Pages

Monday, June 26, 2023

2023-2024 ուստարվա կենսաբանության 10-11-12-րդ դասարանների առարկայական ծրագիրը ըստ ուսումնական բնագավառի նոր չափորոշիչների եւ ըստ հեղինակային կրթական ծրագրերի պահանջների

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Ավագ դպրոցի կենսաբանության ընտրության  դասընթացի  ծրագիրն և գնահատման համակարգը հիմնված է հանրակրթության պետական չափորոշիչների,  ինչպես նաև կենսաբանության առարկայական չափորոշիչների և «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի  հեղինակային այլընտրանքային կրթական ծրագրի պահանջների վրա: 

Ավագ դպրոցում կենսաբանության դասավանդումը նպատակաուղղված է այն բանին, որ սովորողը կարողանա՝

  • տարբերել օրգան - համակարգերը, դրանց կառուցվածքները, ներկայացնել  տարբեր հիվանդությունների առաջացման պատճառները դրանց կանխարգելման մեթոդները,
  • ունենալ պատկերացում օրգանիզմի բջջաբանական կառուցվածքի , օրգանիզմի ներքին միջավայրում հանդիպող օրգանական և անօրգանական նյութերի վերաբերյալ,
  •  կարդալ և հասկանալ տարաբնույթ տեքստերի,  հիմնական միտքը, 
  • առաջադրել հետազոտական հարցադրումներ և վարկածներ, պլանավորել և իրականացնել հետազոտություններ՝ առաջարկելով համապատասխան մեթոդներ և բարելավման եղանակներ։ Վերլուծել ստացված տվյալները առկա գիտելիքի և պատկերացումների համատեքստում՝ կատարելով վերացարկումներ և ընդհանրացումներ,
  • ճանաչել և պահպանել ակադեմիական ազնվություն տեղեկության աղբյուրներն օգտագործելիս,
  • վերլուծել Հայաստանի Հանրապետության արդի էկոլոգիական հիմնախնդիրները և մարտահրավերները տեղական, տարածաշրջանային և գլոբալ համատեքստում, արձագանքել դրանց որպես իրազեկ, պատասխանատու և հայրենասեր քաղաքացի,
  • քննադատաբար վերլուծել տեղեկատվական հոսքը,
  • ստեղծել մեդիա` պահպանելով համացանցից օգտվելու անվտանգության և էթիկական կանոնները,
  • ուրիշների հետ համագործակցելով և ինքնուրույն մշակել և իրականացնել նախագծեր՝ ձեռք բերած տեղեկությունը ներկայացնելով տարբեր միջոցներով,
  • նախաձեռնել կամ ակտիվորեն ներգրավվել տարատեսակ հանրօգուտ միջոցառումներում՝ ըստ սեփական հետաքրքրությունների,
  • արդյունավետ օգտագործել կոնֆլիկտին միջամտելու և լուծելու տարբեր մեթոդներ, պատրաստակամ ապրումակցել և աջակցել դժվար իրավիճակում հայտնված ցանկացած մարդու կամ կենդանու,
  • կիրառել իր կրթական և աշխատանքային հնարավորությունները ինքնուրույն գործունեություն ծավալելու համար, ուսումնասիրել և գնահատել իր՝ տարբեր մասնագիտությունների համար անհրաժեշտ գիտելիքներն ու կարողունակությունները, պատճառաբանված ընտրություն կատարել,
  • վերլուծել և գիտակցել տարբեր գործոնների ազդեցությունն իր անձի ձևավորման վրա,
  • կարևորել իր՝ որպես քաղաքացու դերը հասարակության մեջ սոցիալական արդարության և ժողովրդավարական մշակույթի ձևավորման գործում,
  • ճանաչել և տարբերակել բռնության դրսևորումները, արձագանքել, դիմակայել, խուսափել և պաշտպանվել,
  • ունենալ ակտիվ դիրքորոշում հասարակական գործընթացներում կանանց և տղամարդկանց հավասար հնարավորությունների ընձեռնման ապահովման համար,
  • գիտակցել իր դերը և պատասխանատվությունը ընտանիքում, խմբում և հասարակության մեջ,
  • ունենալ մասնագիտական կողմնորոշում՝ հիմնված աշխատաշուկայի պահանջարկի և ինքնաճանաչման վրա:

Խնդիրներ

  • Տալ համակցված  գիտելիքներ , ինչպես նաև զարգացնել հմտություններ բնագիտությունից, անատոմիայից, բնապահպանությունից` ձևավորելով սովորողների դիտարկելու, հետազոտելու ունակությունը, տրամաբանական մտածողությունը, եզրակացություն անելու, վերլուծելու, դիրքորոշում հայտնելու կարողությունը:
  • Նախագծերի միջոցով զարգացնել սովորողների առողջ ապրելակերպի, բնապահպանական հիմնախնդիրները, լուծումներ առաջարկելու կարողությունները:
  • Կարևոր է բնապահպանական գիտելիքներով, երկրի, շրջակա միջավայրի պահպանությամբ մտահոգված, նոր մտածելակերպով մարդու, քաղաքացու կայացման խնդիրը: Երկիրը պահպանելը պետք է լինի ապրելակերպ, մտածելակերպ:
  • Անհրաժեշտություն է իրազեկված լինել  Հայաստանում , ինչպես նաև այլ երկրներում կենսաբանական նոր հայտնագործություններին, բուժման մեթոդներին:

