Pages

Wednesday, March 29, 2023

Բնագիտության ելքի ստուգատես /մշակման փուլում է/

Առաջարկում եմ 

  • բնագիտության ելքի ստուգատին մասնակցությունը լինի սովորողների ցանկությամբ
  •  ստուգատեսը լինի համակցված ձևաչափով՝ հարցադրումները այնպես կազմված լինեն, որ պատասխանները արտացոլեն կապը 4 առարկաների միջև
  • ընթացքը կազմված լինի 2 փուլից՝գործնական և տեսական
  • կարող են սովորողները հանդես գալ փոքր խմբերով
  • հարցաշարում ներառված լինեն 7-9-րդ դասարանի թեմաները
Հարցաշար՝ 

7-րդ դասարան
1․ Նկարագրել մանրադիտակի հետ աշխատելու կանոնները
2․Ուսումնասիրել մանրադիտակի օգնությամբ ջրիմուռների տարբեր տեսակներ
ա/ինչ քիմիական տարրեր են կուտակում ջրիմուռները, որն է վերջիններիս դերը բնության մեջ և մարդու կյանքում՝ բերել օրինակներ/կապ քիմիայի հետ/
բ/ջրիմուռների բջիձների ինչպիսի շարժում ենք նկատում /կապ ֆիզիկայի հետ/
3․Ուսումնասիրել բորոբոսասնկերի տեսակները, նկարագրել դրանց կիրառումը արդյունաբերության մեջ/կապ քիմիայի հետ/
4․ Ներկայացնել փորձ խմորասնկերով, պարզաբանել փորձի արդյունքը

8-րդ դասարան
1․Ինչ գիտեմ իմ օրգանիզմի մասին /համառոտ ներկայացնել/
2․Ներկայացնել արյունատար անոթների կառուցվածքը, պարզաբանել դրանց ֆունկցիաները, ինչով է պայմանավորված  արյանը դանդաղ հոսքը մազանոթներով /կապ ֆիզիկայի հետ/
3․Նշել  տարրերը և կենսաքիմիական ակտիվ նյութերը , որոնք կարգավորում են օրգանիզմի հոմեոստազը՝ներքին միջավայրը/կապ քիմիայի հետ/

9-րդ դասարան

1․ Նկարագրել օրգանիզմի օրգանական և անօրգանական նյութերի ազդեցությունը/կապ քիմիայի հետ/

2․ Տարբեր միջավայրերի մանրէների ուսումնասիրում,  ախտահանիչ նյութերի  օգտագործման ազդեցությունը մանրէների աճի վրա/կապ քիմիայի հետ/
3․ Ժառանգականություն և փոփոխականություն, դոմինանտ և ռեցեսիվ գեներ՝ կատարել  ընտանիքի անդամների օրինակով գենոտիպի բացահայտում։

No comments:

Post a Comment