Pages

Tuesday, January 9, 2024

Բնագիտատեխնիկական ստուգատես 2024

Առաջին շաբաթվա ընթացքում իրականցրեցինք բնագիտատեխնիկական ստուգատեսի համար ընտրված նախագծերի սկզբնական փուլը`ճամբարականները նախ իրենք են սովորում  օգտվել մանրադիտակից, համացանցից գտնում անհրաժեշտ տեղեկությունները, պատրաստում սննդային  միջավայր մանրէների համար, իրականացնում մանրէների ցանք, որպեսզի հաջորդ շաբաթ իրականացնեն սովորող սովորեցնող նախագիծը միջին դպրոցի ճամաբարականների հետ։










Բնագիտատեխնիկական ստուգատեսը(այսուհետ՝ ստուգատես) կազմակերպվում է որպես կրթահամալիրի մանկավարժական աշխատողի, սովորողների խմբի ուսումնական նախաձեռնություն: Ստուգատեսի նպատակն է հանրակրթության մեջ բնագիտական դասընթացների, մաթեմատիկայի և տեղեկատվական տեխնոլոգիաների, ծրագրավորման ուսուցման, սովորողների տեխնիկական ստեղծագործության կազմակերպման հեղինակային փորձի ներկայացում, ամփոփում, խրախուսում, տարածումը: Ստուգատեսի ընթացքում մանկավարժական աշխատողները, սովորողները, սները  ներկայանում են 2023 թվականի և ստուգատեսի ընթացքում այս բնագավռում իրենց կատարած աշխատանքներով։

Ստուգատեսի առաջին՝ տեղեկատվական, փուլ, 2024թ․ հունվարի 8-14

Այս փուլում դպրոց պարտեզների, միջին և հետազոտական ավագ դպրոցների, քոլեջի համակարգողները իրենց խմբերի հետ կազմակերպում են տեղեկատվությունը՝ ստեղծում են իրենց լոգոն, բացիկներ, հայտարարություններ։ Պետք է ցստահ լինել, որ տեղեկատվությունը հասել է յուրաքանչյուր մանկավարժական աշխատողի, սովորողի, սանի ծնողի։ Ստեղծում են հայտի ձևաթուղթ, տարածում հայտարարությունը, կատարում աշխատանքի բաժանում։

Ստուգատեսի երկրորդ՝ աշխատանքները ընդունելու, սկզբնական ջոկջկելու փուլ, 2024թ. հունվարի 15-28

Այս փուլում  ստուգատեսին մասնակցել ցանկացողը լրացնում է սահմանված ձևի հայտ։ Աշխատանքները ներկայացվում են էլեկտրոնային կամ ֆիզիկական ձևով։ Համակարգող խումբը ընդունում է հայտերը, աշխատանքները։ Ներկայացված աշխատանքներից ընտրում է երրորդ փուլին ներկայացվելիք աշխատանքները։ Համակարգող խումբը իր մասնաճյուղի կայքում ապահովում է ստուգատեսի ամենօրյա լուսաբանում, հասանելի դարձնելով այդ օրվա ընթացքում ընտրված նյութերը։

Ստուգատեսի երրորդ փուլը, 2024թ. հունվարի 29-ից փետրվարի 4-ը կրթահամլիրային է։ Կրթահամալիրում բնագիտություն, կենսաբանություն, քիմիա, ֆիզիկա, մաթեմատիկա, ծրագրավորում դասավանդողները, ինժեներատեխնիկական ստեղծագործության ուսումնական կենտրոնի աշխատակիցները երկրորդ փուլում ընտրված աշխատանքներից կատարում են ընտրություն։ Ընտրված աշխատանքները ամեն օր ներկայացվում են բնագիտաության բլոգում, կրթահամալիրի կալքում: Ստուգատեսի աշխատանքների ամփոփման արդյունքում բանգիտության մասնախումբը որոշում է 2024թ «Հակոբ Հակոբյան» ամենամյա մրցանակակրին՝ 4-6-րդ դասարաններից, 7-9-րդ դասարաններից, ավագ դպրոցի և քոլեջի սովորողներից, մանկավարժական աշխատողներից։ Մրցանակլները հանձնվում են 2024թ. փետրվարի 9-ին՝ ուբաթ համերգի ժամանակ։

Ստուգատեսի բովանդակությունն՝ ըստ տարիքայի խմբերի

(9-12-րդ դասարաններ)

Սովորողը ներկայացնում է.

  • Թվային ուսումնական գործիքները
  • տանը ունեցած գործիքները
  • իր կատարած փորձը
  • ուսումնական նախագիծը(հետազոտական աշխատանքը)
  • իր ստեղծած գործիքը
  • իր ստղծած մոդելը
  • տնային գործերում իր պարտականությունները
  • կյանքում որևէ գործիքի այլ կերպ օգտագործելու օրինակ
  • իր ճամփորդական պիտույքները
  • ուսումնական պրոցեսում որևէ գործիքի կիրառություն
  • իր խնամած կենդանին, բույսը
  • իր բլոգը
  • իր ստեղծած խաղը
  • իր կազմած ծրագիրը, հավելվածը
  • իր սիրած համակարգչային խաղը

Աշխատանքը կատարում է սովորողը և տեղադրում իր բլոգում: Աշխատանքը ներկայացվում է ֆիլմի, նկարաշարի, պատումի տեսքո։ Դասավանդողը տեխնիկական օգնություն է ցուցաբերում սովորողին:

Մանկավարժական աշխատողն իր բլոգում ներկայացնում է.

  • նոր ուսումնական աշխատանք, փորձ, գործիք
  • իր ստեղծած թվային փաթեթ
  • ուրևէ դասընթացում մոդուլ․
  • մեթոդական հոդված
  • թարգամություն:




No comments:

Post a Comment