Ծրագրի արդիականությունը

Ծրագրի արդիականությունը կարելի է դիտարկել մի քանի ուղղությամբ

  • Ակնհայտ է բնապահպանության և կենսաբանության կապը, կենդանի օրգանիզմների գոյատևման միակ երաշխիքը  շրջակա միջավայրի վրա անցանկալի ազդեցություններից, էկոլոգիական սխալներից խուսափելն է,այդ իսկ պատճառով անհրաժեշտ է ձևավորել կենսաբանական և բնապահպանական գիըելիքներով զինված հասրակություն :
  • Ճամփորդությամբ, նախագծային  ուսուցումը ծրագրի բովանդակային կարևոր բաղադրիչն է, որի միջոցով սովորողներն ավելի լավ են ճանաչում իրենց շրջապատող աշխարհը՝ բույսերի տեսականներ, դրանց աճի և զարգացման համար անհրաժեշտ պայմանները, տեսնում տարբեր պատճառներով վնասված, ախտոտված տարածքները և կարողանում է ճիշտ գնահատել մարդու բացասկան դերը, նաև փորձում գտնել մեթոդներ, առաջարկել տարբեր լուծումներ՝ստեղծված իրավիճակը շտկելու համար :
  • Դասընթացի շրջանակում կազմակերպվում են հանդիպումներ ոլորտի մասնագետերի՝ մանրէբանների, բժիշկների, գիտաշխատողների հետ :
  • Կազմակերպվում է համագորխակցայն տարբեր նախագծեր ուսումնական հաստատությունների հետ։
  • Սովորողը դառնում է իր  և  շրջակա միջավայրի խնամքի երաշխավորը։

Հիմնական գաղափարները, որոնց վրա հիմնվում է ծրագիրը

  • Գիտական -Սովորողը բացահայտում է կենսաբանության, ֆիզիկայի, քիմիայի, աշխարհագրության և էկոլոգիայի հիմնական օրենքները, դրանց միասնությունը, կենդանական աշխարհի կապի անխզելիությունը, կենդանի օրգանիզմի կախվածությունը շրջապատող բնությունից և նրա ազդեցությունը էկոհամակարգի վրա:
  • Սոցիալական – Տեխնիկայի սրընթաց զարգացմանը զուգահեռ շատ կենդանի օրգանիզմների գոյությունը դրված է վտանգի տակ: Հակառակ կողմում էլ մարդն է, ում առողջության վրա ազդում են էկոլոգիական խնդիրները՝ աղմուկ, աղտոտվածություն, այլ:
  • Գործնական –կազմակերպվող հայրենագիտական, բնապահպանական ճամփորդությունների միջոցով սովորողը լինում է բնապահպանական թեժ կետերում, սեփական գնահատականն է տալիս երևույթներին, ավելի լավ է ճանաչում իրեն շրջապատող աշխարհը՝ մարդ-բնություն կապն ու փոխրահրաբերությունները:
  • Հասարակականքաղաքացիական-սովորողը ուսումնասիրում է ոլորտի օրենսդրությունը, կառավարության ծրագրերը և ներկայացվածի վերաբերյալ կատարում է հետազոտական աշխատանքներ։

Բովանդակությունը

  • Կենսաբանական , բնապահպանական  դաստիարակությունը, կրթությունը և գիտելիքների ստացումը, բնապահպանական մտածելակերպի ձևավորման հիմքը դրվում է   դպրոցում:
  • Սովորողը պետք է իմանա բնական պաշարների, դրանց անխնա օգտագործման վնասի մասին: Գաղափար ունենա բնական միջավայրի աղտոտման աղբյուրների, քիմիական արտադրությունների վնասակար ազդեցությունների , դրանց առաջացրած առողջական խնդիրների մասին:
  • Ծրագրի հիմքում ընկած է առանձին թեմաների շուրջ դիտում – փորձ – հետազոտություն – եզրակացություն մոտեցումը, որն իրականացվում է քննարկումների, տեսանյութերի և եզրակացություններ կատարելու, գիտական գրականությունից նյութեր ընտրելու, ինտերնետից նոր ինֆորմացիա ստանալու և մշակելու,  ուսումնական նյութերի ստեղծման, ուսումնական ճամփորդությունների միջոցով: Ուշադրություն է դարձվում սովորողների կողմից առաջադրված հարցերի քննարկմանը:
  • Սովորողները կիրառմում են և համակարգիչը, և թվային ֆոտոխցիկը, և թվային ձայնագրիչը։

