Pages

Saturday, May 2, 2020

Նախագիծ բնագիտությունը խոհանոցում



Բնագիտությունը խոհանոցում նախագծի նպատակն է սովորողների ստացած տեսական գիտելիքները  կիրառել կենցաղում։
8-րդ դասարանի սովորողները ուսումնասիրել են գեղձերի կառուցվածքը, դրանց ֆունկցիաներ, պարզել են, որ գեղձերի արտադրած որոշ ֆերմենտներ կիրառվում են կենցաղում։
7-րդ դասարանի սովորողները կատարել  են բակտերիաների կառուցվածքի և ֆունկցիաների վերաբերյալ թարգմանություններ, պարզել են , որ նրանց շնորհիվ կատարվում են սննդամթերքների թթվեցում, խմորում, որի արդյունքում  կաթից առաջանում են տարբեր կաթնամթերքներ։

Նախագծի մասնակից են նաև Հասմիկ Ուզունյանը և7-րդ դասարանի սովորողները՝ներկայացնելու են արտադրական ուսուցումը։

Նախագծի մասնակիցներ 7-8 րդ դասարանի աովորողներ։

Նախագծի ընթացքը

1․ Պեպսին ֆերմենտի շնորհիվ կաթից պանրի ստացում

  • նախ կաթը տաքացնում են , որպեսզի ֆերմետը ավելի արդյունավետ գործի
  • կաթին ավելացնում են ֆերմենը՝ անընդհատ խառնելով
  • ծածկում ենք տաք կտորով՝ ջերմությունը հնարավորինս երկար պահելու նպատակով
  • թողնում մի քանի ժամ
  • ստացված զանգվածը քամում և ստանում ենք պանիր։
2․ Յոգուրտի  և մածնի մերում
Գոյություն ունեն կաթնաթթվային բակտերիաներ, որոնց շնորհիվ կաթից հնարավոր է ստանալ մածուն կամ յոգուրտ՝ կախված մերանի ընտրությունից

  • նախ կաթը տաքացնում են , որպեսզի բակտերիաների համար ստեղծենք  ավելի ավելի բարենպաստ միջավայր
  • կաթին ավելացնում են մերան՝ անընդհատ խառնելով
  • ծածկում ենք տաք կտորով՝ ջերմությունը հնարավորինս երկար պահելու նպատակով
  • թողնում մի քանի ժամ
3․Կաթնաշոռի ստացում
Կաթի մեջ կան բազմաթիվ սպիտակուցներ, որոնք բնափոխվում են թթուների ազդեցությամբ
  • կաթը ետացնում ենք և ավելացնում լիմոնաթթու
  • անընդհատ խառնում ենք զանգվածը
  • քիչ հետո կաթը փաթիլավորվում է
  • քամելով ջրային զանգվածը ՝ կստանանք կաթնաշոռ
4․ Խմորասնկերի՝ դրոժների շնորհիվ կարճ ժամանակում կարող ենք ստանալ հասունացած խմոր, որից էլ կպատրաստենք պապուկ , ախորժալի հաց։Խմորասնկերը երբ խառնում ենք ալյուրի հետ, դևոժները սկսում են ճեղքել ալյուրի ածխաջուրը՝կարծես սնվում են դրանով և արտադրում են ածխաթթու գազ, որն էլ պղպջակների ձևով հայտնվում է խմորի մեջ և աստիճանաբար շատանալով բերում է խմորի հասունացմանը՝ փքմանը
  • մի փոքր տաքացնում ենք  ջուրը՝ խմորասնկերը ավելի արագ են կենսագործում տաք միջավայրում
  • խառնում ենք ալյուրը, ջուրը և դրոժները
  • ծածկում ենք տաք կտորով՝ ջերմությունը հնարավորինս երկար պահելու նպատակով
  • թողնում մի քանի ժամ
  • թխում ենք հացը

No comments:

Post a Comment