Pages

Tuesday, August 31, 2021

Փորձարարական կենսաբանություն

 Մասնակիցներ կենսաբանության ընտրության խմբի սովորողներ, ցանկացողներ

 Վայրը`կենսաբանության լաբորատորիա

 Հանդիպման նպատակը

1. Ծանոթացում լաբորատորիայի պայմաններին

2. Իրականացվող նախագծերի ներկայացում

3.Ինչո՞ւ ընտրել կենսաբանություն առարկան

4. Հետազոտվող թեմաները, իրականցվող փորձերի ներկայացում 

Կենսաբանության ընտրության խմբի աշխատանքները այստեղ։

Wednesday, August 25, 2021

Հանրակրթական բնագավառի օրենսդրություն

 Պարապմունք 1

ա/ ՀՀ Սահմանադրություն, Գլուխ 2․ Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքները և ազատությունները
բ/ Երեխայի իրավունքների մասին ՀՀ օրենք

Գրավոր /բլոգային/ առաջադրանք՝-ՀՀ Սահմանադրության 25-29, 34, 36-43, 60 հոդվածներով որոշված մարդու իրավունքների և ազատությունների իրականացումը Երեխայի իրավունքների մասին ՀՀ օրենքում։ Յուրաքանչյուր մասնակից վերը նշված հոդվածները կարդալ-ուսումնասիրելուց հետո ընտրում է որևէ իրավունք և գրավոր /բլոգում/ ներկայացնում է դրա իրականացումը օրենքում /ինչպես է իրականացվում օրենքում կամ գուցե չի՞ իրականացվում, ինչ հակասություններ եք տեսնում, ինչի հետ եք համաձայն, ինչի հետ՝ ոչ, այլ․


Սահմանադրության հոդված 26-ը և երեխաների իրավունքի հոդված 9-ում մանրակրկիտ ներկայացված է, բայց  սահմանադրության, երեխայի իրավունքի և իրականության միջև կան կետեր, որոնք հնարավոր չէ վերահսկել ։ 

Սահմանադրության 26 հոդվածում նշվում է, որ «ոչ ոք չի կարող ենթարկվել խոշտանգման, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի, մարմնական պատիժներն արգելվում են»: Որպես չգործող օրինակ է հենց այս կետը,չեմ կարծում , որ հնարավոր է վերահսկել վերջինիս կիրառումը առավելապես ընտանիքներում, ինչու չէ նաև դպրոցներում, մանկապարտեզներում և այլ հաստատություններում։Ընտանիքը լինելով անձնական, նեղ շրջանակ, գրեթե անհնարարին է դարձնում ծնողների վերաբերերմունքի վերահսկում, հաճախ երեխան բռնության է ենթարկվում հենց ծնողի կողմից։Շատ դպրոցներում մինչև այսօր գործում են  հանրային պատժի տարբեր ձևեր՝ դասարանից դուրս հրավիրելը, ընկերների ներկայությամբ ոչ պատշած բառապաշարի, վիրավորանքների կիրառումը։Նման խնդիրներ , վստահ եմ ,կան նաև մանկատներում, եթե դպրոցի պարագայում կա ծնող, ով կպաշտպանի երեխայի շահերը , ապա մանկատան սաները զուրկ են նաև այդ լծակից։Մի խոսքով , բազմաթիվ օրինակներ են հանդիպում առօրյայում, որոնց վերահսկումը դեռևս չի իրականացվում։

Պարապմունք 2

Թեման՝  Հանրակրթության մասին ՀՀ օրենք
ա/ Տեսական մաս․ ընդհանուր ծանոթություն Հանրակրթության մասին ՀՀ օրենքին։ Օրենքի հոդված 3-ում սահմանված տերմինները։ Օրենքի 4-րդ, 5-րդ հոդվածները։ Հանրակրթական ծարգրերը, հոդված 7
բ/ Գործնական մաս․ 
Ընտրում եք հետևյալ թեմաներից մեկը․
1․ Սովորողի իրավունքներն ու պարտականությունները
2․ Մանկավարժական աշխատողների իրավունքներն ու պարտականությունները
3․ Սովորողի ծնողի իրավունքներն ու պարտականությունները․
Գրավոր /բլոգային/ առաջադրանք՝
Վերը նշված թեմաներից մեկը ընտրելուց հետո, առանց կարդալու օրենքում թվարկված իրավունքներն ու պարտականությունները, նախ Դուք գրում եք դրանք, հետո ձեր գրածը համեմատում  օրենքի համապատասխան հոդվածի հետ /ձեր գրածներից որը կար օրենքում, որը չկար, ինչ կավելացնեիք դուք և ձեր ընդհանուր կարծիքը/

Հոդված 28.Սովորողի ծնողի իրավունքներն ու պարտականությունները

Լինելով երկու բևեռներում՝ ծնող և դասավանդող , որոշեցի անդրադառնալ Սովորողի ծնողի իրավունքներն ու պարտականությունները թեմային։ Անձի ձևավորման գործում չեմ կարողանում գնահատել, թե ում դերն է ավելի մեծ, ազդեցիկ ծնողինը թե դասավանողինը։Միանշանակ է , որ հաջողությունը կժպտա համատեղ, ներդաշնակ աշխատանքի իրականացման դեպքում։Անշուշտ ծնողն է սովորողի ղեկը, ցավոք շատ դեպքերում աջակից լինելու, իր սեփական երեխային էլ ավելի ուշադրություն դարձնելու փոխարեն, ծնողը մեղադրում է դասավանդողին, ուսումնական հաստությանը, ինչու չէ նաև երեխային , բայց ոչ իրեն։Մենք՝ ծնողներս, հաճախ մոռանում ենք , որ երեխան սովորում է ոչ միայն դպրոցում, երեխան սովորում է ամենուր, անընդմեջ , և հաճախ մենք ենք դառնում մեր երեխաների կյանքի գիրքը՝ մեր ամենօրյա արարքներով։

Կցանկանային որ ծնողները նույնքան պահանջատեր լինեն իրենք իրենցից, ինչպես կարողանում են պահանջել դպրոցից, դասավանդողից։

Սովորողի ծնողը իրավունք ունի՝
1 .ընտրել ուսումնական հաստատություն
2. Մասնակցել տվյալ հաստատությունում իրականացվող ուսումնական ծրագրերի, ճամփորդություններին,տեղեկացված լինել մեթոդներին
3.Պաշտպանել երեխայի շահերը

4. Ցանկության, անհրաժեշտության դեպքում ներկա գտնվել դասապրոցեսին (Օրենքում չկա)
5. Անհամաձայնությունների դեպքում բողոքարկելու համապատասխան մարմիններին(Օրենքում չկա)
6 . ուսումնական հաստատությունում գտնվելու ընթացքում երեխայի ֆիզիկական ,բարոյական, նյութական վնասի դեպքում պահանջել փոխհատուցում (Օրենքում չկա)

7․ Մասնակցելու ուսումնական հաստատության ներքին գնահատմանը           ( ավելացում օրենքից)
8․Դիմելու համապատասխան մարմիններին երեխայի զարգացման, ուսուցման և դաստիարակության հարցերով( ավելացում օրենքից)

Սովորողի ծնողը պարտավոր է՝
1․ Ապահովել անհրաժեշտ պայմաններ․ սովորելու համար
2․ Նպաստել երեխայի ունակությունների, տաղանդի, նախասիրությունների զարգացմանը
3․ Լսել և հաշվի առնել  երեխայի կարծիքը
4․Հետևել երեխայի առաջադիմությանը
5․ Վերահսկել երեխայի գործողությունների շրջանակը
6․Սերմանել հայրենասիրություն,  հարգատար վերաբերմունք շրջապատի նկատմամբ  
8․ Փոխհատուցել երեխայի պատճառած վնասը ուսումնական հաստատությանը
9․ Սույն օրենքի 15-րդ և 16-րդ հոդվածներով սահմանված ժամկետներում երեխային բերել ուսումնական հաստատություն( ավելացում օրենքից)։

Պարապմունք 3
Թեման՝ Հանրակրթության պետական չափորոշիչ
ա/ Տեսական մաս․
Հանրակրթության պետական չափորոշիչը՝ Հանրակրթության մասին ՀՀ օրենքում, հոդված 6․
Հանրակրթության պետական չափորոշչի պատմություն։ ՀՀ կառավարության 2021 թվականի փետրվարի 4-ի 136-Ն որոշումը։ Հանրակրթության պետական չափորոշչի կառուցվածքը․
բ/ Գործնական մաս
․ Գրավոր /բլոգային/ առաջադրանք՝
Համեմատում եք կառավարության 2021 թվականի փետրվարի 4-ի 136-Ն որոշմամբ հաստատված հանրակրթության պետական չափորոշիչը Հանրակրթության մասին ՀՀ օրենքի 6-րդ հոդվածով սահմանվածի հետ, գտնում, ձեր կարծիքով, տարբերություններ և փորձում հիմնավորել:

Կարդալու և համեմատելու ընթացքում ՀՀ կառավարության 2021 թվականի փետրվարի 4-ի 136-Ն որոշման մեջ առաջինը աչքի է ընկում նախագիծ բառը,  որը չի գործածվում ՀՀ օրենքի 6-րդ կետում ։Մեջբերում եմ ՝

6. Հանձնաժողովն աշխատանքային խմբերի մշակած նախագծերի հիման վրա ձևավորում է հանրակրթության պետական չափորոշչի նախագիծը, որը սահմանված կարգով ներկայացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը:

5․Հանրակրթության պետական չափորոշչի առանձին բաղադրիչների նախագծերի մշակման, ինչպես նաև առարկայական չափորոշիչների և ծրագրերի մշակման նպատակով հանձնաժողովն ստեղծում է մասնագիտական աշխատանքային խմբեր

 Ծրագրերի մշակամն նպատակով ստեղծված մասնագիտական աշխատանքային խմբում կարծում եմ ճիշտ կլինի ներառել գործող մանկավարժների, ովքեր քաջատեղյակ են  դասավանդման ընթացքում առաջացած խնդիրներին, սովորողին հետաքրքրող թեմաներին։

