշգամբի կառուցվածքից՝ հյուսիսային է, թե հարավային, բաց է , թե փակ:
Մայր դպրոցը զարդարված է չորս ծաղկող պատշգամբներով՝Ավագ դպրոցի պատշգամբ, Միջին դպրոցի, կենտրոնական մուտքի և աստղացուցարանին կից պատշգամբները:
Այդ   նախագիծը իրականացնում են մի խումբ  սովորողներ, ովքեր հետաքրքրվում են բուսաբուծությամբ, հետազոտում են բույսերի տարբեր տեսակների բազմացմանաճեցման առանձնահատկություններըհանդիպող հիվանդությունները և դրանց կանխարգելման մեթոդները:
 Նախապատրաստական փուլ:
·        Նախ նախագծի մասակիցները մաքրել են աստղացուցարանի կից  հատվածը
·        Պատրաստել անհրաժեշտ որակի հող
 ·        Սովորողները ուսումնասիրել  են պատշգամբների պայմանները, լուսավորությունը, դիրքը` համացանցի,  լրացուցիչ  գրականության միջոցով  կատարելով տարբեր թարգմանություններհավաքել են տեղեկություններ համապատասխան  բույսերի մասին(խնամքի, բազմացման առանձնահատկությունները):Որոշ սովորողներ տրամադրել են համապատասխան կտրոններ[U1] :
·         Ուսումնասիրել ենք քրիզամթեմների բազմացման տեխնոլոգիան և փորձլ ստանալ սածիլներ

·        Երբ զինվեցինք անհրաժեշտ  գիտելիքներով, սկսեցինք ակտիվ աշխատել:
Հիմնականում բոլոր սենյակային բույսերը գարնան և ամռան ընթացքում կարելի է աճեցնել բացօթյա պատշգամբում,սակայն  պետք է չմոռանալ ջերմային ֆակտորի մասին:
Քանի որ բացօթյա տարածքում գտվող բույսերի մոտ ավելի հաճախ է հանդիպում տարբեր հիվանդություններ և վնասատուներ, պետք է ավելի հաճախ այդ բույսերը մշակել համապատասխան լուծույթով:
Ելնելով մեր ունեցած պրակտիկայից ,  կարող եմ նշել, որ ճիշտ է պատշգամբի համար ընտրել տարբեր սեզոններին ծաղկող բույսեր և համադրել դրանք, այդ կերպ մենք կունենանք ծաղկած պատշգամբ տարբեր եղանակներին:
Մեր պատշգամբներում կան հետևյալ տեսակի բույսեր պասիֆլորա, որը ծաղկում է ամռանը, քրիզանթեմներ, որոնք կարճօրյա բույսեր են և ծաղկում են հոկտեմբեր ամսին մինչև դեկտեմբեր, մեխակների տարբեր տեսակներ, որոնք հիմա ծաղկած են, պիտունիաներ, որոնք ծաղկում են գարանանը և մնում են ծաղկած գրեթե ողջ տարի, եթե դրանց տեղափոխենք ներս ձմռանը, քորդենիներ, որոնք համարվում են սենյակային բույսեր, բայց լավ ծաղկում են նաև դրսում տաք եղանակին:

Նախագծի ընթացքում հանդիպած դժվարությունները:
Բոլոր պատշգամբները գտնվում են շատ արևկող հատվածներում, շատ տաք եղանակի ժամանակ թաղարներով բույսերը տեղափոխում ենք ավելի ստվերային պայմաններ, իսկ աստղացուցարանի կից տարածքի համար  պետք է ընտրենք ավելի արևասեր բույսեր և ապահովել մշտական գործող կաթիլային  ջրման համակարգ, հակառակ դեպքում ծաղկած բույսերը արագ հասունանում, սերմեր են տալիս և շուտ չորանում են,իսկ բույսերի մի մասը ուղղակի չդիմանալով տաք եղանակին, անկախ ամենօրյա խնամքի, չորանում են:
Մեր  ձեռքբերումները.  կատարելով թվարկված աշխատանքները՝  սովորողները ձեռք են բերում՝
·         ծաղկի խնամքին վերաբերվող անհրաժեշտ հմտություններ
·        պատասխանատվության զգացում. նրանց աշխատանքից է կախված իրենց տնկած  բույսերի աճն ու զարգացումը:
·        դրսևորում  են  առավելագույն ուշադրություն և հոգատարություն, նաև  մեծ համբերատարություն




No comments:

Post a Comment