Pages

Tuesday, November 28, 2017

Մարմարյա սրահի բույսերի համալրում

 Մարմարյա սրահի բույսերի համալրման նպատակով համագործակցում ենք ջերմոց լաբորատորիայի հետ։









Thursday, November 23, 2017

Դեկտեմբերյան նախագծեր




1.Ամանորյա օգտակար ուտեստներ

2.Մայր դպրոցի բույսերի կենտրոնացում մեկ տարածքում, արձակուրդների օրերին հերթապահության գրաֆիկի կազմում: 


3․ Մարմարյա սրահի օղակաձև հատվածի բույսերի տեղափոխում

Thursday, November 9, 2017

Կրթահամալիրի հյուրն է լինելու Հիդրոկեսաբանության բաժնի վարիչ, կենսաբանական գիտությունների թեկնածու ՝Հակոբյան Սուսաննան

Կենսաբանության դասաժամին սովորողների հետ քննարկում էինք այն փաստը,  որ որոշ կենդանիներ համարվում են էկոլոգիական ցուցիչներ տվյալ որոլտի համար:7.3 դասարանի սովորող՝ Դավիթ Հարությունյանը, ասաց, որ իր բարեկամուհին աշխատում է Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կետրոնում:Ես այդ առիթը բաց չթողնելով՝ կապ հաստատեցի տիկին Սուսաննայի հետ, պարզեցի նրա  գործունեության ուղղությունները, զրուցեցի սովորողների հետ,ներկայացրի կոնկրետ թեման և նկատելով սովորողների մոտ առաջացած հետաքրքրությունը խնդրի նկատմամբ, որոշեցի հրավիրել մասնագետին և կազմակերպել կենդանի քննարկում նրա հետ,   ավելի մանրամասն տեղեկություններ տրամադրելու նկատառով:
Տիկին Սուսաննան նախապատրաստվելով մեր հանդիպմանը՝ բերելու է մանրադիտակային, չորացված նմուշներ տեղում հետազոտելու համար:
Հանդիպման համար անհրաժեշտ է պրոէկտոր՝ տեսանյութերը դիտելու համար:
Նոյեմբերի 13-ին , ժամը՝ 10.00, մեր հյուրն է լինելու  Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կետրոնի աշխատակից, հիդրոկենսաբանության բաժնի վարիչ, կ.գ.թ.՝ Սուսաննա Հակոբյանը:


Հյուրընկալման նպատակն է 
  • Սովորողների մոտ ընդլայնել  Հայաստանի գետերում հանդիպող անողնաշարավոր կենդանիների տեսակաների , դրանց ապրելակերպի,  բազմազանության վերաբերյալ հարցերը
  • Պարզաբանել ինչ էկոլոգիական գործոններ են ազդում նրանց տարածմանը և բազմացմանը 
  • Ինչպես կարելի է գնահատել գետի էկոլոգիական մաքրությունը կախված բնակվող անողնաշարավորների տեսակներից և քանակից:
  • պատասխանել սեբաստացիներին հուզող հարցերին:
         Սիրով սպասում ենք: