Pages

Wednesday, June 23, 2021

11 -րդ դասարանի կենսաբանության առարկայական ծրագիրը

 


Կրթական  խնդիրները.

  •  ծանոթացնել գենետիկայի զարգացման պատմությանը,
  •  ամրապնդել սովորողների  գիտելիքները գենետիկայի հիմնական հասկացությունների մասին:
  •  ընդլայնել գիտելիքները գենետիկայի հիմնական հասկացությունների ու Մենդելի օրենքների վերաբերյալ,
  • զարգացնել շղթայակցված ժառանգման վերաբերյալ ունեցած պատկերացումները,
  • ընդլայնել  սեռի հետ շղթայակցված ժառանգական հատկանիշների ևժառանգական հիվանդությունների մասին,գիտելիքները 
  • բացահայտել արտաքին միջավայրի մուտածին գործոնները և դրանց հնարավոր ազդեցությունը  ժառանգական ապարատի վրա,
  • ամրապնդել օրգանական աշխարհի էվոլյուցիայում մուտացիաների դերի մասին

    ւնեցած գիտելիքները և հիմնավորել դրանց նշանակությունը գյուղատնտեսության և
    կենսատեխնոլոգիայի համար:
  • կարողանալ տարբերել գենոմային, քրոմոսոմային և գենային մուտացիաները,
  •  ձևավորել գիտելիքներ մարդու գենետիկայի, նրա ուսումնասիրման մեթոդների,  գենետիկական հիվանդությունների կանխարգելման միջոցների վերաբերյալ:
  • ձևավորել գիտելիքներ սորտի, ցեղատեսակի, շտամի մասին
  • ձևավորել բույսերի սելեկցիայի մեթոդների մասին ունեցած գիտելիքները, բացատրել ինքնափոշոտման և խաչաձև փոշոտման դրական ու բացասական կողմերը բույսերի սելեկցիայում, 
  •  պարզաբանել , քննարկել շրջապատող տարածքում բույսերի և կենդանիների
    գոյատևման պայմաններին հարմարվածության ձևերը և դրանց ծագումը, բերել
    բույսերի և կենդանիների հարաբերական հարմարվածության օրինակներ:
  • ձևավորել գիտելիքները տեսակի և նրա չափանիշների մասին,
    բնութագրել միկրոէվոլյուցիան, բնորոշել միկրոէվոլյուցիայի տարրական միավորը,
    էվոլյուցիոն երևույթը և էվոլյուցիայի գործոնները,
  • հասկանալ ինչ է մակրոէվոլյուցիան  , բերել մակրոէվոլյուցիայի
    ապացույցները,
  • բացատրել կենդանի օրգանիզմների ազդեցությունը մթնոլորտի բաղադրության,
    ապարների և առաջնային հողի ձևավորման վրա:
Թեմա 1.Գենետիկա  առարկան  
·         Գենետիկայի զարգացման պատմությունը:  Հատկանիշներ , հատկություններ: Գեն , գենոմ: Օրգանիզմի գենոտիպն ու ֆենոտիպը, գենոֆոնդ: 
·         Ժառանգականության և փոփոխականության հիմնական օրինաչափությունները

Թեմա 2 Ժառանգականության հիմնական օրինաչափությունները  

  • Գենետիկայի զարգացման պատմությունը: Գենետիկայի հիմնական հասկացությունները:
  • Հասկացություն գենի և գենոմի մասին: Մենդելի բացահայտած ժառանգմանօրինաչափությունները: Միահիբրիդ խաչասերում: 
  • Մենդելի առաջին` միակերպության օրենքը:
  • Ճեղքավորման օրենքը: Դոմինանտ և ռեցեսիվ հատկանիշներ: Հոմոզիգոտներ և հետերզիգոտներ:
  • Գենոտիպ և ֆենոտիպ: Ալելային գեներ: Միջանկյալ ժառանգում: Գամետների մաքրության վարկածը և դրա բջջաբանական հիմնավորումը: 
  • Մենդելի երկրորդ` գեների անկախ բաշխման օրենքը:
  • Ժառանգականության քրոմոսոմային տեսությունը: Շղթայակցված ժառանգում: Գեների լրիվ և ոչ լրիվ շղթայակցում:
  • Սեռի գենետիկական որոշումը: Հոմոգամետություն և հետերոգամետություն: Սեռական քրոմոսոմների գենետիկական կառուցվածքը: Սեռի հետ շղթայակցված ժառանգական հատկանիշներ:
  • Ցիտոպլազմային ժառանգականություն:
  • Գենոտիպը որպես միասնական ամբողջականություն:: Հասկացություն գենոֆոնդի մասին: Ալելային և ոչ ալելային գեների փոխազդեցությունը հատկանիշների ձևավորման գործընթացում: 
Թեմա 3. Փոփոխականության հիմնական օրինաչափությունները 
  • Փոփոխականության հիմնական ձևերը: Ֆենոտիպային` մոդիֆիկացիոն փոփոխականություն:
  • Արտաքին գործոնների ազդեցությունը հատկանիշների և հատկությունների զարգացման վրա:
  •  Գենոտիպային փոփոխականություն: Համակցական փոփոխականություն և դրա էվոլյուցիոն նշանակությունը:
  • Մուտացիաներ` գենոմային, քրոմոսոմային, գենային:
  • Մարմնական և սեռական մուտացիաներ: Մուտածին գործոններ: 
Թեմա 4 Մարդու գենետիկա 

  • Մարդու գենետիկան և դրա ուսումնասիրման մեթոդները: Մարդու գենետիկայի նշանակությունը բջջագիտության և առողջագիտության ոլորտում: Ժառանգական հիվանդություններ և դրանց կանխարգելման միջոցները:


Թեմա 5 Կենդանիների, բույսերի և մանրէների սելեկցիա


  • Սելեկցիան որպես գիտություն: Բույսերի և կենդանիների սելեկցիայի խնդիրները, առանձնահատկություններն ու մեթոդները` հիբրիդացում և ընտրություն (անհատական և զանգվածայինհետերոզիսի երևույթը: Արտադրողների փորձարկումն ըստ սերնդի:
  • Մանրէների սելեկցիա: Կենսատեխնոլոգիա, գենային և բջջային ինժեներիա: Սելեկցիայի նշանակությունը գյուղատնտեսության,մանրէակենսաբանական արդյունաբերության զարգացման համար: Գենային բանկեր: Կլոնավորում: Հայաստանի նշանավոր սելեկցիոներները:

Թեմա 6. Էվոլյուցիոն տեսություն 

  • Կենդանի բնության էվոլյուցիայի մասին նախադարվինյան պատկերացումները: Կ. Լինեյի աշխատանքները բույսերի և կենդանիների կարգաբանության վերաբերյալ: Ժ. Բ. Լամարկի էվոլյուցիոն տեսությունը: Չ. Դարվինի ուսմունքի ծագման նախադրյալները: 
  • Էվոլյուցիայի գործոնները` ժառանգականություն, փոփոխականություն, գոյության կռիվ, բնական ընտրություն: 
  • Բնական ընտրության ձևերը: Հարմարողականությունը որպես բնական ընտրության արդյունք և դրա հարաբերական բնույթը

Թեմա 7. Էվոլյուցիայի ժամանակակից տեսությունը:


  • Մուտացիաների էվոլյուցիոն դերը: Գենետիկական գործընթացները պոպուլյացիաներում: Հարդի-Վայնբերգի օրենքը:
  • Էվոլյուցիայի ժամանակակից տեսությունը: 
  • Պոպուլյացիաների գենետիկական կայունությունը:
  • Միկրոէվոլյուցիա: Տեսակառաջացման ժամանակակից պատկերացումները:
  • Տեսակառաջացման ուղիները, աշխարհագրական և էկոլոգիական տեսակառաջացում:
  • Էվոլյուցիայի արդյունքները, կենսաբազմազանության աճը: Էվոլյուցիայի ընթացքի արտացոլումը բույսերի և կենդանիների կարգաբանության մեջ:
  • Մարդու գործունեության ազդեցությունը պոպուլյացիաներում  միկրոէվոլյուցիոն գործընթացների վրա: Հազվագյուտ տեսակների անհետացման և պահպանման հիմնախնդիրը:

Թեմա 8 Էվոլյուցիայի հիմնական օրինաչափությունները:


  • Մակրոէվոլյուցիայի ապացույցները : Էվոլյուցիայի գլխավոր ուղղությունները: Կենսաբանական առաջադիմություն և հետադիմություն: Կենսաբանական առաջադիմությանը նպաստող ուղիները (արոգենեզ, ալոգենեզ, կատոգենեզ): Էվոլյուցիայի հիմնական օրինաչափությունները:
  • Էվոլյուցիայի արդյունքները:

Թեմա 9 Կյանքի զարգացումը երկրի վրա 

  • Արքեյան դարաշրջանում ֆոտոսինթեզի և նյութերի կենսաբանական շրջանառության
  • առաջացումը: Կյանքի բարդացումը պրոտերոզոյան դարաշրջանում: Կենդանի օրգանիզմների ազդեցությունը մթնոլորտի բաղադրության, ապարների, առաջնային հողի ձևավորման վրա:
  • Պալեոզոյան դարաշրջանում ցամաքի բնակեցումը բույսերով: Ցամաքային  բույսերի հիմնական հարմարողական գծերը:
  • Կյանքի զարգացումը մեզոզոյան և կայնոզոյան դարաշրջաններում:
  • Մարդու տեղն օրգանական աշխարհում: Մարդը որպես կենդանի բնության բաղկացուցիչ մաս:
Թեմա 10 Մարդու ծագումը և զարգացումըմարդու տեղը օրգանական աշխարհում 


  • Մարդը որպես կենսաբանական էվոլյուցիայի արդյունք: Մարդու հատկությունները որպես կենսաբանական տեսակի: Մարդկային ռասաները:
  • Մարդու ծագման մասին պատկերացումների զարգացումը: Կենդանիներից մարդու ծագման ապացույցները` հնէաբանական, սաղմնաբանական, համեմատականկ ազմաբանական:
  • Մարդու և կենդանիների կառուցվածքի ընդհանուր գծերը: Մարդու և մարդանման
  • կապիկների նմանություններն ու տաnբերությունները:
  • Մարդու էվոլյուցիայի փուլերը` հնագույն, հնադարյան և ժամանակակից մարդիկ:
  • Մարդու նյարդային համակարգի կառուցվածքի առանձնահատկությունները ֆունկցիաները:
  • Մարդու բարձրագույն նյարդային գործունեության առանձնահատկությունները: Վարք:Հոգեկան: Ի.Պ.Պավլովի ուսմունքը բարձրագույն նյարդային գործունեության մասին: Գլխուղեղի աշխատանքի օրինաչափությունները: Ի. Մ. Սեչենովի կողմից կենտրոնական արգելակման բացահայտումը: Հասկացություն վարքի և հոգեկանի մասին: Վարքի ռեֆլեքսային տեսությունը:
  • Վարքի բնածին ծրագրերը:


Լաբորատոր և գործնական աշխատանքներ
1.Սովորողների մարդաչափական տվյալների վիճակագրական կորերի կազմում և միջին թվաբանականների որոշում:
2Մոդիֆիկացիոն փոփոխականության վիճակագրության ուսումնասիրություն  ջերմոցային բույսերի օրինակով:Վարիացիոն շարքի և կորի կառուցում:. 
3.Մոդիֆիկացիոն և գենոտիպային փոփոխականության վերաբերյալ ֆիլմերի դիտում և քննարկում
4.Ուսումնական նյութերի ստեղծում,թարգմանություններ, որպես հետազոտական , լրացուցուցիչ աշխատանք
5.Հոմոլոգ և անալոգ օրգանների համեմատությունները և ուսումնասիրությունները լաբորոտորիայի կենդանիների կմախքների օրինակով:


No comments:

Post a Comment