Pages

Friday, August 2, 2024

9-րդ դասարանի առարկայակ ծրագիր

 «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում 9-րդ դասարանում կենսաբանության  դասընթացի  ծրագիրն և գնահատման համակարգը հիմնված է հանրակրթության պետական չափորոշիչների,  ինչպես նաև կենսաբանության առարկայական չափորոշիչների և «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի  հեղինակային այլընտրանքային կրթական ծրագրի պահանջների վրա:  

9-րդ դասարանի կենսաբանության դասավանդումը նպատակաուղղված է այն բանին, որ սովորողը կարողանա՝

  • տարբերել օրգան - համակարգերը, դրանց կառուցվածքները, ներկայացնել  տարբեր հիվանդությունների առաջացման պատճառները դրանց կանխարգելման մեթոդները,
  • ունենալ պատկերացում օրգանիզմի բջջաբանական կառուցվածքի , օրգանիզմի ներքին միջավայրում հանդիպող օրգանական և անօրգանական նյութերի վերաբերյալ,
  •  կարդալ և հասկանալ տարաբնույթ տեքստերի,  հիմնական միտքը, 
  • ճանաչել և պահպանել ակադեմիական ազնվություն տեղեկության աղբյուրներն օգտագործելիս,
  • վերլուծել Հայաստանի Հանրապետության արդի էկոլոգիական հիմնախնդիրները և մարտահրավերները տեղական, տարածաշրջանային և գլոբալ համատեքստում, արձագանքել դրանց որպես իրազեկ, պատասխանատու և հայրենասեր քաղաքացի,
  • ստեղծել մեդիա` պահպանելով համացանցից օգտվելու անվտանգության և էթիկական կանոնները,
  • ուրիշների հետ համագործակցելով,ինքնուրույն մշակել և իրականացնել նախագծեր՝ ձեռք բերած տեղեկությունը ներկայացնելով տարբեր միջոցներով,
  • նախաձեռնել կամ ակտիվորեն ներգրավվել տարատեսակ հանրօգուտ միջոցառումներում՝ ըստ սեփական հետաքրքրությունների,
  • վերլուծել և գիտակցել տարբեր գործոնների ազդեցությունն ընտանիքում, խմբում և հասարակության մեջ,
  • ունենալ մասնագիտական կողմնորոշում՝ հիմնված աշխատաշուկայի պահանջարկի և ինքնաճանաչման վրա:
  • Խնդիրներ

    • Տալ համակցված  գիտելիքներ , ինչպես նաև զարգացնել հմտություններ բնագիտությունից, անատոմիայից, բնապահպանությունից` ձևավորելով սովորողների դիտարկելու, հետազոտելու ունակությունը, տրամաբանական մտածողությունը, եզրակացություն անելու, վերլուծելու, դիրքորոշում հայտնելու կարողությունը:
    • Նախագծերի միջոցով զարգացնել սովորողների առողջ ապրելակերպի, բնապահպանական հիմնախնդիրները, լուծումներ առաջարկելու կարողությունները:
    • Կարևոր է բնապահպանական գիտելիքներով, երկրի, շրջակա միջավայրի պահպանությամբ մտահոգված, նոր մտածելակերպով մարդու, քաղաքացու կայացման խնդիրը: Երկիրը պահպանելը պետք է լինի ապրելակերպ, մտածելակերպ:
    • Անհրաժեշտություն է իրազեկված լինել  Հայաստանում , ինչպես նաև այլ երկրներում կենսաբանական նոր հայտնագործություններին, բուժման մեթոդներին:

    Ծրագրի արդիականությունը

    Ծրագրի արդիականությունը կարելի է դիտարկել մի քանի ուղղությամբ

    • Ակնհայտ է բնապահպանության և կենսաբանության կապը, կենդանի օրգանիզմների գոյատևման միակ երաշխիքը  շրջակա միջավայրի վրա անցանկալի ազդեցություններից, էկոլոգիական սխալներից խուսափելն է,այդ իսկ պատճառով անհրաժեշտ է ձևավորել կենսաբանական և բնապահպանական գիըելիքներով զինված հասրակություն :
    • Ճամփորդությամբ, նախագծային  ուսուցումը ծրագրի բովանդակային կարևոր բաղադրիչն է, որի միջոցով սովորողներն ավելի լավ են ճանաչում իրենց շրջապատող աշխարհը՝ բույսերի տեսականներ, դրանց աճի և զարգացման համար անհրաժեշտ պայմանները, տեսնում տարբեր պատճառներով վնասված, ախտոտված տարածքները և կարողանում է ճիշտ գնահատել մարդու բացասկան դերը, նաև փորձում գտնել մեթոդներ, առաջարկել տարբեր լուծումներ՝ստեղծված իրավիճակը շտկելու համար :
    • Դասընթացի շրջանակում կազմակերպվում են հանդիպումներ ոլորտի մասնագետերի՝ մանրէբանների, բժիշկների, գիտաշխատողների հետ :
    • Կազմակերպվում է համագորխակցայն տարբեր նախագծեր ուսումնական հաստատությունների հետ։
    • Սովորողը դառնում է իր  և  շրջակա միջավայրի խնամքի երաշխավորը։

    Հիմնական գաղափարները, որոնց վրա հիմնվում է ծրագիրը

    • Գիտական -Սովորողը բացահայտում է կենսաբանության, ֆիզիկայի, քիմիայի, աշխարհագրության և էկոլոգիայի հիմնական օրենքները, դրանց միասնությունը, կենդանական աշխարհի կապի անխզելիությունը, կենդանի օրգանիզմի կախվածությունը շրջապատող բնությունից և նրա ազդեցությունը էկոհամակարգի վրա:
    • Սոցիալական – Տեխնիկայի սրընթաց զարգացմանը զուգահեռ շատ կենդանի օրգանիզմների գոյությունը դրված է վտանգի տակ: Հակառակ կողմում էլ մարդն է, ում առողջության վրա ազդում են էկոլոգիական խնդիրները՝ աղմուկ, աղտոտվածություն, այլ:
    • Գործնական –կազմակերպվող հայրենագիտական, բնապահպանական ճամփորդությունների միջոցով սովորողը լինում է բնապահպանական թեժ կետերում, սեփական գնահատականն է տալիս երևույթներին, ավելի լավ է ճանաչում իրեն շրջապատող աշխարհը՝ մարդ-բնություն կապն ու փոխրահրաբերությունները:
    • Հասարակականքաղաքացիական-սովորողը ուսումնասիրում է ոլորտի օրենսդրությունը, կառավարության ծրագրերը և ներկայացվածի վերաբերյալ կատարում է հետազոտական աշխատանքներ

    Բովանդակությունը

    • Կենսաբանական , բնապահպանական  դաստիարակությունը, կրթությունը և գիտելիքների ստացումը, բնապահպանական մտածելակերպի ձևավորման հիմքը դրվում է   դպրոցում:
    • Սովորողը պետք է իմանա բնական պաշարների, դրանց անխնա օգտագործման վնասի մասին: Գաղափար ունենա բնական միջավայրի աղտոտման աղբյուրների, քիմիական արտադրությունների վնասակար ազդեցությունների , դրանց առաջացրած առողջական խնդիրների մասին:
    • Ծրագրի հիմքում ընկած է առանձին թեմաների շուրջ դիտում – փորձ – հետազոտություն – եզրակացություն մոտեցումը, որն իրականացվում է քննարկումների, տեսանյութերի և եզրակացություններ կատարելու, գիտական գրականությունից նյութեր ընտրելու, ինտերնետից նոր ինֆորմացիա ստանալու և մշակելու,  ուսումնական նյութերի ստեղծման, ուսումնական ճամփորդությունների միջոցով: Ուշադրություն է դարձվում սովորողների կողմից առաջադրված հարցերի քննարկմանը:
    • Սովորողները կիրառմում են և համակարգիչը, և թվային ֆոտոխցիկը, և թվային ձայնագրիչը։