Միջավայրը

  • Անլար ինտերնետ, անհատական նոթբուկ, նեթբուկ
  • Համացանցը ուսումնական գործընթացում
  • Մեդիագրադարան
  • Ուսուցչի բլոգը
  • Նախագծային խմբերը մասնակցում են կրթահամալիրի բակերի խնամքին, ծառատունկերին, Աարտես դպրական կենտրում կազմակերպվող միջավայրի խնամքին

Կազմակերպումը

  • Դասապրոցեսին սովորողները մասնակցում են անհատական նոթբուկ, նեթբուկերով: Ելնելով թեմայի բովանդակությունից` հանձնարարվում է նյութերի մշակում, թարգմանություն, նյութերի հրապարակում ուսումնական բլոգներում, դպրոցի ենթակայքում:
  • Կապը մյուս առարկաների հետ – ուսումնական նյութեր ստեղծելիս անհրաժեշտություն է առաջանում օգտագործել օտարալեզու գրականություն, դասերի ժամանակ տեսանյութերը հաճախ նույնպես լինում են օտար լեզուներով` ռուսերեն, անգլերեն: Այդ պատճառով կարևորվում և խրախուսվում է օտար լեզուների լավ իմացությունը և օգտագործումը: 

Սովորողներին ուղղված պահանջներ

  • Կարևոր է՝ ինչպես է շրջակա միջավայրը՝ հանրային այգին, սարալանջը, բակը, դառնում սեբաստացիական հոգատարության, քաղաքացիական կրթության հարթակ, ինչպես են իրենց խնամքի տակ վերցնում կենսամիջավայրը։
  • Կենսաբանության դասընթացի միջոցով սովորողները կարող են իրենք էլ իրենց ստացած  գիտելիքներ փոխանցել կրտսեր ընկերներին՝ «Սովորող-սովորեցնող» նախագծով։Կարողանան տեսնել, գնահատել, կանխել իրենց շրջապատում տեղի ունեցող բնապահպանական խախտումները, դպրոցում ձեռք բերած գիտելիքներն ու հմտությունները փոխանցեն ընտանիքի անդամներին և ընկերներին, ինչն էլ ավելի է նպաստում սովորողի ստացած գիտելիքի ամրապնդմանը։

Գնահատումը

Գնահատումը կատարվում է կրեդիտավարկանիշային համակարգով

Առարկայի յուրացման համար սովորողը պետք է մեկ կիսամյակում ունենա 1,5 կրեդիտ

Որակական միավորները սովորողը ձևավորում է՝

  • Դասընթացի ներկայություն՝ 2 միավոր
  • Քննարկումների, լաբորատոր փորձերի մասնակցություն ՝ 2 միավոր
  • Նախագծի հրապարակում և ներկայացում՝ 3 միավոր
  • Բլոգի գործածություն՝ 2 միավոր
  • Անհատական, հետազոտական աշխատանք՝ 1 միավոր

Դասընթացի ընթացքում իրականացվող ճամփորդություններից ստացած միարովները սովորողը գրանցում է որպես լրացուցիչ կրեդիտ

10-րդ դասարան շաբաթական 4 ժամ (136 ԺԱՄ)

