Pages

Thursday, November 9, 2017

Կրթահամալիրի հյուրն է լինելու Հիդրոկեսաբանության բաժնի վարիչ, կենսաբանական գիտությունների թեկնածու ՝Հակոբյան Սուսաննան

Կենսաբանության դասաժամին սովորողների հետ քննարկում էինք այն փաստը,  որ որոշ կենդանիներ համարվում են էկոլոգիական ցուցիչներ տվյալ որոլտի համար:7.3 դասարանի սովորող՝ Դավիթ Հարությունյանը, ասաց, որ իր բարեկամուհին աշխատում է Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կետրոնում:Ես այդ առիթը բաց չթողնելով՝ կապ հաստատեցի տիկին Սուսաննայի հետ, պարզեցի նրա  գործունեության ուղղությունները, զրուցեցի սովորողների հետ,ներկայացրի կոնկրետ թեման և նկատելով սովորողների մոտ առաջացած հետաքրքրությունը խնդրի նկատմամբ, որոշեցի հրավիրել մասնագետին և կազմակերպել կենդանի քննարկում նրա հետ,   ավելի մանրամասն տեղեկություններ տրամադրելու նկատառով:
Տիկին Սուսաննան նախապատրաստվելով մեր հանդիպմանը՝ բերելու է մանրադիտակային, չորացված նմուշներ տեղում հետազոտելու համար:
Հանդիպման համար անհրաժեշտ է պրոէկտոր՝ տեսանյութերը դիտելու համար:
Նոյեմբերի 13-ին , ժամը՝ 10.00, մեր հյուրն է լինելու  Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կետրոնի աշխատակից, հիդրոկենսաբանության բաժնի վարիչ, կ.գ.թ.՝ Սուսաննա Հակոբյանը:


Հյուրընկալման նպատակն է 
  • Սովորողների մոտ ընդլայնել  Հայաստանի գետերում հանդիպող անողնաշարավոր կենդանիների տեսակաների , դրանց ապրելակերպի,  բազմազանության վերաբերյալ հարցերը
  • Պարզաբանել ինչ էկոլոգիական գործոններ են ազդում նրանց տարածմանը և բազմացմանը 
  • Ինչպես կարելի է գնահատել գետի էկոլոգիական մաքրությունը կախված բնակվող անողնաշարավորների տեսակներից և քանակից:
  • պատասխանել սեբաստացիներին հուզող հարցերին:
         Սիրով սպասում ենք:

No comments:

Post a Comment