Կենսաբանության դասաժամին սովորողների հետ քննարկում էինք այն փաստը, որ որոշ կենդանիներ համարվում են էկոլոգիական ցուցիչներ տվյալ որոլտի համար:7.3 դասարանի սովորող՝ Դավիթ Հարությունյանը, ասաց, որ իր բարեկամուհին աշխատում է Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կետրոնում:Ես այդ առիթը բաց չթողնելով՝ կապ հաստատեցի տիկին Սուսաննայի հետ, պարզեցի նրա գործունեության ուղղությունները, զրուցեցի սովորողների հետ,ներկայացրի կոնկրետ թեման և նկատելով սովորողների մոտ առաջացած հետաքրքրությունը խնդրի նկատմամբ, որոշեցի հրավիրել մասնագետին և կազմակերպել կենդանի քննարկում նրա հետ, ավելի մանրամասն տեղեկություններ տրամադրելու նկատառով:
Տիկին Սուսաննան նախապատրաստվելով մեր հանդիպմանը՝ բերելու է մանրադիտակային, չորացված նմուշներ տեղում հետազոտելու համար:
Հանդիպման համար անհրաժեշտ է պրոէկտոր՝ տեսանյութերը դիտելու համար:
Նոյեմբերի 13-ին , ժամը՝ 10.00, մեր հյուրն է լինելու Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կետրոնի աշխատակից, հիդրոկենսաբանության բաժնի վարիչ, կ.գ.թ.՝ Սուսաննա Հակոբյանը:

Հյուրընկալման նպատակն է
- Սովորողների մոտ ընդլայնել Հայաստանի գետերում հանդիպող անողնաշարավոր կենդանիների տեսակաների , դրանց ապրելակերպի, բազմազանության վերաբերյալ հարցերը
- Պարզաբանել ինչ էկոլոգիական գործոններ են ազդում նրանց տարածմանը և բազմացմանը
- Ինչպես կարելի է գնահատել գետի էկոլոգիական մաքրությունը կախված բնակվող անողնաշարավորների տեսակներից և քանակից:
- պատասխանել սեբաստացիներին հուզող հարցերին:
Սիրով սպասում ենք:
No comments:
Post a Comment