Թեմա 1. Կենդանի նյութի հիմնական հատկությունները: Կենդանի նյութի բազմազանությունը 
  • Կենդանի համակարգերին բնորոշ հատկանիշները: Կենդանի օրգանիզմների բնորոշ առանձնահատկությունները:
  • Կենսոլորտում բնակվող օրգանիզմների բջջային կառուցվածքը:
  • Նյութափոխանակությունը և ինքնակարգավորումը կենսաբանական համակարգերում:
  • Ինքնավերարտադրությունը, ժառանգականությունը և փոփոխականությունը որպես կենդանի նյութի հիմնական հատկանիշներ: Աճ և զարգացում: Գրգռականություն, արտաքին ազդեցությանը օրգանիզմների պատասխան ռեակցիաների ձևերը:
  • Կենսագործունեության գործընթացների պարբերականությունը, կենսաբանական ռիթմեր և դրանց նշանակությունը: Էներգիայի օգտագործման ձևերը կենդանի օրգանիզմների կողմից:
  • Կենդանի օրգանիզմների դասակարգման բնական համակարգերը:
Թեմա 2
Ուսմունք բջջի մասին
Կենդանի նյութի քիմիական կազմավորվածությունը
Կենսոլորտի կենդանի նյութի քիմիական կազմի միասնությունը, քիմիական տարրերի և մոլեկուլների հիմնական խմբերը, տարրային կազմը:
Կենդանի նյութի անօրգանական մոլեկուլները` ջուր, հանքային աղեր, դրանց դերը
կենսական գործընթացների ապահովման ու հոմեոստազի պահպանման գործում:
Օրգանական մոլեկուլներ: Կենսաբանական պոլիմերներ:
  • Սպիտակուցներ, դրանց կառուցվածքը և հատկությունները: Բնափոխում և բնափոխման դարձելիություն: Սպիտակուցների ֆունկցիաները: Կենսաբանական կատալիզատորներ, դրանց դասակարգումը, հատկությունները և դերը օրգանիզմի կենսագործունեության ապահովման գործում: Ֆերմենտային ակտիվության վրա ազդող գործոններ (ջերմաստիճան, pH):
  • Ածխաջրեր: Միաշաքարների և երկշաքարների կառուցվածքի առանձնահատկությունն երը և ֆունկցիաները: Բազմաշաքարների կառուցվածքը և կենսաբանական նշանակությունը: Ածխաջրերի դերը բույսերիերի, կենդանիների, սնկերի և մանրէների կյանքում:
  • Ճարպերի և լիպիդների կառուցվածքն ու ֆունկցիաները: Լիպիդները որպես բջջաթաղանթի կառուցվածքային բաղադրամաս և էներգիայի աղբյուր:
ԴՆԹ-ի կրկնապատկումը:
  • Ռիբոնուկլեինաթթու (ՌՆԹ), կառուցվածքը և ֆունկցիաները: ՌՆԹ-ի տեսակները (տեղեկատվական,ռիբոսոմային,փոխադրող) և կառուցվածքային առանձնահատկությունները:
Լաբորատոր աշխատանք
  • Կաթից պեպսին ֆերմենտի միջոցով պանրի ստացում,որպես սպիտակուցի բնափոխման օրինակ և կենսատեխնոլոգիական գորխնթացի մոդել
  • Կաթնաշոռի ստացումը,որպես սպիտակուցի բնափոխման արդյունք և որպես կանսատեխնոլոգիայի մոդել
  • Ճարպերի և բարդ ածխաջրերի լուծելիությունը ջրում,նրանց քայքայումը դետերգենտների օգնությամբ
  • Քլորոֆիլի ուսումնասիրությունը քլորոպլաստներում մանրադիտակի միջոցով.
  •  Աշտարակային քրոմատոգրաֆիայի մեթոդով տերևի մեջ գտնվող դեղին և կանաչ գունակների անջատումը իրարից,օգտագործելով սովորական կավիճը
  • Քլորոֆիլի,կանաչ գունակի, քայքայումը սենյակային պայմաններում 2-3 օրվա ընթացքում.
  • Ոսկորի օրգանական և անօրգանական նյութերի հայտնաբերումը 
Թեմա 3.
Օրգանիզմների կառուցվածքի բջջային տեսությունը:
Նախակորիզավոր և կորիզավոր բջիջներ 
Բջջաբանությունը գիտություն է բջջի մասին: Բջջային տեսության հիմնական դրույթները:
Նախակորիզավոր և կորիզավոր բջիջներ: Նախակորիզավոր բջիջների ձևերը և չափսերը:
  • Բակտերիաների կառուցվածքը և նյութափոխանակությունը: Բակտերիաների ժառանգական ապարատը: Սպորառաջացում: Բազմացում:
  • Կապտականաչ ջրիմուռներ, կառուցվածքը և կենսագործունեությունը: Նախակորիզավորների դերը կենսացենոզներում:
  • Բակտերիաների արդյունաբերական նշանակությունը: Հիվանդաբեր բակտերիաներ,նրանց հարուցած հիվանդություններն ու դրանց կանխարգելումը:
    Լաբորատոր աշխատանք ՝Մանրադիտակային ուսումնասիրություն
    • Մանրադիտակի կառուցվածքի ուսումնասիրություն և կենդանական,սնկային, բուսական բջիջների պատրաստի մանրապատրաստուկների դիտում, նկարագրում
    • Սեփական մանրապատրաստուկների պատրաստում,դիտում և նկարագրում
    ա/ խմորասնկեր
    բ/մամուռներ, ջրիմուռներ,քարաքոսներ
    գ/միջատների՝ մորեխ,կրետ, աղոթարար,մեղու և այլն տարբեր
    օրգանների ուսումնասիրություններ
    դ/բորբոսասնկերի առաջացման և կառուցվածքի ուսումնասիրություն
    ե/ տերևի պլաստիդների, ծաղկի գունակների ուսումնասիրություններ
    • Մանրադիտակային տարբեր ջրիմուռների պատրաստի մանրապատրաստուկնեի և հերբարիումների ուսումնասիրություններ.
    • Կաթնաթթվային բակտերիաների ուսումնասիրություն,նրանց միջոցով կաթից մածունի ստացումը.
    • Կաթնաթթվային բակտերիաների ակտիվության ուսումնասիրությունը կախված ժամանակից և ջերմաստիճանից,որպես կենսատեխնոլոգիական պրոցեսի մոդելավորում:
    • Ուսումնական նյութերի ստեղծոււմ
    Թեմա 4 Կորիզավոր բջիջների կառուցվածքային և գործառական կազմավորումը 
    Բջիջը որպես կենդանի նյութի կառուցվածքային և գործառական միավոր: Բջջի հիմնական բաղադրամասերը: Բջիջների թաղանթային կառուցվածքի սկզբունքը, կենսաբանական թաղանթների կառուցվածքը, բջջային տարբեր կառույցների թաղանթների կառուցվածքային և գործառական առանձնահատկությունները:
    • Կորիզավոր բջջի ցիտոապլազման, օրգանոիդները, կառուցվածքը և ֆունկցիաները:
    • Բջջակմախք: Ներառուկներ, դրանց դերը բջջի նյութափոխանակության գործընթացում:
    • Բջջակորիզը որպես բջջի կենսագործունեությունը ղեկավարող կենտրոն: Բջջակորիզի կառուցվածքային բաղադրամասերը, դրանց կառուցվածքը և ֆունկցիաները: Գեների տաnբերակված ակտիվությունը, էուքրոմատին: Բուսական և կենդանական բջիջների կառուցվածքային առանձնահատկությունները:
    Լաբորատոր աշխատանք
    • Բուսական և կենդանական բջիջների պատրաստի մանրապատրաստուկների դիտում և նկարագրում: Բուսական բջիջների ժամանակավոր մանրապատրաստուկների պատրաստում, դիտում և նկարագրում:
    • Միջատների աչքի և թևերի կառուցվածքի ուսումնասիրություն,հետազոտություն,նկարագրում:
    • Ծաղկի կառուցվածքի ուսումնասիրություն
    • Բջջի կառուցվածքի մասին ուսումնական նյութերի ստեղծում ՏՀՏ-ի օգտագործում
    Թեմա 5. Նյութափոխանակությունը բջջում
    Նյութերի և էներգիայի փոխանակությունը որպես բջիջների կենսագործունեության հիմք:Բջջում ընթացող կենսաքիմիական գործընթացների կարգավորումը` Ֆերմենտներ,վիտամիններ, հորմոններ: Ավտոտրոֆ և հետերոտրոֆ օրգանիզմներ: Պլաստիկական և էներգիական փոխանակություն: Էներգիական փոխանակության փուլերը: Գլիկոլիզը որպես ածխաջրերի ճեղքավորման հնագույն եղանակ: Խմորում: Անօդակյաց շնչառության առավելությունները: Աէրոբ (oդակյաց) շնչառություն: ԱԵՖ-ի սինթեզը:

    • Սպիտակուցի կենսասինթեզը բջջում: Մատրիցային սինթեզի ռեակցիաներ: Տրանսկրիպցիա, տրանսլյացիա: Ածխաջրերի սինթեզը բուսական բջջում: ֆոտոսինթեզ: Կանաչ բույսերի տիեզերական նշանակությունը: Բակտերիաների սննդառությունը: Քեմոսինթեզ:
    • Շնչառության գործընթացում բջջի ապահովումն էներգիայով: Արտաքին միջավայրի ազդեցությունը բջջում ընթացող փոխանակային գործընթացների վրա:
    Լաբորատոր և գործնական աշխատանք
    • .Շնչառության և ֆոտոսինթեզի մասին խնդիրների լուծում, ֆոտոսինթեզի և քեմոսինթեզի նմանության և տարբերությունների վերաբերյալ աղյուսակների կազմում,ՏՀՏ-ի միջոցով տեսանյութի դիտում
    • Տերևներից քլորոֆիլի անջատում
    • Ջրի շարժման ուղղության ուսումնասիրությունը բույսերում, մոդելավորման միջոցով
    • Կատարել փորձեր բույսերի,խմորասնկերի մարդու շնչառության վերաբերյալ: Շնչառության տեսակետից գտնել տարբերություններ և նմանություններ այդ օրգանիզմների միջև:
    • Քլորոֆիլի քայքայման պատճառները դպրոցի  բույսերի օրինակով 
    • Խնդիրների լուծում.
    Թեստային աշխատանք
    Թեմա 6. Կյանքի ոչ բջջային ձևեր 
    Վիրուսները որպես ներբջջային մակաբուծներ: Վիրուսների հայտնաբերումը: Վիրուսների կառուցվածքը: Վիրուսի և բջջի փոխազդեցությունը: Վիրուսների բազմացումը:
    Վիրուսներով պայմանավորված բույսերի և կենդանիների հիվանդություններ:
    Բակտերիոֆագեր, կառուցվածքի առանձնահատկությունները և նշանակությունը: ՁԻԱՀ-ի վիրուսը և վարակի կանխարգելումը:
    Թեմա7. Օրգանիզմների բազմացումը և զարգացումը:Օրգանիզմների բազմացումը :Բազմացումը որպես օրգանական աշխարհի կարևորագույն գործընթաց: Բջջի կենսական փուլերը: Բջջի նախապատրաստումը բաժանման (ինտերֆազ): Միտոզը և նրա փուլերը:
    • Քրոմոսոմային հավաքակազմեր: Միտոզի կենսաբանական նշանակությունը: Օրգանիզմների բազմացման եղանակները: Անսեռ բազմացում: Նախակենդանիների բաժանումը միտոզով: Սպորագոյացում, միաբջիջ և բազմաբջիջ օրգանիզմների բողբոջում,վեգետատիվ բազմացում: Անսեռ բազմացման կենսաբանական նշանակությունը: Բույսերի և կենդանիների սեռական բազմացումը: Գամետոգենեզ: Սեռական բջիջների առաջացման շրջանները` բազմացում, աճ, հասունացում և սեռական բջիջների ձևավորում: Մեյոզ, մեյոզի առաջին և երկրորդ բաժանումները: Սպերմատոգենեզ և օվոգենեզ: Մեյոզի կենսաբանական նշանակությունը:
    • Սերմնավորում և բեղմնավորում: Կենդանիների արտաքին և ներքին բեղմնավորում:
    • Սպերմատոզոիդի և ձվաբջջի կառուցվածքն ու զարգացումը: Սեռական հորմոններ և դրանց դերը:
    • Բարձրակարգ բջիջներից սեռական բջիջների զարգացումը, կրկնակի բեղմնավորում:
    • Կուսածնություն: Սեռական բազմացման կենսաբանական նշանակությունը: Անսեռ և սեռական բազմացման առավելություններն ու թերությունները:
    Լաբորատոր և գործնական աշխատանք
    • Բուաբուծության լաբորատորիայի բույսերի օրինակով բույսերի բազմացման ձևերի ուսումնասիրություն և աճեցում:
    • Բույսերի սերմերի ծլման և աճեցման պայմանների ուսումնասիրություն 
    Խնդիրների լուծում
    Թեմա 8 Օրգանիզմների անհատական զարգացումը :Կենդանիների սաղմնային զարգացումը: Ձվաբջիջների տեսակները: Տրոհման առանձն ահատկությունները, բլաստուլայի, գաստրուլայի շրջաններ: Օրգանոգենեզ` հյուսվածքների, օրգանների, օրգանների համակարգերի տաnբերակումը: Բնային բջիջներ: Սաղմնային ինդուկցիա: Նյարդային և հումորալ համակարգերի դերը կենդանիների սաղմնային զարգացման գործընթացում:
    • Կենդանիների հետսաղմնային զարգացումը: Հետսաղմնային զարգացման եղանակները:
    • Անուղղակի զարգացում: Լրիվ և թերի կերպարանափոխության կենսաբանական նշանակությունը: Ուղղակի զարգացում: Մարդու սաղմնային զարգացումը: Սերմնավորում և բեղմնավորում: Սաղմի և պտղի զարգացում: Ընկերքի զարգացումը և ֆունկցիաները:
    • Ընկերքը որպես ժամանակավոր ներզատական օրգան: Ամնիոն և ամնիոնային հեղուկ:
    • Նախածննդյան խնամք: Ծնելիության հսկման բնական և արհեստական մեթոդները:
    • Ծերացում և մահ, կյանքի տևողության կենսաբանությունը: Արտաքին միջավայրի գործոնների ազդեցությունն օրգանիզմի սաղմնային և հետսաղմնային զարգացման վրա:
    • Վնասակար նյութերի (ծխախոտ, ալկոհոլ, թմրանյութեր) ազդեցությունն օնտոգենեզի վրա:
    • Բարձրակարգ բույսերի օնտոգենեզը: Կրկնակի բեղմնավորման կենսաբանական նշանակությունը: Սաղմնային զարգացում` զիգոտի կիսումները, սաղմի հյուսվածքների և օրգանների առաջացումը: Հետսաղմնային զարգացում: Սերմերի ծլումը, հյուսվածքների և օրգանների` ընձյուղի և արմատային համակարգի ձևավորումը:
    • Օնտոգենեզի ընդհանուր օրինաչափություններ: Սաղմերի նմանությունը ևհատկանիշների սաղմնային տարամիտումը (Կ. Բերի օրենքը): Կենսագենետիկական օրենք (Է. Հեկկել և Ֆ. Մյուլլեր):
    11-րդ դասարան շաբաթական 4 ժամ (136 ԺԱՄ)
    Թեմա 1.Գենետիկա  առարկան  
    ·         Գենետիկայի զարգացման պատմությունը:  Հատկանիշներ , հատկություններ: Գեն , գենոմ: Օրգանիզմի գենոտիպն ու ֆենոտիպը, գենոֆոնդ: 
    ·         Ժառանգականության և փոփոխականության հիմնական օրինաչափությունները
    Թեմա 2 
    • Գենետիկայի զարգացման պատմությունը: Գենետիկայի հիմնական հասկացությունները:
    • Հասկացություն գենի և գենոմի մասին: Մենդելի բացահայտած ժառանգմանօրինաչափությունները: Միահիբրիդ խաչասերում: 
    • Մենդելի առաջին` միակերպության օրենքը:
    Թեմա 3
    • Ճեղքավորման օրենքը: Դոմինանտ և ռեցեսիվ հատկանիշներ: Հոմոզիգոտներ և հետերզիգոտներ:
    • Գենոտիպ և ֆենոտիպ: Ալելային գեներ: Միջանկյալ ժառանգում: Գամետների մաքրության վարկածը և դրա բջջաբանական հիմնավորումը: 
    Թեմա 4
    • Մենդելի երկրորդ` գեների անկախ բաշխման օրենքը:
    • Ժառանգականության քրոմոսոմային տեսությունը: Շղթայակցված ժառանգում: Գեների լրիվ և ոչ լրիվ շղթայակցում:
    Թեմա 5
    • Սեռի գենետիկական որոշումը: Հոմոգամետություն և հետերոգամետություն: Սեռական քրոմոսոմների գենետիկական կառուցվածքը: Սեռի հետ շղթայակցված ժառանգական հատկանիշներ:
    Թեմա 6
    Թեմա 7. Փոփոխականության հիմնական օրինաչափությունները 
    • Փոփոխականության հիմնական ձևերը: Ֆենոտիպային` մոդիֆիկացիոն փոփոխականություն:
    • Արտաքին գործոնների ազդեցությունը հատկանիշների և հատկությունների զարգացման վրա:
    Թեմա 8
    •  Գենոտիպային փոփոխականություն: Համակցական փոփոխականություն և դրա էվոլյուցիոն նշանակությունը:
    • Մուտացիաներ` գենոմային, քրոմոսոմային, գենային:
    • Մարմնական և սեռական մուտացիաներ: Մուտածին գործոններ: 
    Թեմա 9 Մարդու գենետիկա 
    • Մարդու գենետիկան և դրա ուսումնասիրման մեթոդները: Մարդու գենետիկայի նշանակությունը բջջագիտության և առողջագիտության ոլորտում: Ժառանգական հիվանդություններ և դրանց կանխարգելման միջոցները:
    Թեմա 10 Կենդանիների, բույսերի և մանրէների սելեկցիա
    • Սելեկցիան որպես գիտություն: Բույսերի և կենդանիների սելեկցիայի խնդիրները, առանձնահատկություններն ու մեթոդները` հիբրիդացում և ընտրություն (անհատական և զանգվածայինհետերոզիսի երևույթը: Արտադրողների փորձարկումն ըստ սերնդի:
    Թեմա 11
    • Մանրէների սելեկցիա: Կենսատեխնոլոգիա, գենային և բջջային ինժեներիա: Սելեկցիայի նշանակությունը գյուղատնտեսության,մանրէակենսաբանական արդյունաբերության զարգացման համար: Գենային բանկեր: Կլոնավորում: Հայաստանի նշանավոր սելեկցիոներները:
    Թեմա 12. Էվոլյուցիոն տեսություն 
    • Կենդանի բնության էվոլյուցիայի մասին նախադարվինյան պատկերացումները: Կ. Լինեյի աշխատանքները բույսերի և կենդանիների կարգաբանության վերաբերյալ: Ժ. Բ. Լամարկի էվոլյուցիոն տեսությունը: Չ. Դարվինի ուսմունքի ծագման նախադրյալները: 
    Թեմա 13
    • Էվոլյուցիայի գործոնները` ժառանգականություն, փոփոխականություն, գոյության կռիվ, բնական ընտրություն: 
    • Բնական ընտրության ձևերը: Հարմարողականությունը որպես բնական ընտրության արդյունք և դրա հարաբերական բնույթը
    Թեմա 14. Էվոլյուցիայի ժամանակակից տեսությունը:
    • Մուտացիաների էվոլյուցիոն դերը: Գենետիկական գործընթացները պոպուլյացիաներում: Հարդի-Վայնբերգի օրենքը:
    • Էվոլյուցիայի ժամանակակից տեսությունը: 
    • Պոպուլյացիաների գենետիկական կայունությունը:
    Թեմա 15
    • Միկրոէվոլյուցիա: Տեսակառաջացման ժամանակակից պատկերացումները:
    • Տեսակառաջացման ուղիները, աշխարհագրական և էկոլոգիական տեսակառաջացում:
    • Էվոլյուցիայի արդյունքները, կենսաբազմազանության աճը: Էվոլյուցիայի ընթացքի արտացոլումը բույսերի և կենդանիների կարգաբանության մեջ:
    • Մարդու գործունեության ազդեցությունը պոպուլյացիաներում  միկրոէվոլյուցիոն գործընթացների վրա: Հազվագյուտ տեսակների անհետացման և պահպանման հիմնախնդիրը:
    Թեմա 8 Էվոլյուցիայի հիմնական օրինաչափությունները:
    • Մակրոէվոլյուցիայի ապացույցները : Էվոլյուցիայի գլխավոր ուղղությունները: Կենսաբանական առաջադիմություն և հետադիմություն: Կենսաբանական առաջադիմությանը նպաստող ուղիները (արոգենեզ, ալոգենեզ, կատոգենեզ): Էվոլյուցիայի հիմնական օրինաչափությունները:
    • Էվոլյուցիայի արդյունքները:
    Թեմա 9 Կյանքի զարգացումը երկրի վրա 
    • Արքեյան դարաշրջանում ֆոտոսինթեզի և նյութերի կենսաբանական շրջանառության
    • առաջացումը: Կյանքի բարդացումը պրոտերոզոյան դարաշրջանում: Կենդանի օրգանիզմների ազդեցությունը մթնոլորտի բաղադրության, ապարների, առաջնային հողի ձևավորման վրա:
    • Պալեոզոյան դարաշրջանում ցամաքի բնակեցումը բույսերով: Ցամաքային  բույսերի հիմնական հարմարողական գծերը:
    • Կյանքի զարգացումը մեզոզոյան և կայնոզոյան դարաշրջաններում:
    • Մարդու տեղն օրգանական աշխարհում: Մարդը որպես կենդանի բնության բաղկացուցիչ մաս:
    Թեմա 10 Մարդու ծագումը և զարգացումըմարդու տեղը օրգանական աշխարհում 
    • Մարդը որպես կենսաբանական էվոլյուցիայի արդյունք: Մարդու հատկությունները որպես կենսաբանական տեսակի: Մարդկային ռասաները:
    • Մարդու ծագման մասին պատկերացումների զարգացումը: Կենդանիներից մարդու ծագման ապացույցները` հնէաբանական, սաղմնաբանական, համեմատականկ ազմաբանական:
    Թեմա 11
    • Մարդու և կենդանիների կառուցվածքի ընդհանուր գծերը: Մարդու և մարդանման
    • կապիկների նմանություններն ու տաnբերությունները:
    • Մարդու էվոլյուցիայի փուլերը` հնագույն, հնադարյան և ժամանակակից մարդիկ:
    • Մարդու նյարդային համակարգի կառուցվածքի առանձնահատկությունները ֆունկցիաները:
    Թեմա 12
    • Մարդու բարձրագույն նյարդային գործունեության առանձնահատկությունները: Վարք:Հոգեկան: Ի.Պ.Պավլովի ուսմունքը բարձրագույն նյարդային գործունեության մասին: Գլխուղեղի աշխատանքի օրինաչափությունները: Ի. Մ. Սեչենովի կողմից կենտրոնական արգելակման բացահայտումը: Հասկացություն վարքի և հոգեկանի մասին: Վարքի ռեֆլեքսային տեսությունը:
    • Վարքի բնածին ծրագրերը:
    12-րդ դասարան շաբաթական 4 ժամ (136 ԺԱՄ)