    Միջավայրը

    • Անլար ինտերնետ, անհատական նոթբուկ, նեթբուկ
    • Համացանցը ուսումնական գործընթացում
    • Մեդիագրադարան
    • Ուսուցչի բլոգը
    • Նախագծային խմբերը մասնակցում են կրթահամալիրի բակերի խնամքին, ծառատունկերին, Աարտես դպրական կենտրում կազմակերպվող միջավայրի խնամքին

    Կազմակերպումը

    • Դասապրոցեսին սովորողները մասնակցում են անհատական նոթբուկ, նեթբուկերով: Ելնելով թեմայի բովանդակությունից` հանձնարարվում է նյութերի մշակում, թարգմանություն, նյութերի հրապարակում ուսումնական բլոգներում, դպրոցի ենթակայքում:
    • Կապը մյուս առարկաների հետ – ուսումնական նյութեր ստեղծելիս անհրաժեշտություն է առաջանում օգտագործել օտարալեզու գրականություն, դասերի ժամանակ տեսանյութերը հաճախ նույնպես լինում են օտար լեզուներով` ռուսերեն, անգլերեն: Այդ պատճառով կարևորվում և խրախուսվում է օտար լեզուների լավ իմացությունը և օգտագործումը: 

    Սովորողներին ուղղված պահանջներ

    • Կարևոր է՝ ինչպես է շրջակա միջավայրը՝ հանրային այգին, սարալանջը, բակը, դառնում սեբաստացիական հոգատարության, քաղաքացիական կրթության հարթակ, ինչպես են իրենց խնամքի տակ վերցնում կենսամիջավայրը։
    • Կենսաբանության դասընթացի միջոցով սովորողները կարող են իրենք էլ իրենց ստացած  գիտելիքներ փոխանցել կրտսեր ընկերներին՝ «Սովորող-սովորեցնող» նախագծով։Կարողանան տեսնել, գնահատել, կանխել իրենց շրջապատում տեղի ունեցող բնապահպանական խախտումները, դպրոցում ձեռք բերած գիտելիքներն ու հմտությունները փոխանցեն ընտանիքի անդամներին և ընկերներին, ինչն էլ ավելի է նպաստում սովորողի ստացած գիտելիքի ամրապնդմանը։

    ԳՆԱՀԱՏՈՒՄ

    Կենսոաբանության  ուսուցման ընթացքում սովորողների գիտելիքների և կարողությունների գնահատումն ունի իր յուրահատկությունները: Հատուկ ուշադրություն է դարձվում սովորողների կողմից կենսաբանական հասկացությունների ողջ համակարգի յուրացմանը կազմավորվածության  տարբեր մակարդակների կենսաբանական համակարգերի միջև կապերի և փոխազդեցությունների բացահայտմանը: Գնահատմամբ պարզվում է ուսումնական գործնթացի որակը և ուսուցման արդյունքները: Այն նպաստում է սովորողների ինքնահաստատմանը և ինքնազարգացմանը: Գնահատմամբ բացահայտվում է սովորողների գիտելիքների մակարդակը ու որակը: Կիրառվում է գնահատման տարբեր միջոցներ. հարցում, թեստ, լաբորատոր աշխատանքի կատարում, մասնակցություն ստուգատեսներին, ցուցադրումներին,  աշխատանքների կատարում: Գնահատման ժամանակ հիմնականում հաշվի է առնվում`
    1. 1.    Նախագծերի մասնակցությունը, դրանց արդյունքները
    2. 2.    Մասնակցությունը լաբորատոր աշխատանքներին
    3. 3.    Ստացված գիտելիքների կիրառումը
    4. 4.    Հետազոտական աշխատանքներ
    Մասնագիտական ճիշտ կողմնորոշման համար խիստ անհրաժեշտ են ուսումնական ճամփորդությունները,կիրառական կեսաբանության հիմնարկների հետ ծանոթանալու համար

    ԹԵՄԱ 1. ԿԵՆԴԱՆԻ ՆՅՈՒԹԻ ՔԻՄԻԱԿԱՆ ԲԱՂԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

    Կենդանի օրգանիզմների բաղադրության մեջ մտնող անօրգանական տարրերի և միացությունները: Օրգանական նյութեր. կենսաբանական պոլիմերներ: Սպիտակուցներ, դրանց հատկությունները և ֆունկցիաները: Ածխաջրեր, ճարպեր, լիպիդներ, դրանց բազմազանությունը և ֆունկցիաները: Նուկլեինաթթուներ և դրանց ֆունկցիաները:
    Կրթական հիմնական խնդիրները.
    • հիմնավորել բնության միասնության մասին գաղափարը,
    • ձևավորել գիտելիքներ կենսաբանական պոլիմերների, նրանց հատկությունների և ֆունկցիաների մասին:
    Լաբորատոր և գործնական աշխատանքներ.
    Սպիտակուցների, ածխաջրերի, ճարպերի ֆիզիկական հատկությունների որոշում, միա-երկ- և բազմաշաքարների ֆիզիկական հատկությունների տարբերությունները: Սպիտակուցների և ածխաջրերի քանակական որոշումը:

    ԹԵՄԱ 2. ՆՅՈՒԹԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՓՈԽԱԿԵՐՊՈՒՄՆԵՐ

        Նյութերի փոխանակությունը և էներգիայի փոխակերպումը բջջում: Պլաստիկ փոխանակություն: Սպիտակուցի կենսասինթեզ: Էներգիայի փոխանակություն: Ավտոտրոֆ օրգանիզմների. ֆոտոսինթեզ, քեմոսինթեզ: Հետերոտրոֆ օրգանիզմներ:
    Կրթական հիմնական խնդիրները.
    • խորացնել կենդանի համակարգերում տեղի ունեցող նյութերի փոխանակության և էներգիայի փոխակերպումների մասին ունեցած գիտելիքները
    • ձևավորել սպիտակուցի կենսասինթեզը և ֆոտոսինթեզը հասկանալու կարողություն
    • ծանոթացնել էներգիական փոխանակության փուլերի հետ,
    • զարգացնել ավտոտրոֆ և հետերոտրոֆ օրգանիզմների առանձնահատկությունների մասին ունեցած գիտելիքները:
    Թեմային ուսումնասիրությունը սովորողների հնարավորություն է ընձեռնելու.
    • իմանալ կենդանի օրգանիզմների նյութափոխանակության,  նյութափոխանակության ավտոտրոֆ և հետերոտրոֆ տիպերի մասին,
    • ծանոթ լինել սպիտակուցի կենսասինթեզին,
    • իմանալ ֆոտոսինթեզի, էներգիական փոխանակության փուլերը,
    • կարողանալ նկարագրելտարբեր կենդանի օրգանիզմների գրգռականության ձևերը:
    Լաբորատոր և գործնական աշխատանքներ.
    Բջջի պատրաստի մանրապատրաստուկների դիտում և նկարագրում

    ԹԵՄԱ 3. ԲՋՋԱՅԻՆ ԿԱԶՄԱՎՈՐՎԱԾՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

