Pages

Thursday, December 7, 2023

Կրթական փոխանակումներ




Կրթական փոխանակումների շրջանակում  Ս. Խանզադյանի անվան հ 184 ավագ դպրոցի բնագիտական հոսքի 10-րդ  դասարանցիները հյուրընկալվելու են «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ուսումնական ագարակ,  գինեգործության և բուսաբանության լաբորատորիաներ։

Այցելության օր՝ 11.12․22թ․ , ժամը՝ 11․00։

Այցելության  նպատակն է 

  • միջդպրոցական կապի հաստատումը 
  • գործնականում կենդանիների վարքի և պահպնման խնդիրների ուսումնասիրությունը 
  • ձիավարություն
  •   աշակերտների մոտ բնության նկատմամբ հետաքրքրության խթանումը
  • զարգացման գործընթացներին շարունակական հետազոտություն անելու նպատակով
  • ծանոթանալ գինեգործության բնգավառում կիրառվող տեխնոլոգիաներին
  • ծանոթանալ գինու համտեսի , դեգուստրացիայի մեթոդներին
  • ծանոթանալ բույսերի տեսակներին, դրանց բազմացման մեթոդներին, բուժիչ կամ վնասակար ազդեցություններին։

Պատասխանատուներ՝ Արև Միքայելյան 

Կրթական փոխանակումների շրջանակում  Ս. Խանզադյանի անվան հ 184 ավագ դպրոցի բնագիտական հոսքի 11-րդ  դասարանցիները հյուրընկալվելու են «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ֆիզիկակի և քիմիայի  լաբորատորիաներ։

Այցելության օր՝ 11.12․22թ․ , ժամը՝ 13․00-14.20:

Այցելության  նպատակն է 

  • Միջդպրոցական կապի հաստատումը
  • Կրթահամալիրում բնագիտական առարկաների դասավանդման մեթոդնների ծանոթացում
  • Ուսուցում փորձերով- փորձերից դեպի տեսություն` Գազում ճնշումը ցուցադրող փորձեր
  • Քիմիական փորձեր ` իզոմերների, մոլեկուլների մոդելների հավաքում 
  • Սովորողների մոտ բնագիտական առարկաների նկատմամբ հետաքրքրության խթանում 
  • Սովորող սովորեցնող նախագծի տարածում
Պատասխանատու` Սուսաննա Բարսեղյան, մասնակցելու են 20 սովորող։
Կրթահամալիրի համակարգող`Անուշ։ Ասատրյան։
Փորձերի իրականացման պատասխանատուներ` Վեներա Խառատյան, Գոհար Իսկանդարյան։
Նախագծին մասնակցելու են ֆիզիկակի և քիմիայի ընտրության խմբի սովորողները։

No comments:

Post a Comment