Կրթահամալիրը ունի բնագիտատեխնիկական նախագծերի հարուտ փորձ և տարբեր դպրոցներին հետաքրքրում է մեր ուսուցման ձևը` հիմնված փորձի վրա ։ Այս անգամ կրթահամալիր էին այցելել 184 ավագ դպրոցի 10-րդ և 11-րդ դասարանի սովորողները իրենց կենսաբանություն և ֆիզիկայի դասավանդողների հետ։ Նրանց հետաքրքրում էր կրթահամալիրում կազմակերպվող ուսուցումը փորձերի հիման վրա, ինչպես նաև` ագարակը։Այցը առավել արդյունավետ դարձնելու համար` որպես բնագիտության ուղղություն, ներառեցինք նաև գինու դպրոցը և բուսաբուծության լաբորատորիան։
Այսպիսով`
Արդյունքում ունեցանք բավականին հագեցած օր, որը ամբողջովին ուղղված էր դեպի սովորողների նախասիրությունների զարգացմանը և կրթահամալիրի փորձը իրենց ուսումնական հաստատություներ ներդնելուն։
Այս այցելությունը առաջինը չէր 184 դպրոցի , հատկապես բնագիտական ուղղվածության խմբերի հետ ունեցել ենք համագործակցային նախագծերի հարուստ փորձ դեռևս անցյալ տարվանից։ Այս համագործակցությունը երկուստեք արդյունավետ է, քանի որ մենք փոխանցում ենք մեր փորձը, նրանք էլ սիրով ընդունում և կիրառում են իրենց ուսումնական պարապմունքներում:
184 դպրոցի սովորողները ստեղծել են ինքնաշեն ֆիզիկական սարքեր, որոնք սիրով կներակայացնեն բնագիտատեխնիկանան ստուգատեսին։
Այս համագործակցությունը կլինի շարունակական. համատեղ նախագծեր կիրականացնենք բնագիտատեխնիկական ստուգատեսի շրջանակում, իրենց կներգրավենք հետազոտական աշխատանքների պաշտպանություններում, գրախոսություններում, որպեսզի խնթանենք ԲՏՃՄ բնագավառի լիարժեք տարածումը։
No comments:
Post a Comment