Կենսաբանություն առարկայի չափորոշիչների հիմքում դրված է վերջնարդյունքը, կարևորվում է ստացած կարողությունները, դրանց կիրառումը համապատասխան ոլորտներում, այնուհետև  ներկայացվում են համապատասխան մեթոդները, եղանակները 
2․հազվադեպ է օգտագործվում իմանալ բառը՝ կարևորությունը տրված է  հետազոտական աշխատանքներին , լաբորատոր փորձերին, 
3․կարևորվում է միջառարկայական ուսուցումը ՝  ներառելով նաև մաթեմատիկան, առաջին հայացքից ընդհանուր եզրեր չունեցող այս առարկանների համադրությունը կտա տրմաբանական, վերլուծական հմտություններ
4․«Կենսաբանության» գնահատումը պետք է կարևորի գիտական հասկացությունների և սկզբունքների ընկալումը և կիրառումը, այլ ոչ թե մեծաքանակ փաստական նյութի մտապահումը։ Կենսաբանության դասընթացում առավել կարևորվում է բնական համակարգերի փոխկապակցվածությունները վերլուծելու սովորողների կարողությունները՝ դիտարկելով բնագիտական գիտելիքը որպես մեկ ամբողջություն: Սովորողը պետք է առաջադրի հետազոտական հարցադրումներ և վարկածներ, պլանավորի և իրականացնի հետազոտություններ՝ առաջարկելով համապատասխան մեթոդներ։ Սովորողը պետք է վերլուծի փորձերի արդյունքում ստացված տվյալները առկա գիտելիքի և պատկերացումների համատեքստում, կատարի վերացարկումներ և ընդհանրացումներ, կիրառի համալիր գիտելիքը և անհրաժեշտ հմտությունները՝ տարաբնույթ փորձեր, հետազոտական աշխատանքներ իրականացնելիս:
Շատ հավանեցի այս նախադասությունը-«Կենսաբանության» գնահատումը պետք է կարևորի գիտական հասկացությունների և սկզբունքների ընկալումը և կիրառումը, այլ ոչ թե մեծաքանակ փաստական նյութի մտապահումը -հուսով եմ կգտնի նաև կիրառումը  թեստավորման կենտրոնի կողմից
5․Գնահատականի բաղադրիչները Հիմնական դպրոցում «Կենսաբանության» գնահատականի 55-60%-ը պետք է կազմի կենսաբանության հիմնական գաղափարների իմացությունը և ըմբռնումը։ Բնագիտական և ճարտարագիտական պրակտիկաներին տիրապետումը պետք է կազմի գնահատականի 40-45%-ը, որից 15%-ը պետք է բաժին ընկնի հետազոտություններ պլանավորելուն և իրականացնելուն։ 
Ավագ դպրոցում «Կենսաբանության» գնահատականի 45-50%-ը պետք է կազմի կենսաբանության հիմնական գաղափարների իմացությունը և ըմբռնումը։ Բնագիտական և ճարտարագիտական պրակտիկաներին տիրապետումը պետք է կազմի գնահատականի 50-55%-ը, որից 20%-ը պետք է բաժին ընկնի հետազոտություններ պլանավորելուն, իրականացնելուն։
Առաջարկում եմ գնահատելիս ավելի շատ առավելությունը տալ ոչ թե իմացությանը , այլ հետազոտական, պրակտիկ, թիմային   աշխատանքներին։

Պարապմունք 4 

Հանրակրթական ուսումնական հաստատության կանոնադրությունը:

Տեսական մաս Հանրակրթական ուսումնական հաստատության կանոնադրությունը

Գործնական մաս: ընթերցում է իր ուսումնական հաստատության կանոնադրությունը, օրենքին, չափորոշիչին համապատասխան փոփոխությունների առաջարկություններ ներկայացնում՝ նկատի ունենալով հաստատության զարգացումը։

Կարդացել եմ կրթահամալիրի կանոնադրությունը,չունեմ որևէ առաջարկ։

Պարապմունք 5 

Նորմատիվ փաստաթղթերի որոնում

Տեսական մաս՝

ԿԳՄՍ նախարարության կայքը` EDU.am , նորմատիվ փաստաթղթերի որոնումը կայքում։ Իրավական փաստաթղթերի որոնման համակարգեր Irtek.am Arlis.am։ 






Կարծիք _ամփոփում
Նախ նշեմ , որ վերապատրաստումը իրականացվեց համակցված դասընթացների տարբերակով , ինչը հնարավորություն տվեց ճիշտ օգտագործել ժամանակը։Առկա հանդիպումերը ընթացել են ակտիվ քննարկմամբ, առաջին հայացիքից ոչինչով աչքի չընկնող ձևակերպումները ,տիար Տիգրանյանի և ընկեր Վարդանի մեկնաբանությունից հետո, վերածվում էին քննարկման թեմայի։Կարևորում եմ նաև առաջադրանքների կատարման եղանակի ընտրությունը, պահանջվում էր ոչ միայն կարդալ այլ համեմատել, քոնը առաջարկել, մեկնաբանել քո տեսակետից , այսինքն զուտ մեխանիկական աշխատանք չէր ։






Tuesday, August 24, 2021

Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառումն ուսումնական գործընթացում․


Պարապմունք 1

 «Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառումն ուսումնական գործընթացում» դասընթացի արդյունքում առցանց ուսուցման հարթակներից Teams-ում բացեցինք դասարան, ավելացրինք մասնակիցներ, կազմակերպեցինք հանդիպում, անցկացրինք փորձնական դաս և ձայնագրեցինք այն։