    Թեմա 1
    Կյանքը համակեցություններումէկոլոգիական գործոններ:
    Երկրի վրա կյանքի պայամաններ՝ցամաքայինցամաքա-օդայինհողայինջրային
    Սեզոնային երեույթները բնության մեջ՝պարբերական , օրային սեզոնայինկենսաբանականռիթմներ
    Կենդանի օրգանիզմների բնական համակեցություններ՝կենսացենոզներդրանց տեսակային կառուցվածքը
    Պոպուլյացիաթվաքանակըտարածական կառուցվածքը
    Էկոլոգիական համակարգերդրանց բաղադրիչները
    Բնական և արհեստական էկոհամակարգերագրոցենոզներ
    Էներգիայի հոսքը էկոհամակարգերումսննդային շղթաներ,
    էկոլոգիական բուրգեր
    Կենսաբանական արտադրանք՝առաջնային և երկրորդային
    Մարդը և էկոհամակարգերը
    նախագիծեր
     ապարաստել ուսումնական նյութ՝Բույսերը և կենդանիները ինչպիսի հարմարանքներ   են ձեռք բերել անապատային գոտում ապրելու համար
    բ/Մեր շրջապատում մարդածին գործոնների հայտնաբերում և բնության վրա դրանց ազդեցության նկարագրում
    գէքրսկուրսիա արգելոցներ 
    Թեմա 2 Կենոլորտնրա կառուցվածքը ու ֆունկցիաները
    Կենսոլորտ հասկացությունըսահմանները,կառուցվածքը
    Կենսոլորտի էվոլյուցիա
    Կենսածին տարրերի շրջապտույտը
    Թեմա  3 Օրգանիզմների միջև փոխհարաբերությունները
    Կենսածին կապեր
    Ներտեսակային մրցակցություն և մակաբուծություն
    Փոխօգտակար ներտեսակային հարմարվածություն
     Սիմբիոզ՝ փոխօգտակար միջտեսակային փոխհարաբերություն
    Մակաբուծներդրանց դասակարգումը
    Գիշատչություն
    Թեմա 4 Կենսոլորտը և մարդը
    Կենսաբանական ռեսուրսներ
    Բնակիան անսպառ և սպառվող պաշարներ
    Բնության վրա մարդու ազդեցությունը
    նախագիծ
    ապատրաստել ուսումնական նյութ «Մարդու ազդեցությունը բնության վրա» թեմայով
    բ/մասնակցություն էկոտուրին
     Թեմա 5 Բիոնիկա      
    Բիոնիկայի վերաբերյալ ֆիլմերի դիտումվերլուծում , թագրմանում ուսումնական նյութի պատրաստում։



    No comments:

    Post a Comment