        Բջիջը որպես կենդանի օրգանիզմների կառուցվածքային և գոռծառական միավոր: Նախակորիզավոր բջիջ: Կորիզավոր բջջի կառուցվածքը: Բջջաթաղանթ, բջջային մեմբրաններ: Ցիտոպլազման և բջջի հիմնական օրգանոիդները: Կորիզի կառուցվածքը և գոռծառույթները:
    Քրոմոսոմների կառուցվածքը: Բջջի բաժանումը` միտոզ: Օրգանիզմների կառուցվածքի բջջային տեսությունը:
    Կրթական հիմնական խնդիրները.
    • Խորացնել գիտելիքները բջջի որպես կենդանի օրգանիզմների կառուցվածքային միավորի մասին,
    • ծանոթացնել օրգանիզմների կառուցվածքային բջջային տեսությանը,
    • ձևավորել գիտելիքներ բջջի ցիտոպլազմային, հիմնական օրգանոիդների, կորիզի և քրոմոսոմների պրոկարիոտիկ բջիջների մասին,
    • ծանոթացնել էուկարիոտիկ բջջի բաժանման` միտոզի հետ,
    • ձևավորել բակտերիաների նշանակությունը մեկնաբանելու կարողություն, առօրյա կյանքում հանդիպող բակտերիաների կողմից հարուցվող հիվանդություններից պաշտպանվելու ունակություն:
    • Թեմային ուսումնասիրությունը սովորողների հնարավորություն է ընձեռնելու.
      • Իմանալ բջջի հիմնական բաղադրամասերը, կորիզի կառուցվածքն ու ֆունկցիաները,
      • կարողանալ նկարագրել միտոզի փուլերը ու ծանոթ լինել միտոզի կենսաբանական նշանակությանը,
      • իմանալ պրոկարիոտիկ բջիջների և կյանքի ոչ բջջային ձևերի` վիրուսների մասին,
      • կարողանալ բերել պրոկարիոտիկ բջիջների օրինակներ և նշել նրանց դերը բնության մեջ ու մարդու կյանքում:
      Լաբորատոր և գործնական աշխատանքներ.
      Բջջի պատրաստի մանրապատրաստուկների դիտում և նկարագրում,
      Կաթնաթթվային բակտերիաներով կատարել փորձեր:

                            ԹԵՄԱ 5.    ԺԱՌԱՆԳԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՒ ՓՈՓՈԽԱԿԱՆՈՒԹՅՈՒ

                     ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐԻ ԺԱՌԱՆԳՄԱՆ ՕՐԻՆԱՉԱՓՈՒԹՅՈՒՆՆԵՐ

        Գենետիկայի հիմնական հասկացությունները: Գ.Մենդելի հատկանիշների ժառանգման ուսումնասիրման հիբրիդոլոգիական մեթոդը: Միահիբրիդ խաչասերում: Մենդելի առաջին օրենքը(հիբրիդային առաջին սերնդի միակերպության կամ դոմինանտության օրենքը): Մենդելի երկրորդ օրենքը, դոմինանտ և ռեցեսիվ հատկանիշներ, ոչ լրիվ դոմինանտություն, հոմոզիգոտ և հետերոզիգոտ օրգանիզմներ, գենոտիպ և ֆենոտիպ: Գամետների մաքրության օրենքը: Սեռի գենետիկա: Սեռի հետ շղթայակցված հատկանիշների ժառանգում: Ժառանգական հիվանդություններ:

                     ԹԵՄԱ 6. ՓՈՓՈԽԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՕՐԻՆԱՉԱՓՈՒԹՅՈՒՆՆԵՐ

        Ժառանգական փոփոխականություն. մուտացիա, մուտացիաների պատճառները և հաճախականությունը, մուտածին գործոններ, մուտացիաների նշանակությունն օրգանիզմների կենսունակության համար: Ոչ ժառանգական (ֆենոտիպային) փոփոխականություն: Շրջակամիջավայրի դերը հատկությունների և հատկանիշների զարգացման և դրսևորման վրա:

             ԹԵՄԱ 7. ԲՈՒՅՍԵՐԻԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ   ԵՎ ՄԻԿՐՈՕՐԳԱՆԻԶՄՆԵՐԻ ՍԵԼԵԿՑԻԱ

        Բույսերի, կենդանիների և միկրոօրգանիզմների սելեկցիա: Բույսերի և կենդանիների սելեկցիայի մեթոդները:
        Կրթական հիմնական խնդիրները.
        • Ծանոթացնել գենետիկայի հիմնական հասկացությունների հետ,
        • ձևավորել պատկերացումներ ժառանգականության նյութական հիմքերի և ժառանգականությանփոխանցման ուղիների մասին,
        • ծանոթացնել գենետիկայի ուսումնասիրման տեսական և գործնականմեթոդներին,
        • ձևավորել մարդու առողջության վրա մուտածին գործոնների ունեցած բացասական ազդեցության հետևանքները բացատրելու կարողություն,
        • ձևավորել մարդու առողջութևան վրա շրջակա միջավայրի աղտոտվածության և վնասակար սովորություննե և ունեցած բացասական հետրանքները տեսնելու և բացատրելու կարողություն,
        • ծանոթացնել բույսերի,կենդանիրների և միկրոօրգանիզմների սելեկցիայի հետ,
        • զարգացնել խնդիրներ լուծելու կարողություն:
        Թեմային ուսումնասիրությունը սովորողների հնարավորություն է ընձեռնելու.
        • Իմանալ Գ.Մենդելի կողմից բացահայտված հատկանիշների ժառանգման օրինաչափությունները,
        • Իմանալ ժառանգական փոփոխականության ձևերի և ոչ ժառանգական փոփոխականության մասին
        • Կարողանալ լուծել գենետիկական խնդիրներ
        • Իմանալ ժառանգական հիվանդությունները և դրանց առաջացման պատճառները
        • Իմանալ օրգանիզմների սելեկցիայի մասին
        Լաբորատոր և գործնական աշխատանքներ.
        գենետիկական խնդիրների լուծում, շրջակա միջավայրում մուտածին աղբյուրների բացահայտում, սենյակային  բույսերի վրա  փոփոխականության  փորձերի  անցկացում:
        Ժառանգաբար փոխանցվող հիվանդությունների մասին տեղեկությունների հավաքում:

        ԹԵՄԱ 8. ՕՐԳԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ

        ՕՐԻՆԱՉԱՓՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 

        Էվոլյուցիայի գործոնները: Պոպուլիացիան որպես էվոլյուցիայի միավոր: 
        Գենետիկական փոփոխությունները բնական պոպուլյացիաներում: Բնական
        ընտրությունը որպես Էվոլյուցիայի շարժիչ ուժ: Օրգանիզմների հարմարվածությունը:

          ԹԵՄԱ 9. ԿՅԱՆՔԻ ԾԱԳՈՒՄԸ ԵՒ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ ԵՐԿՐԻ ՎՐԱ


          Կյանքի ծագման մասին ժամանակակից պատկերացումները:
          Կյանքի զարգացման սկզբնական փուլերը:
          Կյանքի զարգացումը երկրի վրա:

          Բազմաբջիջ օրգանիզմների զարգացման էվոլյուցիա:
          Մարդու ծագման մասին տարբեր հայացքների զարգացումը:

          Կրթական հիմնական խնդիրները.
          • • ծանոթացնել կենդանի օրգանիզմների էվոլյուցիայի, Դարվինի էվոլյուցիոն
          տեսության, էվոլյուցիայի շարժիչ ուժերի մասին պատկերացումներին,
          • • գիտելիքներ հաղորդել տեսակի, նրա չափանիշների, պոպուլյացիայի, միկրո և
          մակրոէվոլյուցիայի վերաբերյալ,
          • • ծանոթացնել կյանքի ծագման սկզբնական փուլերի և երկրի վրա կյանքի
          զարգացման հետ,
          • • ձևավորել պատկերացումներ օրգանական աշխարհի միասնական ծագման
          վերաբերյալ,
          • • ձևավորել պատկերացումներ մարդու ծագման և  էվոլյուցիայի վերաբերյալ :

          Լաբորատոր և գործնական աշխատանքներ.
          Տեսակի առանձնյակների նկարագրում ըստ մորֆոլոգիական չափանիշների,
          նույն տեսակին պատկանող առանձնյակների փոփոխականության ուսումնասիրում :

          ԹԵՄԱ 10. ԵՐԿՐԻ ՎՐԱ ԿՅԱՆՔԻ ԿԱԶՄԱՎՈՐՎԱԾՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ 

           Գաղափար կենսոլորտի մասին:
          Կենսոլորտի կառուցվածքն ու ֆունկցիաները:
          Կենսոլորտի բաղադրիչները, կենդանի նյութ:
          Նյութերի շրջապտույտը բնության մեջ:

          Կրթական հիմնական խնդիրները
          • • ձևավորել գիտելիքներ կենսոլորտի մասին, որպես գլոբալ էկոհամակարգի,,
          • • ծանոթացնել կենսոլորտի բաղադրամասերին, մեկնաբանել կենդանի նյութի դերը կենսոլորտում:

          • ԹԵՄԱ 11.ՕՐԳԱՆԻԶՄԻ ԵՎ ԿԵՆՍԱՄԻՋԱՎԱՅՐԻ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

            Էկոլոգիան որպես գիտություն:
            Կենդանի օրգանիզմների բնական համակեցություններ:
            Կենսացենոզներ, դրանց տեսակային բազմազանությունը:
            Կենսաերկրացենոզներ, դրանց բաղադրիչները: Միջավայրի ոչ կենսական գործոնների (ջերմություն, լույս, խոնավություն և այլն )
            նշանակությունը կենդանի օրգանիզմների կենսագործունեության համար:
            Միջավայրի կենսական գործոնները: Սնման շղթաներ:
            Էներգիայի, կենսազանգվածի և թվաքանակի էկոլոգիական բուրգ:
            Օրգանիզմների միջև գոյություն ունեցող փոխհարաբերությունների ձևերը:

            Կրթական հիմնական խնդիրները.
            • ձևավորել էկոլոգիական գիտելիքներ, ձևավորել էկոլոգիական գիտելիքներ,
            • • ձևավորել միջավայրի ոչ կենսական և կենսական գործոնների ազդե ձևավորել միջավայրի ոչ կենսական և կենսական գործոնների ազդեցությունը օրգանիզմների կենսագործունեության վրա հասկանալու կարողություն,
            • • ներկայացնել օրգանիզմների միջև գոյություն ունեցող փոխհարաբերությունների ձևերը:
            Գործնական աշխատանքներ.
            Սննդային շղթայի և թվաքանակի էկոլոգիական բուրգի վերաբերյալ խնդիրների լուծում :

            ԹԵՄԱ 12. ԲՆՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ 

            Բնական պաշարներ և դրանց օգտագործումը:
            Մարդու տնտեսական գործունեության հետևանքով առաջացած բնապահպանական հիմնախնդիրներ:
            Բնության պահպանում և արդյունավետ բնօգտագործում:
            Բնական ռեսուրսների պահպանությունը, որպես բնության կայուն զարգացման հիմք: Բնության պահպանման օրենսդրական հիմքերը:

            Կրթական հիմնական խնդիրները.
            • • ամբողջացնել սովորողների գիտելիքները մարդու և բնության փոխհարաբերությունների վերաբերյալ,
            • • ծանոթացնել էկոլոգիական հիմնախնդիրներին և արդյունավետ բնօգտագործման սկզբունքներին,
            • • ձևավորել բնական ռեսուրսների պահպանման անհրաժեշտությունը կարևորելու ունակություն

            Լաբորատոր և գործնական աշխատանքներ.
            Հողում բնակվող կենդանի օրգանիզմների վրա (տարբեր վայրերից վերցված հողի նմուշների ուսումնասիրում),


No comments:

Post a Comment